Ալֆրետ Նոպէլ
Ալֆրետ Նոպէլ շուէտ.՝ Alfred Nobel | |
---|---|
| |
Ծննդեան անուն | շուէտ.՝ Alfred Bernhard Nobel |
Ծնած է | 21 Հոկտեմբեր 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Jakob and Johannes parish, Սթոքհոլմ[2] |
Մահացած է | 10 Դեկտեմբեր 1896[4][5][3][…] (63 տարեկանին) |
Մահուան վայր | Սան Ռեմո, Իտալիա[1][6] |
Քաղաքացիութիւն | Շուէտ |
Մայրենի լեզու | շուէտերէն |
Կրօնք | Աթէիզմ |
Երկեր/Գլխաւոր գործ | Նոպէլեան Մրցանակ եւ Դինամիտ? |
Մասնագիտութիւն | քիմիկոս, գործարանատեր, բարեգործ, լուսանկարիչ, weapons manufacturer, ճարտարագէտ, գիտնական |
Անդամութիւն | Շուէտի գիտութիւններու արքայական կաճառ |
Ծնողներ | հայր՝ Իմանուէլ Նոպէլ[2], մայր՝ Կարոլինա Անդրիետա Ալսել?[2] |
Ստորագրութիւն |
Ալֆրէտ Պեռնարտ Նոպէլ (21 Հոկտեմբեր 1833[1][2][3][…], Jakob and Johannes parish, Սթոքհոլմ[2] - 10 Դեկտեմբեր 1896[4][5][3][…], Սան Ռեմո, Իտալիա[1][6]) շուէտացի քիմիագէտ[7][8], ճարտարագէտ եւ գիտնական մըն է որ ստեղծած է ուժանակը (պայթուցիկի նիւթը):
Երբ թերթերուն մէջ հրատարակուեցաւ թէ Նոպելին ստեղծած պայթուցիկներուն նիւթերը սկսան գործածուիլ բանակներուն կողմէ պատերազմներուն ընթացքին, Ալֆրետ որոշեց իր հարստութիւնը գործածել ժողովուրդին օգուտին ու բարիքին համար եւ այսպիսով ստեղծեց Նոպէլեան Մրցանակի կազմակերպութիւնը, 1895 թուականին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալֆրետ Նոպելը ծնած է Սթոքհոլմ, Շուէտի մէջ։ Երրորդ զաւակն էր Իմանուէլ Նոպէլի (1801–1872), որ գիտնական էր, եւ Քարոլինա Անտրիէթի (1805–1889): Անոր հայրն ու մայրը ամուսնացած են 1827 թուականին եւ ունեցած են 8 զաւակներ: Ընտանիքը, աղքատ ըլլալով, կը կորսնցնէ իրենց 3 զաւակները եւ ողջ կը մնան միայն Ալֆրէտը եւ իր միւս 3 եղբայրները[9][10]:
Իր ընտանիքը «Նոպէլ» ազգանունը ժառանգած է անոնց մեծհօրմէ, որ 1775 թուականին «Նոպէլիուս» ազգանունը կրճատեց «Նոպէլ»ի[11]։
Ալֆրետը նաեւ գրած է մեծ թիւով վէպեր եւ բանաստեղծութիւններ, որոնցմէ միայն մէկ ստեղծագործութիւնը հրատարակուեցաւ։ Սակայն ժամանակ մը ետք, Նոպէլ կ'որոշէ իր բոլոր միտքերը եւ կարողութիւնները ուղղել քիմիագիտութեան գործընթացքին։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1891 թուականին, Ալֆրետ Փարիզէն կը փոխադրուի Իտալիա: 10 Դեկտեմբեր, 1896 թուականին ան սիրտի արկած մը ունենալով, կը մահանայ: Ալֆրետ Նոպել գրեթէ իր ամբողջ հարստութիւնը կը ժառանգէ իր «Նոպլեան Մրցանակ»ի կազմակերպութեան: Անոր մարմինը թաղուած է իր ծննդավայրին մէջ՝ Սթոքհոլմ, Շուէտ, Նորրա պեկրավնինկսփլաթսէն գերեզմանատանը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundström R. Alfred B Nobel — է. 97.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Jakob och Johannes kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0008/C I a/21 (1828-1844), bildid: C0054707_00124 — է. 174.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Alfred B Nobel — 1917.
- ↑ 5,0 5,1 5,2 Alfred Nobel 1833-1896Established the Nobel Prizes "for the Greatest Benefit to Mankind"
- ↑ 6,0 6,1 6,2 Alfred Nobel Timeline — Nobel Foundation.
- ↑ Britannica: Alfred Bernhard Nobel
- ↑ Alfred Nobel — His Life and Work
- ↑ Encyclopedia of Modern Europe: Europe 1789–1914: Encyclopedia of the Age of Industry and Empire, "Alfred Nobel", 2006 Thomson Gale.
- ↑ Schück, Henrik, Ragnar Sohlman, Anders Österling, Carl Gustaf Bernhard, the Nobel Foundation and Wilhelm Odelberg, eds. Nobel: The Man and His Prizes. 1950. 3rd ed. Coordinating Ed., Wilhelm Odelberg. New York: American Elsevier Publishing Company, Inc., 1972, p. 14. ISBN 0-444-00117-4, ISBN 978-0-444-00117-7. (Originally published in Swedish as Nobelprisen 50 år: forskare, diktare, fredskämpar.)
- ↑ 41 выпуск журнала 100 человек, которые изменили ход истории, De Agostini
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- http://www.peoples.ru/finans/undertake/nobel/ (ռուս.)
- Ալֆրեդ Նոբել (ռուս.)
|