Ֆիլիպ Անդերսոն
Ֆիլիպ Անդերսոն (անգլ.՝ Philip Warren Anderson, դեկտեմբերի 13, 1923[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[2] - մարտի 29, 2020[4][5][6], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տեսաբան ֆիզիկոս։ Անդերսոնի ներդրումը ֆիզիկայի բնագավառում ծավալվում է տեղորոշման տեսության, հակաֆերոմագնետիզմի տեսության, և բարձր ջերմաստիճանային գետհաղորդականության բնագավառներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերսոնն ապրել է Իլլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում։ Ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորելը ընդհատել է պատերազմի ժամանակ ծառայելով ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Դիպլոմային աշխատանքը գրել է Նոբելյան մրցանակակիր Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի ղեկավարման ներքո։
1949 թվականից 1984 թվականներն աշխատել է Բելլ ընկերության լաբորատորիաներում հիմնականում զբաղվելով խտացված միջավայրերի ֆիզիկայով։ Այս ժամանակահատվածում էլ նա հայտնագործել է տեղորոշման տեսությունը։
1967 թվականից 1975 թվականները Անդերսոնն աշխատել է որպես տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Քեմբրիջի համալսարանում։ 1977 թվականին նա պարգևատրվեց Նոբելյան մրցանակով ֆիզիկայի ասպարեզում, մագնիսական և ոչկանոնակարգված կառուցվածքների էլեկտրոնների կառուցվածքների բնագավառում, որոնք հետագայում կիրառվեցին էլեկտրոնային անջատիչների և համակարգիչների հիշողության սարքերի զագրացման մեջ։ Նա կիսեց մրցանակը իր գործընկերներ սեր Նևիլ Մոտտի և Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի հետ։ 1982 թվականին Անդերսոնը պարգևատրվեց ԱՄՆ ազգային գիտական մեդալով։
1984 թվականին նա ավարտեց իր աշխատանքը Բելլի լաբորատորիաներում և մինչ այժմ հանդիսանում է Փրինսթոնի համալսարանում ֆիզիկայի էմերիտ-պրոֆեսոր։
Գիտնականը 1992 թվականին ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» փաստաթղթի տակ[21], և այլ 22 Նոբելյան մրցանակակիրների հետ 2003 թվականին ստորագրել է նաև «Երրորդ մարդասիրական մանիֆեստը»։
Հանդիսանում է Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (1963) և ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1967), Լոնդոնյան թագավորական միության արտասահմանյան անդամ (1980) և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ (1994)
Հիմնական հոդվածները
[խմբագրել | խմբագրել կոդը]- P.W. Anderson, «Absence of Diffusion in Certain Random Lattices», Phys. Rev. 109, 1492 (1958):
- P.W. Anderson, P. W., Halperin, B. I., Varma, C. M., «Anomalous low-temperature thermal properties of glasses and spin glasses, „ Philosophical Magazine, 25, 1 (1972):
- P.W. Anderson, «More is Different», Science 177, 393 (1972):
- P.W. Anderson, «The resonating valence bond state in La2CuO4 and superconductivity», Science 235, 1196 (1987):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Philip W. Anderson - Facts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 20世纪物理学巨人、诺奖得主菲利普安德森逝世,享年96岁
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.jfdaily.com/news/detail?id=230922
- ↑ 6,0 6,1 6,2 https://physicsworld.com/a/condensed-matter-physics-pioneer-philip-anderson-dies-aged-96/
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Condensed-matter physics pioneer Philip Anderson dies aged 96 — Physics World, 2020.
- ↑ Philip W. Anderson - Biographical // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ 10,0 10,1 10,2 Philip W. Anderson - Curriculum Vitae // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ CONOR.Sl
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1977 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ PRIZE AMOUNT AND MARKET VALUE OF INVESTED CAPITAL CONVERTED INTO 2017 YEAR'S MONETARY VALUE // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
- ↑ https://www.iop.org/about/awards/gold-medals/michael-faraday-medal-and-prize-recipients
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 11.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ «{title}». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ф. Андерсон. «Локальные моменты и локализованные состояния». Нобелевская лекция // Успехи физических наук, том 127, выпуск 1, январь 1979 (ռուս.)
- Նոբելյան կոմիտեի կայքիում տեղեկություններ(անգլ.)
- Ֆիլիպ Ուորեն Անդերսոն(անգլ.)
- Ֆիլիպ Ուորեն Անդերսոն էջը Փրինսթոնի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Անդերսոն» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 2020 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