Jump to content

STEM

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Science, technology, engineering և mathematics (STEM) - Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա, Նախկինում science, math, engineering և technology (SMET) Գիտություն, Մաթեմատիկա, Ճարտարագիտություն և Տեխնոլոգիա, տերմին է, որն օգտագործվում է հիշատակված դասական ուղղությունները միավորելու համար[1]։ Այս տերմինը սովորաբար օգտագործվում է դպրոցներում կրթական քաղաքականությունը և ուսումնական ծրագրերն ընտրելիս, գիտության և տեխնոլոգիաների զարգացման մրցունակությունը բարձրացնելու համար։ Այն ազդեցություն ունի աշխատուժի զարգացման, ազգային անվտանգության խնդիրների և ներգաղթի քաղաքականության վրա[1]։ Հապավումը տարածվեց ԱՄՆ-ի Գիտության Ազգային Հիմնադրամում գիտական կրթության վերաբերյալ, Ռիտա Կոլվելի նախագահությամբ կայացած, միջգերատեսչական հանդիպումից անմիջապես հետո[2][3]։

Աշխարհագրակկան տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում հապավումը սկսեցին օգտագործել կրթության և ներգաղթին վերաբերյալ քննարկումներում, բարձր տեխնոլոգիաների աշխատատեղերում որակյալ մասնագետների բացակայության խնդիրը լուծելուն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում։ Հապավումը նաև ուշադրություն է հրավիրում, որ այդ առարկաները ինտեգրացված ուսումնական պլանի փոխարեն հաճախ դասավանդվում են առանձին առանձին[4] Միացյալ Նահանգների հանրային կրթության օրակարգի կարևորագույն մասն է STEM բնագավառներին լավ տիրապետող քաղաքացիների երկրում պահելը[5]։ Հապավումը լայնորեն օգտագործվում էր ներգաղթին վերաբերող քննարկումներում, այդ բնագավառներում հմուտ մասնագետներին ԱՄՆ ներգաղթողների աշխատանքային վիզա տրամադրելու նպատակով։ Այն նաև սովորական դարձավ կրթության վերաբերյալ քննարկումներում որպես հմուտ աշխատողների պակասին և այդ ուղղություններով ոչ պատշաճ կրթությանը հղվելիս[6]։ Այս տերմինը չի վերաբերում ճյուղերի ոչ-մասնագիտական և պակաս տեսանելի հատվածներին, ինչպիսին էլեկտրոնային հավաքման գծի աշխատանքն է։

Ազգային Գիտական Հիմնադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների շատ կազմակերպություններ հետևում են Ազգային Գիտական Հիմնադրամի ուղեցույցներին թե STEM-ը որ ճյուղերն է ընդգրկում։ Հիմնադրամը STEM-ի կազմն ավելի լայն է սահմանում, ընդգրկելով գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են քիմիան, կոմպյուտերային գիտությունը և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ճարտարագիտությունը, աշխախարհագրական գիտությունները, կյանքի գգիտությունները, մաթեմատիկական գիտությունները, ֆիզիկան և աստղագիտությունը, սոցիալական գիտություններ (անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, հոգեբանություն և սոցիոլոգիա), և STEM կրթության և ուսումնառության հետազոտությունը[1][7]։ Կրթաթոշակ հատկացնելիս, ծրագրերը, ինչպիսին է CSM STEM կրթաթոշակային ծրագիրը, օգտվում են հիմնադրամի սահմանումից[8]։

Ազգային Գիտական Հիմնադրամը ամերիկյան միակ դաշնային գործակալությունն է, որի առաքելությունը ներառում է հիմնարար գիտությունների բոլոր ճյուղերի և ճարտարագիտության աջակցությունը, բացառությամբ բժշկական գիտությունների[9]։ Հիմնադրրամի գիտակարգային ծրագիրը ներառում է գիտական կրթաթոշակներ, դրամաշնորհներ, ուսանողական կրթաթոշակներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կենսաբանական գիտությունները, համակարգչայինև տեղեկատվական գիտությունը և ճարտարագիտությունը, կրթությունը և մարդկային ռեսուրսները, ճարտարագիտությունը, շրջակա միջավայրի հետազոտությունը և կրթությունը, աշխարհագրական գիտությունները, միջազգային գիտությունը և ճարտարագիտությունը, մաթեմատիկական և ֆիզիկայի գիտությունները, սոցիալական, վարքագծային և տնտեսական գիտությունները, կիբերինֆրակառուցվածքը և բևեռային ծրագրերը։ [7]

