Jump to content

Dassault Rafale

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rafale
Տեսակկործանիչ
Ենթատեսակչորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ
Օգտագործվում է ինչպեսբազմանպատակային ռազմական ինքնաթիռ
ՇարժիչSnecma M88?
Թռիչքի երկարությունկմ
Անձնակազմկործանիչ օդաչու և weapon systems officer?
ԶենքGIAT 30?, Storm Shadow?, AASM?, Exocet?, Air-Sol Moyenne Portée?, MBDA Meteor?, MICA?, Mark 82 և Apache?
ՍտեղծողՖրանսիա Ֆրանսիա
ԱրտադրողDassault aviation
Առաջին թռիչք1986
Շահագործման սկիզբ2002[1][2][3]
ՇահագործողներՖրանսիայի ռազմածովային ուժեր, Եգիպտոսի ռազմաօդային ուժեր, Qatar Air Force?, Indian Air Force? և French Air and Space Force?
Արտադրման թվականներ2001-մինչ օրս
Միավոր արտադրված253
Միավորի արժեք150 մլն $[4]
 Dassault Rafale Վիքիպահեստում

Dassault Rafale, ֆրանսիական արտադրության չորրորդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Dassault Rafale կործանիչները ստեղծվել են Dassault aviation ընկերության կողմից՝ ACX (Advanced Combat Experimental) ծրագրի շրջանակներում։ Նոր տեխնոլոգիաներ կիրառելու համար, և իր ունակություններով այս կործանիչները առավել մոտ են հինգերորդ սերնդին։ Այս կործանիչներն եկել են փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող Mirage F-1, Super Etander, F-8, իսկ հետագայում` Mirage-2000 կործանիչներին։ Այս կործանիչի ստեղծմամբ Ֆրանսիան ապացուցեց, որ ավիաշինության ասպարեզում մնում է առաջատար դիրքերում։ Այս կործանիչներն ունեն նաև իր երկտեղանի տարբերակը, որը կոչվում է Dassault Rafale B:

Մարտավարատեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Dassault Rafale կործանիչի սխեմա

Չնայած նրան որ Dassault Rafale կործանիչների արտադրությունը սկսվել է 2001 թվականից, սակայն մինչև հիմա ոչ մի մարտավարատեխնիկական փոփոխությունների չի ենթարկվել։ Այս կործանիչների երկարությունը կազմում է 15.27 մ, թևերի բացվածքը շուրջ 10.8 մ՝ բարձրությունը ավելի քան 5.34 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 9060 կգ (9.06 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 24500 կգ (24.5 տ)։ Dassault Rafale կործանիչներն ունեն բավականին ժամանակակից ՌՏԿ, նոր էլեկտրոնային սարքավորումներ։ Այս ինքնաթիռները կառուցված են բադ սխեմայով, ունեն հիանալի թռիչքա-տեխնիկական հնարավորություններ, պատկերների համակարգի հետ լազերային հեռաչափ, օդաչուի զարգացած սաղավարտ և այլն։ Dassault Rafale կործանիչներում օգտագործված են ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ։

Մարտական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Dassault Rafale կործանիչներ ունեցող երկրներ

2011 թվականի մարտի 9-ին սկսված Լիբիայի դեմ պատերազմում, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող Dassault Rafale կործանիչներն իրենց փայլուն դրսևորեցին։ 2011 թվականի մարտի 24-ին այս կործանիչը խոցեց լիբիական բանակի G-2 Galeb մարտական ինքնաթիռը։ Հատկանշականն այն է, որ այս ռազմական գործողություններից հետո Հնդկաստանը և Հունաստանը, որոնք հետաքրքրված են մի շարք կործանիչներով (ՄիԳ-29, F-18E, F-16, Dassault Rafale, Eurofighter), նախապատվությունը տվեցին Dassault Rafale կործանիչներին։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]