Jump to content

Ֆրանց Բոպպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Բոպպ
գերմ.՝ Franz Bopp
Ծնվել էսեպտեմբերի 14, 1791(1791-09-14)[1][2][3][…]
Մայնց, Electorate of Mainz, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 23, 1867(1867-10-23)[1][2][3][…] (76 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
ԳերեզմանDreifaltigkeitskirchhof II
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս և historical linguist
Հաստատություն(ներ)HU Berlin
Գործունեության ոլորտսանսկրիտ, Հնդեվրոպական լեզվաբանություն և լեզվաբանություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Տիրապետում է լեզուներինլատիներեն, գերմաներեն[1][6] և սանսկրիտ
Հայտնի աշակերտներLeo Meyer?
Պարգևներ
 Franz Bopp Վիքիպահեստում

Ֆրանց Բոպպ (գերմ.՝ Franz Bopp, սեպտեմբերի 14, 1791(1791-09-14)[1][2][3][…], Մայնց, Electorate of Mainz, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հոկտեմբերի 23, 1867(1867-10-23)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի լեզվաբան, պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիր։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1821-64), Պրուսական ԳԱ անդամ (1822

Առավել նշանավոր է Բոպպի «Սանսկրիտի, զենդերենի, հունարենի, լատիներենի, գոթերենի և գերմաներենի համեմատական քերականությունը» (1-ին հրատարակությունը՝ 1833-35 թվականներ, 2-րդ հրատարակությունը՝ 1856-61 թվականներ), որտեղ նա հաստատել է այդ ժամանակ ճանաչված հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը։ Այդ աշխատության 2-րդ հրատարակության մեջ Ֆրանց Բոպպը հնդեվրոպական լեզուների շարքն է դասել նաև հայերենը, որի փաստերն օգտագործելիս հենվել է Պետերմանի և Վինդիշմանի ուսումնասիրությունների վրա։ Նա ևս հայերենը համարել է իրանական լեզու` գտնելով, որ այն ավելի հնատիպ է, քան հին պարսկերենը և զենդերենը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Բոպպը ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 14-ին Մայնցում։ Գիմնազիա հաճախել է Աշաֆենբուրգում։ Վինդիշմանի շնորհիվ սկսել է հետաքրքվել արևելյան լեզուներով. Վինդիշմանը, ինչպես և Ֆրիդրիխ Կրեյցերը, Յոզեֆ Գյորեսը և Շլեգել եղբայրները, բարձր է գնահատել հնդկական իմաստությունն ու փիլիսոփայությունը։ Իսկ Ֆրիդրիխ Շլեգելի «Հնդիկների լեզվի ու իմաստության մասին» (գերմ.՝ Über die Sprache und Weisheit der Indier) գիրքը, որ այդ ժամանակ նոր էր սկսում ազդել գերմանացի փիլիսոփաների ու պատմաբանների հայացքների վրա, Ֆրանց Բոպպի մոտ հետաքրքրություն է առաջացնում հնդիկների սրբազան լեզվի նկատմամբ[7]։

1812 թվականին Ֆրանց Բոպպը բավարական կառավարության հաշվին մեկնում է Փարիզ՝ զբաղվելու սանսկրիտի ուսումնասիրությամբ։ Այնտեղ նա ծանոթանում է Անտուան-Լեոնար Շեզիի, Անտուան Իսահակ Սիլվեստր դե Սասիի, Լուի Մեթյու Լանգլեսի, ինչպես նաև Ալեքսանդր Համիլտոնի (1762-1824) հետ, ով ԱՄՆ պետական գործիչ Ալեքսանդր Համիլթոնի զարմիկն էր և Հնդկաստանում ուսումնասիրել էր սանսկրիտ։ Ֆրանց Բոպպն ու Լանգլեսը կազմում են Կայսերական գրադարանում եղած սանսկրիտով ձեռագրերի նկարագրական կատալոգը[7]։