Ներգաղթի քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ԱՄՆ շատ կազմակերպություններ հետևում են Ազգային Գիտական Հիմնադրամի ուղեցույցներին, թե ինչ է ներառում STEM բնագավառը, ԱՄՆ անվտանգության դեպարտամենտը ներգաղթի քաղաքականության համար ունի իր ֆունկցիոնալ սահմանումը[10]։ 2012 թվականին, Անվտանգության կամ Ներգաղթի ու մաքսային գործակալությունը հայտարարեց STEM-ի ընդլայնված ցանկը, որը ուսանողական վիզայի իրավունքն ընդլայնում է լրացուցիչ պրակտիկ ուսուցման համար։ Լրացուցիչ պրակտիկ ուսուցման ծրագրով միջազգային ուսանողները, որոնք ավարտել են ԱՄՆ քոլեջներրը և համմալսարանները կարող են մնալ երկրում ևս 12 ամիս, աշխատանքային փորձի միջոցով ստանալու մասնագիտական պատրաստվածություն։ Ուսանողները ովքեր ավարտել են STEM գիտական աստիճանի ծրագիրը կարող են շարունակել մնալ երկրում ևս 17 ամիս STEM ծրագրի ընդլայնման շրջանակներում[11][12]։

ԱՄՆ ներգաղթում STEM-ի ընտրված աստիճանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

STEM-ի առարկաների սպառիչ ցանկ գոյություն չունի, որովհետև սահմանումը փոփոխվում է կախված կազմակերպությունից։ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային գործակալության ցուցակը ներառում է[13] Ֆիզիկա, ակտուար գիտություն, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա, վիճակագրություն, կոմպյուտերային գիտություն, հաշվարկային գիտություն, հոգեբանություն, կենսաքիմիա, ռոբոտներ, կոմպյուտերային ճարտարագիտություն, էլեկտրական ճարտարագիտություն, էլեկտրոնիկա, մեքենաշինություն, արդյունաբերական ճարտարագիտություն, տեղեկատվական գիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, քաղաքացիական ճարտարագիտություն, տիեզերական ճարտարագիտություն, քիմիական ճարտարագիտություն, աստղաֆիզիկա, աստղագիտություն, օպտիկա, նանոտեխնոլոգիա, միջուկային ֆիզիկա, մաթեմատիկական կենսաբանություն, գործողությունների հետազոտություն, նեյրոկենսաբանություն, կենսամեխանիկա, կենսաինֆորմատիկա, ակուստիկ ճարտարագիտություն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, մթնոլորտային գիտություններ, Կրթական տեխնոլոգիաներ , ծրագրային ապահովման ճարտարագիտություն և կրթական հետազոտություն։

Մշակելով բնական և հասարակական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նախադպրոցական կամ դպրոց ընդունվելուց անմիջապես հետո, ավագ դպրոցում STEM հաջողության հնարավորությունները մեծապես կարող են բարելավվել։ Դպրոցական ինտեգրումը կարող է օգնել սևամորթ, լատինաամերիկյան և աբորիգեն ուսանողներին հասնել ասիացի և սպիտակ ուսանողներին[14]։

STEM-ը հովանավորում է ճարտարագիտության ուսումնասիրությունը ընդլայնելու յուրաքանչյուր առարկայի շրջանակներում և ճարտարագիտության սկսելը վաղ տարիքից, նույնիսկ տարրական դպրոցից։ Այն նաև STEM կրթությունը հասանելի է դարձնում բոլոր աշակերտների համար, այլ ոչ թե միայն տաղանդավորների։ 2012 թվականի բյուջեյում Բարակ Օբաման անվանափոխեց և ընդլայնեց "Մաթեմատիկական և Գիտական համագործակցությունը (MSP)" որպեսզի կադրային մրցանակների հնարավորություն տա նահանգներին այդ առարկաներում ուսուցիչների կրթությունը բարելավելու համար[15]։

2015 թվականին Ուսանողների գնահատման միջազգային ծրագրի շրջանակներում 109 երկրում կատարված ստուգման արդյունքում ամերիկացի ուսանողները զբաղեցրել էին 35-րդ տեղը մաթեմատիկայից, 24-րդ տեղը կարդալուց և 25-րդ գիտությունից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը 24-տարեկան գիտության կամ մաթեմատիկայի բնագավառում աստճան ունեցող ուսանողների տոկոսային հարաբերությամբ զբաղեցրեց 29-րդ տեղը[16]։.

STEM կրթությունը հաճախ STEM բնագավառների նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու համար օգտագործում է նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին RepRap եռաչափ տպիչներն են[17]։

2006 թվականին ԱՄՆ Ազգային Ակադեմիան իր մտահոգությունն է արտահայտել ԱՄՆ-ում STEM կրթության նվազման կապակցությամբ։ Գիտության , Տեխնիկայի և Հասարակական քաղաքականության կոմիտեները մշակեցին 10 գործողություններից բաղկացած ցանկ։ Առաջին երեք առաջարկությունները հետևյալն էին։

  • Մեծացնել Ամերիկայի տաղանդների ռեզերվը գիտական և մաթեմատիկական կրթությունը զարգացնելու միջոցով
  • Ամրապնդել ուսուցիչների հմտությունները գիտության, մաթեմատիկայի և տեխնոլոգիայի լրացուցիչ դասընթացների միջոցով
  • ընդլայնել ուսանողների շրջանակը, որոնք պատրաստ են ընդունվելու և ավարտելու STEM աստճանի քոլեջներ[18]

ՆԱՍԱ-ն նույնպես STEM կրթության համար ուսումնական և այլ ծրագրեր իրականացրեց, որպեսզի ընդլայնի գիտնականների, ինժեներների և մաթեմատիկոսների բանակը, որոնք կառաջնորդեն 21-րդ դարի տիեզերքի հետազոտությունները[18]։

Առանձին նահանգներ, ինչպիսին Individual states, such as Կալիֆորնիան է, հետդպրոցական have run pilot after-school STEM պիլոտային ծրագրեր իրականացրեցին ամենախոստումնալից փորձերը և դրանք իրականացնելու ձևերը գտնելու, դրանով և ուսանողի հաջողության հնարավորությունը մեծացնելու համար[19]։ Մեկ այլ նահանգ, որ ներդրում է կատարում STEM կրթությունը զարգացնելու համար Ֆլորիդան է, որտեղ Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարան Արխիվացված 2017-07-15 Wayback Machine, Ֆլորիդայի առաջին հասարակական համալսարանը հիմնադրվեց, որ մասնագիտացված է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ուղղությամբ[20]։ STEM դպրոցական ծրագրեր հիմնադրվել են ԱՄՆ շատ նահանգներում, ներառյալ Նյու Ջերսին, Արիզոնան, Վիրջինիան, Հյուսիսային Կարոլինան, Տեխասը և Օհայոն[21][22]։

STEM շարունակական կրթությունը ընդլայնվել է հետբուհական մակարդակում այնպիսի մագիստրոսական ծրագրերով, ինչպիսիք Մերիլանդի և Ցինցինատիի համալսարանի STEM ծրագրերն են[23][24]։

Ռասսայական ճեղքը STEM բնագավառներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Գիտական Ազգային Հիմնադրամը պարզել է, որ In the United States, the National Science Foundation found that the average science score on the 2011 թվականի դրությամբ՝ ըստ Կրթական առաջընթացի ազգային գնահատման, միջին գիտական բալը սևամորթ և լատինաամերիկյան ուսանողների մոտ ավելի ցածր է քան սպիտակ, ասիացի և խաղաղ օվկիանոսյան կղզիների ուսանողների մոտ[25]։ 2011 թվականին ԱՄՆ աշխատուժի տասնմեկ տոկոսը սևամորթներ էին, մինչդեռ STEM աշխատողների միայն վեց տոկոսն էր սևամորթ[26]։ Չնայած ԱՄՆ-ում սովորաբար Though STEM-ում գերակշռում էին սպիտակ տղամարդիկ, նշանակալի ջանք է գործադրվել STEM բնագավառը ըստ ռասսայի և սեռի ավելի բազմազան դարձնելու նախաձեռնություններ իրականացնելու համար[27]։ Որոշ տվյալներ վկայում են, որ բոլոր ուսանողները, ներառյալ սևամորթ և իսպանախոս, STEM աստիճան վաստակելու հնարավորություն ունեն, եթե նրանց ակադեմիական հավաստագրերը առնվազն միջին ուսանողի մակարդակի են[28]։

Ամերիկյան մրցունակության նախաձեռնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 31-ի իր ուղերձում նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց Ամերիկյան մրցունակության նախաձեռնության մասին։ Բուշը բացթողումները վերացնելու համար առաջարկեց դաշնային կառավարության աջակցությունը STEM ոլորտի կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովելու համար բոլոր ակադեմիական մակարդակներում։ Մասնավորապես նախաձեռնությունը նախատեսված էր նշանակալիորեն ավելացնել առաջադեմ գիտահետազոտական R&D-ի բնագավառի դաշնային ֆինանսավորումը և մեծացնել STEM ուղղությամբ շրջանավարտների թիվը։

NASA նշանակում է բիզնես մրցույթը, որ հովանավորում էր Տեխաս տիեզերական դրամաշնորհների կոնսորցիումը նպաստում է այդ նպատակին։ Քոլեջի ուսանողները մրցում են մշակելու գովազդող ծրագրեր, որոնք խթանելու են միջին և ավագ դպրոցների աշակերտներին սովորելու STEM թեմաները և ոգեշնչելու STEM ոլորտներում դասախոսներին ներգրավելու համար, որպեսզի իրենց ուսանողներին ընդգրկեն STEM կրթությանն աջակցող իրազեկման միջոցառումներին։ Ազգային Գիտական Հիմնադրամը STEM կրթության մի շարք ծրագրեր ունի, ներառյալ K–12 ուսանողների համար, ինչպես ITEST ծրագիրն է, որն աջակցում է The Global Challenge Award ITEST ծրագրին։ STEM ծրագրեր են իրականացվել Արիզոնայի մի քանի դպրոցներում։ Նրանք իրականացնում են ավելի բարձր ճանաչողական հմտություններ ուսանողների համար և հնարավորություն ընձեռնում նրանց իմանալու և օգտագործելու STEM ոլորտի մասնագետների կողմից օգտագործվող միջոցները։

STEM Ակադեմիան ազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը զբաղվում է ուսանողների STEM գրագիտության բարձրացմամբ։ Այն իրենից ներկայացնում է հավանության արժանացած հաջորդ սերընդի ազգային բարձրակարգ ակադեմիական մոդել։ Պրակտիկան, ռազմավարությունը և ծրագրերը ստեղծվել են հաշվի առնելով ազգային լավագույն փորձերը, որոնք նախատեսված են բարձրացնել նվազ ներկայացված փոքրամասնությունների և ցածր եկամուտներ ունեցող ուսանողների աճը, կրճատել ձեռքբերումների բացը, նվազեցնել հրաժարվողների ցուցանիշները, բարձրացնել ավագ դպրոցն ավարտողների ցուցանիշները և բարձրացնել ուսուցիչների և տնօրենների արդյունավետությունը։ STEM ակադեմիան ներկայացնում է ճկուն ակադեմիական մոդել, որն ուղղված է օգնելու բոլոր դպրոցներին և նախատեսված բոլոր ուսանողների համար[29]։

