Ատիկէ
Արտաքին տեսք
Շրջան | |||
---|---|---|---|
Ատիկէ | |||
յուն․՝ Περιφέρεια Αττικής | |||
| |||
Ատիկէ Շրջանը Յունաստանի տարածքին | |||
Երկիր | Յունաստան | ||
Ներքին բաժանում | Աթէնքի Կեդրոն, Հիւսիսային Աթէնք, Արեւմտեան Աթէնք, Հարաւային Աթէնք, Արեւելեան Ատիկէ, Արեւմտեա Ատիկէ, Փիրէայի Շրջանային Միաւորում եւ Կղզիներու Շրջանային Միաւորում | ||
Նահանգապետ | Եորղոս Փաթուլիս | ||
Հիմնադրուած է՝ | 1987 եւ 2011 | ||
Տարածութիւն | 3808,1 քմ² | ||
Բնակչութիւն | 3 792 469 (2021-ի մարդահամար) մարդ | ||
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 | ||
Պաշտօնական կայքէջ | patt.gov.gr(յունարէն) | ||
Ատիկէ (յուն․՝ Περιφέρεια Αττικής)․ Յունաստանի 13 վարչական շրջաններէն մէկը, ըստ 1622/86 Օրէնքի յօդուած 61-ին, հաստատուած 51/1987 Նախագահական Հրամանագրով։ Կ՛ընգրկէ Ատիկէ նահանգը, որուն կեդրոնն է Աթէնքը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժամանակին Ատիկէ եղած է Յունաստանի նահանգներէն մէկը եւ կազմուած էր 4 կիսանկախ նահանգներէ․ Աթէնքի, Փիրէայի, Արեւելեան Ատիկէի եւ Արեւմտեան Ատիկէի։
Ատիկէի տարածութիւնն է 3․808 քլ․²։ Ըստ Քալիքրաթիս ծրագրին, որ ի զօրու է 1 Յունուար 2011-էն, Ատիկէ կ՛ընդգրկէ՝
- Աթէնքի Քաղաքային Տարածաշրջանը իր Շրջանային Միաւորումներով
- Փիրէայի Շրջանային Միաւորումը
- Ատիկէի կղզիներու Շրջանային Միաւորումը
Բացի Աթէնքէն, կ՛ընգրկէ Էլեֆսինա, Մեղարա, Փիրէա, Լաւրիօ, Մարաթոնաս քաղաքները, ինչպէս նաեւ Պելոպոնեսի փոքր բաժին մը եւ Սալամինա, Էղինա, Փորոս, Իտրա, Սփեցես, Քիթիրա եւ Անթիքիթիրա կղզիները։
Բնակչութեան թիւը ըստ 2021-ի մարդահամարին 3 792 469 է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ատիկէի շրջան(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-07-19-ին։ արտագրուած է՝ 2022-07-19
- ↑ Քալիքրաթիս ծրագիր(յունարէն)
- ↑ Ատիկէի Շրջան, պաշտօնական կայքէջ(յունարէն)
- ↑ «ΕΛΣΤΑΤ Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-08-13-ին։ արտագրուած է՝ 2022-07-19
- ↑ enikos - Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն)