Սփեյսուոչ ծրագիր
Սփեյսուոչ ծրագիր (անգլ.՝ Spacewatch), Արիզոնայի համալսարանի նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է Արեգակնային համակարգի փոքր մարմինների որոնումը և հայտնաբերումը։
Ծրագիրը հիմնվել է 1980 թվականին պրոֆեսոր Թոմ Գերելսի կողմից, Կիթ Պիկի ազգային աստղադիտարանում, այժմ այս ծրագիրը գլխավորում է դոկտոր Ռոբերտ ՄաքՄիլանը[1]։
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 0,91-м f/3 ռեֆլեկտոր
- աստղադիտարանի կոդը՝ 691
- տեսադաշտը՝ 2,9 քառակուսի աստիճան
- ստանդարտ աշխատանքային երևակում՝ 120 с
- թափանցումը՝21,7 V
- 1,8-м f/2,7 ռեֆլեկտոր
- աստղադիտարանի կոդը՝ 291
- տեսադաշտը՝ 0,78°, դրիֆտ-սքան
- թափանցումը՝ 22,2 V
Հայտնագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ծրագրի շրջանակներում կատարված հայտնագործությունները չափազանց բազմապիսի են։ Հայտնաբերվել են մի քանի, մինչ այդ անհայտ երկրին մոտեցող աստերոիդներ՝
Կենտավրոսների խմբի աստերոիդներ՝
և Կոյպերի գոտու մի քանի մարմիններ՝
Կրկին հայտնաբերվել է (719) Ալբերտ աստերոիդը, որը մինչ այդ համարյա 90 տարի համարվում էր կորսված։ Բացի այդ հայտնաբերվել են 125P/Սփեյսուոչ պարբերական գիսաստղը և Յուպիտերի արբանյակ Կալլիորեն։ Այս ծրագրի պատվին է անվանվել աստերոիդների հիմնական գոտու աստերոիդներից մեկը՝ (4255) Սփեյսուոչ, որը նույնպես հայտնաբերվել էր այս ծրագրի շրջանակներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքր մոլորակների կենտրոն
- Pan-STARRS
- Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա
- Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սփեյսուոչ ծրագիր, Արիզոնայի համալսարանի հիմնադիրների խորհուրդ, 2010
|