Project Lead The Way-ը (PLTW) ԱՄՆ միջին և ավագ դպրոցների STEM կրթության ուսումնական ծրագրերի առաջատար մատակարարն է։ Ազգային շահույթ չհետապնդող կազմակերպությունը ԱՄՆ բոլոր նահանգներում 5,200-ից ավել ծրագրեր ունի ավելի քան 4,700 դպրոցներում։ Ծրագրերը ներառում են ավագ դպրոցի ուսումնական Ճանապարհ դեպի տեխնիկա ծրագիրը, ավագ դպրոցի կենսաբժշկական գիտական ծրագիրը և միջին դպրոցի ճարտարագիտության և տեխնոլոգիական Դարպաս դեպի տեխնոլոգիա ծրագիրը։ PLTW դպրոցներին ապահովում է ուսումնական ծրագրերով, օգնում ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և շարունակական աջակցություն է ցույց տալիս դպրոցներին, շրջաններին և համայնքներին ստեղծելու փոխակերպման ծրագրեր։ PLTW ծրագրերը հաստատվել են նախագահ Բարակ Օբամայի և ԱՄՆ կրթության հարցերով քարտուղար Արնե Դունկանի, ինչպես նաև տարբեր նահանգների, ազգային և բիզնես առաջատարների կողմից։

STEM Կրթական Կոալիցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա (STEM) կրթական կոալիցիան[30] աշխատում է ԱՄՆ կրթական դեպարտամենտի, Ազգային Գիտական Հիմնադրամի և STEM-ին վերաբերող ծրագրեր իրականացնող այլ գործակալությունները աշխատում են աջակցել ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված STEM ծրագրերի իրականացմանը։ 2008 թվականի սեպտեմբերից սկսած STEM կոալիցիայի գործունեությունը նվազել է։

Օրենսդրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի մրցակցային օրենսդրությունը 2007 թվականի Օգոստոսի 9-ին օրենքի ուժ ստացավ (Պ.Լ. 110-69): Այն նախատեսում է բարձրացնել երկրի ներդրումը գիտության և ճարտարագիտական հետազոտություններում, ինչպես նաև STEM-ի ուսուցման մեջ, մանկապարտեզից մինչև միջնակարգ դպրոց և հետբուհական կրթություն։ Ակտը թույլ է տալիս ազգային գիտական հիմնադրամի, Ստանդարտների ազգային ինստիտուտի և տեխնոլոգիական լաբորատորիաների և Էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորման ծավալները մեծացնել։ ՆԱՍԱ-ի Գոդդարդի տիեզերական թռիչքային կենտրոնի կրթության տնօրեն Ռոբեր Գաբրիսը, որպես ուսանողի ձեռքբերումների աճ, STEM առարկաների ուսանողական հետաքրքրության վաղ հայտնագործություն և աշխատանքի անցնելու պատրաստվածություն։

Կանադան STEM ծրագրերով շրջանավարտների 21.2% տոկոսային թվով 16 երկրների մեջ 12-րդ տեղն է գրավում, որը բարձր է քան Միացյալ Նահանգներում, բայց ցածր քան Ֆրանսիայում, Գերմանիայում և Ավստրիայում։ Ֆինլանդիան The peer country with the greatest proportion of STEM շրջանավարտների համամասնությամբ առաջատար է, շրջանավարտների ավելի քան 30%-ը STEM ծրագրերից են[31]։

SHAD-ը հուլիս ամսին կազմակերպվող կանադական ամենամյա ամառային հարստացման ծրագիր է ավագ դպրոցի աշակերտների համար։ Ծրագիրը կենտրոնացած է ակադեմիական ուսուցման վրա, հատկապես STEM ոլորտի[32]։