Ֆրանց Բոպպն իր առաջին՝ «Սանսկրիտի խոնարհման համակարգը հունարենի, լատիներենի, պարսկերենի և գերմաներենի համեմատությամբ» (գերմ.՝ «Über das Konjugationsystem der Sanskritsprache in Vergleichung mit jenem der griech.-lat., pers. und german. Sprache», Մայնի Ֆրանկֆուրտ, 1816) աշխատության մեջ բացահայտել է վերոհիշյալ լեզուների միջև եղած (հատկապես բայական) ընդհանրությունները։ Գրքի վերնագրում նշված լեզուների՝ ցեղակից լինելու մասին հայտնի էր նաև դրանից առաջ, սակայն Ֆրանց Բոպպն առաջինն էր, որ համեմատական լեզվաբանությունը բարձրացրեց գիտության աստիճանի՝ համեմատության հիմք ընդունելով ոչ թե բառերի հնչողության պատահական նմանությունները, այլ լեզուների ամբողջական կառուցվածքները և առաջինը բացատրեց, որ լեզուների նմանության պատճառը դրանց ծագումն է մեկ ընդհանուր նախալեզվից։ Հիմնելով պատմահամեմատական մեթոդը՝ Ֆրանց Բոպպը նպատակ է դրել քերականական իրակությունների համեմատման միջոցով պարզել նրանց ծագումը։ Ըստ Բոպպի՝ քերականական մասնիկները ծագել են բայական և դերանվանական նախկին անկախ արմատներից, որոնք կցվելով լիիմաստ բառերին, կորցրել են իրենց ինքնուրույնությունը և վերածվել քերականական զանազան ցուցիչների (կցականության կամ ագլուտինացիայի սկզբունք)։

Ֆրանց Բոպպի հաջորդ աշխատությունը՝ «Vergleichende Grammatik des Sanskrit, Send, Armenischen, Griechischen, Lateinischen, Litauischen, Altslavischen, Gotischen und Deutschen» (Բեռլին, 1833), առաջինի հետագա զարգացումն է։ Դրանով Բոպպը հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությունը բարձրացնում է մի նոր մակարդակի վրա։ Նրա մեթոդը կիրառվել է ոչ միայն այդ ճյուղի, այլ նաև այլ լեզուների վերաբերյալ, ինչի շնորհիվ նրան կարելի է կոչել համեմատական լեզվաբանության հիմնադիր։

Ֆրանց Բոպպի մյուս աշխատություններից են՝

  • «Die kelt. Sprachen in ihrem Verhältnisse zum Sanskrit n. s. w.» (Բեռլին, 1839),
  • «Uber das Albanesische in seinen verwandschaftlichen Beziehungen» (Բեռլին, 1855),
  • «Vergleichendes Accentuationssystem» (Բեռլին, 1854)։

Սանսկրիտի ուսումնասիրությունը շարունակելու նպատակով մեկնելով Լոնդոն՝ Ֆրանց Բոպպն այնտեղ նախաձեռնել է հնդկական «Մահաբհարաթա» էպոսի մի շարք հատվածների հրատարակությունը։ Այդ, ինչպես նաև սանսկրիտի քերականությանը նվիրված հրատարակությունների շնորհիվ նա հնարավորություն է ստեղծել ծանոթանալու այդ լեզվին։

Ֆրանց Բոպպը 1821 թվականից եղել է արևելյան գրականության ու ընդհանուր լեզվաբանության պրոֆեսոր Բեռլինի համալսարանում։ 1822 թվականին դարձել է Գիտությունների ակադեմիայի անդամ և աշխատել է մինչև 1864 թվականը։ Այդ թվականին նա դադարեցրել է իր գիտական գործունեությունը, իսկ 1866 թվականին նրա աշակերտները հանդիսավոր նշել են «համեմատական լեզվաբանության հիմնադրման 50-ամյակը»։ 1855 թվականին նա ընտրվել է Ամերիկյան արվեստի ու գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ[8]։

Ֆրանց Բոպպը մահացել է 1867 թվականի հոկտեմբերի 23-ին Բեռլինում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бопп Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 Chisholm, 1911, էջ 240
  8. «Book of Members, 1780–2010: Chapter B» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջահուկյան Գ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։
  • Chisholm, Hugh, ed. (1911), "Bopp, Franz", Encyclopædia Britannica, 4 (11th ed.), Cambridge University Press, pp. 240–241
  • Baynes, T.S., ed. (1878), "Francis Bopp", Encyclopædia Britannica, 4 (9th ed.), New York: Charles Scribner's Sons, pp. 49–50
  • Martineau, Russell (1867), «Obituary of Franz Bopp», Transactions of the Philological Society, London: 305–14
  • Бопп, Франц // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Томсен В․, История языковедения до конца XIX века, М․, 1938.
  • Лоя Я․, История лингвистических учений, М․, 1968․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 520
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բոպպ» հոդվածին։