A Night at the Opera, անգլիական լեգենդար Քուին խմբի 4-րդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1975 թվականի նոյեմբերի 21-ին։ Ալբոմը մեծ ճանաչում է բերել խմբին։ Այն ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 17 միլիոն օրինակով, որից 3 միլիոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ալբոմն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և 4-րդ հորիզոնականը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն նաև խմբի առաջին պլատինե ալբոմն է ԱՄՆ-ում։ Rolling Stone ամսագիրը ալբոմը ընդգրկել է ալբոմն իր Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ-ի ցանկի 230-րդ հորիզոնականում։
Queen֊ը նոյեմբերի վերջին սկսեց իր եվրոպական ճանապարհորդությունը՝ գնալով Սկանդինավիա, Բելգիա, Գերմանիա և Իսպանիա։ Բոլոր երկրներում համերգի տոմսերն վերջանում էին վայրկենական, իսկ Sheer Heart Attack նոր ալբոմը չարտերում զբաղեցրել էր մեծ հորիզոնականներ։ Դեկտեմբերին խումբը վերադարձավ Մեծ Բրիտանիա և հանդես եկավ ամանորյա «’45» շոուին՝ «Գրանադա» հեռուստակայանով։ Դրանից հետո՝ դեկտեմբերին, երաժիշտներն հանդիպեցին իրավաբան Ջիմ Բիչին, ով կոնսուլտացիա անցակցրեց նրանց հետ բիզնեսի հարցում՝ «Թրայդենտի» հետ եռակի համաձայնագրից հրաժարվելու խնդրանքով։ Դրա պատճառները եղել են ծիծաղելի գումարները՝ այդ ֆիրմայից։ Sheer Heart Attack֊ի հաջողությունից հետո նրանց օգուտը աճեց 20 ֆունտից մինչև 60 ֆունտ շաբաթում, սակայն կրիտիկական ընդունելությունը՝ Led Zeppelin խմբի ֆոնի վրա շատ մեղմ էր։ 1975 թվականի փետրվարի 5֊ին Queen֊ը սկսեց ճանապարհորդությունը Ամերիկայում։
Այդ ժամանակ երբ Անգլիայում կամաց֊կամաց տարվում էին գործարքային բանակցություններ, խումբը կարճատև դադար տվեց, հանգստանալով Հավայան կղզիներում, իրենց առաջին ճապոնական ճանապարհորդությունից առաջ։ Երբ Queen֊ը հասավ Տոկիո՝ սկսելու համար իր 11 համերգներն, իրենց սինգլն ու ալբոմն չարտերում զբաղեցնում էին առաջին հորիզոնականը։ Առաջին համերգը կարող էր լինել ողբերբություն, քանի որ երկրպագուներն սլացան դեպի բեմ, սակայն Մերկուրիին հաջողվեց հանգստացնել նրանց։ Երբ խումբը վերադարձավ Անգլիա, նրանց շնորհվեց Այվորա Նովելոյի ամենամյա մրցանակ՝ «Killer Queen» երգի համար, և երաժիշտներն սկսեցին պատրաստվել իրենց հաջորդ ալբոմին։
Օգոստոսին Queen֊ը վաճառեց իր պայմանագիրը «Թրայդենտի» հետ (դա, իհարկե, չկատարվեց առանց տհաճությունների)։ Վերջապես ալբոմը հասավ այն աստիճանին, որ բավարարեց խմբի պահանջները։ Դրանում ներառվեց այնպիսի կոմպոզիցիա, որ երաժշտություն սիրողների մեծ մասի կարծիքով «Bohemian Rhapsody»֊ը ամենահանճարեղ գործերից էր։ Այդ կոմպոզիցիայի ձայնագրման վրա ծախսվել էր վեց շաբաթ։ Այն պարունակում էր 180 ձայնային և մեծ թվով կիթարային հատվածներ։ «Bohemian Rhapsody»֊ն ներառվել է «Սրբերի օր» սինգլի մեջ (հոկտեմբերի 31)։ Այդ երգի «կնքահայրն» է Քենի Էվերեթը։ Ամբողջ խումբը վախենում էր այդ կոմպոզիցիան սինգլի մեջ ներառվելու համար, քանի որ դրա երկարությունը (6 րոպե) կարող է լինել զրոյական գործ։ Խումբը ներկայացրեց Էֆերեթին երգի փորձնական տարբերակը՝ խոստում ստանալով, որ տվյալ տարբերակը չի հայտնվի եթերում և, հույս ունենալով, որ այն կլսվի ռադիոյով։ Այդ շաբաթվա հանգստյան օրերին ռադիոյով երգը լսվեց 14 անգամ, որի հետևանքով երկուշաբթի օրը բոլոր թերթերը հայտնվեցին երկրպագուների ձեռքին։ Երկու շաբաթ անց «Bohemian Rhapsody»֊ին գրավեց առաջին հորիզոնականը՝ դառնալով այդ տարվա ամենաճանաչված երգը (Միայն Անգլիայում վաճառվել է շուրջ 1 000 000 սկավառակ)։
Ալբոմը վաճառքի է հանվել նոյեմբերի 21֊ին և վայրկենական գրավել է առաջին հորիզոնականը։
«You’re My Best Friend» - Ջոն դաշնամուր է նվագում, իսկ Ֆրեդին երգում է։ Մեկը այն հանգիտ տեսահոլովակներից՝ Դիկոնի ռոմանտիկ երգի հիման վրա։
«Love of My Life» - Տեսահոլովակը պատրաստվել է կիթարով, ոչ թե ալբոմային տարբերակով։ Տեսահոլովակը նկարվել է 1979 թվականին և իրենից ներկայացնում է համերգային կատարում։
«Bohemian Rhapsody» - Հաշվի չառնելով, որ այդ երգը արդեն գլխացավանք էր դարձել խմբի բոլոր անդամների գլխին, այն շատ մեծ հանրաճանաչություն բերեց։