2011 թվականին կանադացի ձեռնարկատեր Սեյմուր Շուլիխը հիմնադրեց Շուլիխ առաջնորդ կրթաթոշակներ $100 միլիոն $60,000 կրթաթոշակներ Կանադայի 20 ինստիտուտների ուսանողների համար, որոնք սկսում են իրենց կրթությունը STEM ծրագրով։ Ամեն տարի 40 կանադացի ուսանողներ մրցանակի են արժանանում, յուրաքանչյուր ինստիտուտից երկուսը։ Մրցանակը նպատակ ունի տաղանդավոր երիտասարդներին ներգրավել STEM ոլորտներ[33]։ Ծրագիրը նաև STEM կրթաթոշակներ է հատկացնում Իսրայելի հինգ համալսարաններին[34]։

Մի քանի Եվրոպական նախագծեր աջակցել են STEM կրթությանը և կարիերաներին Եվրոպայում։ Օրինակ Scientix-ը[35] STEM ուսուցիչների, կրթության բնագավառի գիտնականների քաղաքականություն մշակողների Եվրոպական համագործակցություն է։ SciChallenge[36] նախագիծը սոցիալական օգտագործեց մեդիայի մրցույթը և ուսանողների կողմից ստեղծված բովանդակությունը որպեսզի մին համալսարանական ուսանողների մոտ բարձրացնի STEM կրթության և կարիերայի հանդեպ մոտիվացիան։

Հոնգ Կոնգի տեղական դպրոցներում մինչև վերջին տարիները STEM կրթությունը առաջ չէր քաշվում։ 2015 թվականի նոյեմբերին Հոնգ Կոնգի կրթության բյուրոն Promotion of STEM կրթության աջակցություն վերնագրով փաստաթուղթ հրապարակեց[37], որն առաջարկում է STEM կրթությունը խրախուսելու ռազմավարություն և հանձնարարականներ։

Թուրքիայի STEM կրթական աշխատանքային խումբը ակադեմիկոսների և ուսուցիչների կոալիցիա է, որն ավելի շատ կենտրոնանում է STEM ոլորտի կրթության մակարդակի բարձրացման վրա, քան STEM շրջանավարտների թիվն ավելացնելու վրա[38][39]։

2012 թվականից սկսած Վիետնամում շատ մասնավոր կրթական հաստատություններ ունեն STEM կրթական նախաձեռնություններ։

2015 թվականին Գիտության և Տեխնիկայի նախաարարությունը և Լիեն-մեն STEM-ը կազմակերպեցին առաջին ազգային STEM օրը, որին հաջորդեցին բազմաթիվ նմանատիպ միջոցառումներ ամբողջ երկրում։.

