Ֆոլլիս
Ֆոլլիս (հոգնակի՝ folles, իտալերեն՝ follaro, արաբերեն՝ fels), մետաղադրամի տեսակ էր Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների պատմության մեջ։
Հռոմեական մետաղադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում «ֆոլլիս» բառն օգտագործվել է մոտավորապես 294 թվականին արտադրված հռոմեական խոշոր բրոնզե մետաղադրամը (այս մետաղադրամի իրական անունը անհայտ է[1]) բնութագրելու համար Դիոկղետիանոսի դրամահատման բարեփոխման ժամանակ։ Այն կշռում էր մոտ 10 գրամ, և մոտ 4%-ը արծաթ էր, հիմնականում՝ մակերեսի վրա բարակ շերտով։ Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա սխալ է, և որ այդ մետաղադրամը, հնարավոր է, հայտնի է որպես «նումիուս»։ Ֆոլլիս բառը լատիներեն նշանակում է տոպրակ (սովորաբար կաշվից պատրաստված), և ակնհայտ է, որ այս տերմինը նախկինում օգտագործվել է որոշակի մետաղադրամներ պարունակող կնքված տոպրակի համար։ Այն նաև ենթադրում է, որ մետաղադրամն անվանվել է ֆոլլիս, որովհետև հին հունարեն «φολίς» բառը նշանակում է մետաղի բարակ շերտ (համ՝ լատիներեն folium,«տերև»), որը ծածկում է տարբեր առարկաների մակերևույթը, քանի որ ի սկզբանե այս մետաղադրամն ուներ արծաթի բարակ շերտ վերևի մասում։ Դիոկղետիանոսի «ֆոլլիսը», չնայած «Առավելագույն գների մասին» (301 թվական) էդիկտով գների ամրապնդման ջանքերին, վերագնահատվել և նվազեցվել է, քանի որ ժամկետն անցել էր։ Կոստանդիանոսի ժամանակ այն փոքր էր և հազիվ մի փոքր արծաթ էր պարունակում։ 4-րդ դարի կեսերին արտադրվել է Կոնստանդիանոսի բրոնզների շարքը, թեև կոնկրետ անվանումները ստույգ չեն և քննարկվում են պատմաբանների և դրամագետների կողմից։ Դրանք կոչվում են AE1, AE2, AE3 եւ AE4, որոնցից առաջինը խոշորագույնն է (մոտ 27 մմ) և վերջինը, ամենափոքր (միջինը՝ 15 մմ) տրամագծով։ Այսինքն՝
AE1 | AE2 | AE3 | AE4 |
---|---|---|---|
մոտ 25 մմ | 21 – 25 մմ | 17 – 21 մմ | մինչև 17 մմ |
Չորրորդ դարի ֆոլլիսները Միացյալ Թագավորությունում հայտնաբերված մետաղադրամների ամենալայն տեսակն են[2]։
Բյուզանդական մետաղադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոլլիսը 498 թվականին վերաթողարկվել է որպես մեծ բրոնզե մետաղադրամ (40 նումիանոց), Անաստասիոս Ա (կայսր)-ի դրամային բարեփոխումներով, որն ընդգկում է բրոնզե դրամական միավորներ՝ հունական թվանշաններով նշված իրենց արժեքներով։ Անաստասիոսի 40-նումիանոց մետաղադրամը պատկերված է 1996 թվականին թողարկված Մակեդոնիայի 50 դենար թղթադրամի դիմերեսին[3]։
Ֆելսը (փոփոխված՝ ֆոլլիս) բրոնզե մետաղադրամ էր, որը թողարկվել է Օմայյան և Աբբասյան խալիֆայությունների կողմից, սկսած 8-րդ դարի վերջերից, սկզբում որպես բյուզանդական ֆոլլիսի ընդօրինակում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրիֆոլարո, 3 ֆոլես արժեքով միջնադարյան մետաղադրամ
- Ֆելս, Վաղ Օմայյան մետաղադրամ
- Ֆալուս, Մարոկկոյի նախկին մետաղադրամ
- Ֆիլս, Արաբական որոշ արժույթների ժամանակակից բաժանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Describing ancient coins Արխիվացված 6 Հոկտեմբեր 2006 Wayback Machine — accessed on 5 November 2011
- ↑ An introduction to Roman coins — accessed on 13 January 2014
- ↑ National Bank of the Republic of Macedonia. Macedonian currency. Banknotes in circulation: 50 Denars Արխիվացված 29 Մարտ 2008 Wayback Machine. — accessed on 30 March 2009.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆոլլիս կատեգորիայում։ |
- Grierson, Philip (1999), Byzantine coinage (PDF), Dumbarton Oaks, ISBN 978-0-88402-274-9, Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 June 2010-ին
- Hendy, Michael F. (1985), Studies in the Byzantine Monetary Economy c.300–1450, Cambridge University Press, ISBN 0-521-24715-2
- Kazhdan, Alexander, ed. (1991), Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, ISBN 978-0-19-504652-6