Ֆրեդերիկ Վինսոն
Ֆրեդերիկ Վինսոն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կենտրոնական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դատավոր և փաստաբան |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հունվարի 22, 1890[1] |
Ծննդավայր | Լոուրենս շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Վախճանի օր | սեպտեմբերի 8, 1953[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Louisa |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ֆրեդերիկ Վինսոն (անգլ.՝ Frederick Moore Vinson, հունվարի 22, 1890[1], Լոուրենս շրջան, Կենտուկի, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1953[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 13-րդ գլխավոր դատավոր և Միացյալ Նահանգների ֆինանսների 53-րդ նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկը Վինսոնը ծնվել է Կենտուկի Լոուրենսի շրջանում՝ բանտի պետի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Կենտուկիի Դենվիլ քոլեջի իրավաբանության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո որպես իրավաբան աշխատել է Լուիզա փոքրիկ քաղաքում և շուտով ընտրվել է քաղաքային դատախազ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վինսոնը ծառայել է ԱՄՆ բանակում։ Պատերազմից հետո դարձել է Կենտուկի նահանգի 32-րդ դատական երկրամասի շրջանային դատախազը։
Իր քաղաքական գործունեությունը Վինսոնը սկսել է 1924 թվականին՝ Ներկայացուցչական պալատի ընտրություններում տարած հաղթանակով, որտեղ մինչև 1929 թվականը ներկայացրել Է Դեմոկրատական կուսակցության շահերը։ 1931-1938 թվականներին Ֆրեդերիկ Վինսոնը կրկին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ նա սկզբում ներկայացրել է Կենտուկիի 9-րդ, իսկ 1935 թվականին՝ 8-րդ ընտրատարածքի շահերը։
1937 թվականի նոյեմբերի 26-ին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Վինսոնին նշանակել է Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1943 թվականի մայիսի 27-ի իր հրաժարականը։ 1942 թվականի մարտի 2-ին Վինսոնը նշանակվել է ԱՄՆ-ի գլխավոր դատավորի պաշտոնում[3]։
1945 թվականի հուլիսի 23-ին նախագահ Հարի Թրումենը Ֆրեդերիկ Վինսոնին նշանակել է ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Այդ պաշտոնում Վինսոնը զբաղվել է ԱՄՆ-ի ֆինանսական վիճակի կայունացմամբ և ԱՄՆ-ի առջև դաշնակից երկրների վարկերի մարմամբ։ Մասնավոր ներդրումների ներգրավման համար նա քննարկման է ներկայացրել հարկերի կրճատման մասին օրինագիծը։ 1946 թվականին Վինսոնը զբաղեցրել Է ԱՄՆ-ի գերագույն դատավորի պաշտոնը[4]։
Ֆրեդերիկ Վինսոնը մահացել է 1953 թվականի սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան սրտի կաթվածից։ Նրա մարմինն ամփոփված է Լուիզ քաղաքի Փայն Հիլ գերեզմանատանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20140519183811/http://www2.wlu.edu/documents/registrar/honors/hondegs.pdf
- ↑ «Frederick M. Vinson (1945–1946)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Frederick Moore Vinson (1945- 1946)
- ↑ Frederick M. Vinson memorial at Find a Grave. See also, Christensen, George A. (1983) Here Lies the Supreme Court: Gravesites of the Justices, Yearbook Արխիվացված 2005-09-03 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). Supreme Court Historical Society. Christensen, George A., Here Lies the Supreme Court: Revisited, Journal of Supreme Court History, Volume 33 Issue 1, Pages 17 - 41 (19 February 2008), University of Alabama.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Վինսոն» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հունվարի 22 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 1953 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Սրտի կաթվածից մահացածներ