2015 թվականին Կրթության նախարարությունը STEM-ը ներառեց դպրոցների տարեկան ուսումնական ծրագրում։ 2017 թվականի մայիսին վարչապետը ստորագրեց Directive no. 16 Արխիվացված 2018-01-06 Wayback Machine հրամանագիր, որում ասվում է "Կտրուկ կերպով փոխել կրթության և արտաժամյա ուսուցման մեթոդները, ստեղծելով մարդկային ռեսուրս, որն ի վիճակի կլինի ընդունել նոր տեխնոլոգիաների տենդենցները, կենտրոնանալով գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM), օտար լեզուների, տեղեկատվական տեխնոլոգիաների վրա ընդհանուր կրթության մեջ։" և Կրթության նախարարությանն խնդրել աջակցել ընդհանուր կրթական ծրագրում (STEM) կրթությունը ներառելուն, մի քանի բարձրագույն դպրոցներում 2017 - 2018 ուսումնական տարում փորձարկել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Science, Technology, Engineering, and Mathematics (STEM) Education: A Primer» (PDF). Fas.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Compare: «Guest commentary: A "STEM" in Collier County to reach their future». Naplesnews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին. «The acronym STEM was suggested by Rita Colwell, Ph.D., a bacteriologist who was director of NSF in the 1980s.»
  3. Compare:«Rita Ora, Ph.D.». Maryland State Archives. Archives of Maryland (Biographical Series). 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին. «Colwell was the first woman to become the director of the NSF, and the first biologist to hold the position within the last twenty-five years. [...] She headed the Foundation from 1998 until 2004.»
  4. «STEM Education in Southwestern Pennsylvania» (PDF). The Intermediate Unit 1 Center for STEM Education. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. Morella, Michael (2012 թ․ հուլիսի 26). «U.S. News Inducts Five to STEM Leadership Hall of Fame». U.S. News & World Report. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. Kakutani, Michiko (2011 թ․ նոյեմբերի 7). «Bill Clinton Lays Out His Prescription for America's Future». The New York Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 «Graduate Research Fellowship Program». nsf.gov.
  8. «ISTEM – College of Southern Maryland». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. «What We Do». The National Science Foundation. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Immigration of Foreign Nationals with Science, Technology, Engineering, and Mathematics (STEM) Degrees» (PDF). Fas.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  11. Jennifer G. Roeper (2012 թ․ մայիսի 19). «DHS Expands List of STEM designated-degree programs». Fowler White Boggs P.A. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. «STEM-Designated Degree Program List : 2012 Revised List» (PDF). Ice.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «STEM Designated Degree Programs». U.S. Immigration and Customs Enforcement. 2008 թ․ ապրիլ. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. Morgan, Paul; Farkas, George; Hillemeier, Marianne; Maczuga, Steve (2016), «Science Achievement Gaps Begin Very Early, Persist, and Are Largely Explained by Modifiable Factors», Educational Researcher, 45 (1): 18–35, doi:10.3102/0013189X16633182
  15. Jane J. Lee (2012 թ․ փետրվարի 14). «Obama's Budget Shuffles STEM Education Deck». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. «Program for International Student Assessment (PISA) - Overview». nces.ed.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. J.L. Irwin, D.E. Oppliger, J.M. Pearce, G. Anzalone, Evaluation of RepRap 3D Printer Workshops in K-12 STEM. 122nd ASEE 122nd ASEE Conf. Proceedings, paper ID#12036, 2015. open access
  18. 18,0 18,1 «STEM Education». Slsd.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  19. «Final Report : California Department of Education : CDE Agreement» (PDF). Powerofdiscovery.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «About Florida Polytechnic University». Florida Polytechnic University. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  21. «STEM Academy / Overview». www.olentangy.k12.oh.us (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  22. «Best STEM High schools».
  23. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  24. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  25. "Science and Engineering Indicators 2014." S&E Indicators 2014 - Figures - US National Science Foundation (NSF). N.p., n.d. Web.
  26. Landivar, Liana C. Disparities in STEM Employment by Sex, Race, and Hispanic Origin . Rep. N.p.: n.p., 2013.
  27. "FACT SHEET: President Obama Announces Over $240 Million in New STEM Commitments at the 2015 White House Science Fair." National Archives and Records Administration. National Archives and Records Administration, n.d. Web.
  28. Gail Heriot, Want to Be a Doctor? A Scientist? An Engineer?: An Affirmative Action Leg Up May Hurt Your Chances, Engage (2010).
  29. «stemacademy». Stem101.org.
  30. Bybee, R. W. (2010). «What is STEM Education?». Science. 329 (5995): 996–996. Bibcode:2010Sci...329..996B. doi:10.1126/science.1194998. PMID 20798284.
  31. «Graduates in science, math, computer science, and engineering». Conferenceboard.ca. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  32. «SHAD Brochure» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  33. «Toronto philanthropist Schulich unveils $100-million scholarship». Theglobeandmail.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  34. «Philanthropist Makes $100 Million Investment In Nation's Future». Shalomlife.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  35. «Scientix Project». Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  36. Achilleos, Achilleas; Mettouris, Christos; Yeratziotis, Alexandros; Papadopoulos, George; Pllana, Sabri; Huber, Florian; Jaeger, Bernhard; Leitner, Peter; Ocsovszky, Zsofia; Dinnyes, Andras (2018 թ․ մարտ). «SciChallenge: A Social Media Aware Platform for Contest-Based STEM Education and Motivation of Young Students». IEEE Transactions on Learning Technologies. doi:10.1109/TLT.2018.2810879. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  37. «Promotion of STEM Education» (PDF). Edb.gov.hk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  38. «FeTeMM Çalışma Grubu». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  39. «STEM Education Task Force». Tstem.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.