Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
ՖուտբոլըՀայաստանում առավել ժողովրդականություն է վայելում։ Առաջին հայկական խմբերն ստեղծվել են Կոստանդնուպոլսում, Իզմիրում («Պալթալիման»՝ 1904 թվականին, «Տորք», և այլն)։ Հայաստանում ֆուտբոլի խմբեր են գործել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Վաղարշապատում, Երևանում։
Ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև տեղի է ունեցել 1920 թվականին Երևանիանգլիական այգում։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլի առաջին միջազգային մրցախաղը տեղի է ունեցել 1930 թվականին. Երևանում հանդիպել են քաղաքի հավաքականը և Գերմանիայի բանվորական միության թիմը։ 1939 թվականից անցկացվել է հանրապետական առաջնություն, նույն թվականից «Սպարտակը» (1937-1954 թվականներին՝ «Դինամո», 1963 թվականից՝ «Արարատ») մասնակցել է համամիութենական առաջնություններին։ Հայկական ֆուտբոլը մեծ նվաճումներ է ունեցել 1970-ական թվականներին. 1971 թվականին ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունում Երևանի «Արարատը» առաջին անգամ դարձել է արծաթե մրցանակակիր, իսկ 1973 թվականին (մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյան)՝ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ 1975 թվականին «Արարատի» ֆուտբոլիստները երկրորդ անգամ նվաճել են ԽՍՀՄ գավաթը։ ԽՍՀՄ առաջնություններում հանդես են եկել նաև «Շիրակ», «Լոռի», «Կոտայք», «Նաիրի», «Արաքս» և այլ թիմեր։ Հայ ֆուտբոլիստներից ԽՍՀՄ հավաքականում հանդես են եկել 15-ը (1-ինը՝ Լևոն Իշտոյանը)։ Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 8 գնդակ, իսկ Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը (երկուսն էլ՝ 1976) և Խորեն Հովհաննիսյանը (1980) դարձել են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ։ 1992 թվականին հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը նույն թվականին անդամագրվել է ՖԻՖԱ-ին, 1993 թվականին՝ ՈՒԵՖԱ-ին։ 1992 թվականից անցկացվում են Հայաստանի Հանրապետության առաջնությունը և «Անկախության» գավաթի խաղարկությունը։ Վերջին շրջանում առաջատարներից են «Միկա», «Բանանց», «Փյունիկ» թիմերը։ 1992 թվականին ստեղծվել է ֆուտբոլի ազգային հավաքականը, որը մասնակցում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի մրցաշարերին։ Եվրոպայի2012 թվականի առաջնության ընտրափուլի խաղերում իր ենթախմբում (6 թիմ) զբաղեցրել է երրորդ տեղը։ 1994 թվականից Հայաստանի ակումբային թիմերը մասնակցում են Եվրոպայի գավաթների խաղարկություններին։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հաջողությամբ հանդես են եկել աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոններ հայազգի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆը և Ալեն Պողոսյանը։ Հայֆուտբոլիստներ են ընդգրկված նաև տարբեր երկրների ակումբային թիմերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։