Jump to content

Վիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիլյան
պորտ.՝ Willian
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1988(1988-08-09)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Ribeirão Pires, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չելսի
Համար 22
Պատանեկան կարիերա
1998-2005 Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Բրազիլիա Կորինթիանս 16 (2)
2007-2012 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ) 140 (20)
2013 Ռուսաստան Անժի 11 (1)
2013—մ.հ. Անգլիա Չելսի 141 (19)
Ազգային հավաքական
2007 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 11 (0)
2011—մ.հ. Բրազիլիա Բրազիլիա 48 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիլյան Բորժես դա Սիլվա (բրետոներեն՝ Willian Borges da Silva, ավելի հայտնի է որպես Վիլյան, օգոստոսի 9, 1988(1988-08-09)[1][2], Ribeirão Pires, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

Վիլյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Սան Պաուլոյի «Կորինտիանս» ակումբը։ Բրազիլիայի առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի և խփել 2 գոլ։

2007 թվականի ամռանը նա տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբ, որտեղ գլխավոր մարզիչն էր Միրչա Լուչեսկուն։ Տրանսֆերի արժեքը կազմել է 14 000 000 եվրո[3]։ Դոնեցկի ակումբում Վիլյանը ցուցադրել է բարձր որակի խաղ և դարձել «Շախտյորի» բրազիլական պլեյադան ներկայացնող լավագույն խաղացողներից մեկը։ Թիմի կազմում կիսապաշտպանը չորս անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն 2007-2008, 2009-2010, 2010-2011 և 2011-2012 մրցաշրջաններում և երեք անգամ նվաճել Ուկրաինայի գավաթը 2007-2008, 2010-2011 և 2011-2012 մրցաշրջաններում։ 2010 թվականին դարձել է Ուկրաինայի սուպերգավաթակիր, իսկ 2008-2009 մրցաշրջանում նվաճել է ՈւԵՖԱ գավաթը։ Ուկրաինայի առաջնությունում Վիլյանն անցկացրել է 140 խաղ և խփել 20 գոլ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկություններում մասնակցել է 24 խաղի, որոնցում խփել է 6 գոլ։ Նա խաղացել է նաև Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում, որտեղ խփել է 1 գոլ։

2013 թվականի փետրվարի 1-ին[4] 35 մլն եվրոյով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ[3][5][6]։ Այդ տրանսֆերը եղել է իր արժողությամբ երրորդը ռուսական ֆուտբոլում Հալքի և Ակսել Վիտցելի՝ «Զենիթ» ակումբ տեղափոխվելուց հետո[7]։ «Սպորտ-Էքսպրես» թերթի տվյալներով՝ նոր թիմում Վիլյանի աշխատավարձը տարեկան կազմում էր 2500.000 եվրո[7]։ Սակայն Վիլյանը Ռուսաստանում իրեն լավ դրսևորել չի կարողացել. նրան սկզբում  խանգարում էր վնասվածքը, ապա «Անժին» հայտարարել է իր զարգացման ուղղությունը փոխելու մասին և ստիպված է եղել հրաժարվել բարձր աշխատավարձ ունեցող բրազիլացու ծառայություններից։

2013 թվականի օգոստոսի 25-ին անգլիական «Չելսի» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ ակումբը համաձայնության է եկել Մախաչկալայի ակումբի հետ բրազիլացի կիսապաշտպանի՝ Վիլյանի տեղափոխության մասին[8]։ Օգոստոսի 28-ին բրազիլացի խաղացողը տեղափոխվել է «Չելսի» ակումբ, որտեղ հանդես է եկել 22 համարի ներքո։ Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն ֆունտ։ Աստիճանաբար Վիլյանը կարողացել է տեղ զբաղեցնել «Չելսի» ակումբի հիմնական կազմում և դառնալ ակումբի առաջատարներից մեկը։ 2016 թվականի արդյունքներով բրազիլացին ճանաչվել է «Չելսի» ակումբի լավագույն խաղացող։

Կարիերան հավաքականում

Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Վիլյանը մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է 2007 թվականին։ Վիլյանը մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 8 խաղ։ 2007 թվականին մասնակցել է Կանադայում կայացած աշխարհի երիտաարդական առաջնությունը և անցկացրել երեք խաղ։

2011 թվականի օգոստոսի 27-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Վիլյանը մասնակցել է Գաբոնի և Եգիպտոսի հավաքականների հետ խաղերին։ Երկու հանդիպումներում էլ խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Անձնական կյանք

2011 թվականի ամռանը Վիլյանն ամուսնացել է Վանեսա Մարտինսի հետ։ Հարսանիքի ժամանակ որպես վկա հանդես են եկել «Շախտյորում» Վիլյանի խաղընկեր Ժադսոնն ու նրա կինը՝ Ռենատան[9]։ 2012 թվականի փետրվարին ծնվել են Վիլյանի երկու դուստրերը՝ Վալենտինան և Մանուելլան[10]։

Ելույթների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2016 թվականի օգոստոսի 27 [11]-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթ Այլ[12] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Կորինթիանս Սերիա Ա 2006 5 0 0 0 0 0 0 0 5 0
2007 11 2 4 0 0 0 0 0 15 2
Ընդհանուր 16 2 4 0 0 0 0 0 17 0 37 2
Ուկրաինա Շախտյոր Պրեմիեր Լիգա 2007-2008 20 0 6 1 0 0 2 0 28 1
2008-2009 29 5 5 1 0 0 17 2 51 8
2009-2010 22 5 4 1 0 0 13 1 39 7
2010-2011 28 3 4 2 0 0 10 2 42 7
2011-2012 27 5 3 0 0 0 6 1 36 6
2012-2013 14 2 2 1 0 0 6 4 22 7
Ընդհանուր 140 20 24 6 0 0 54 10 3 1 221 37
Ռուսաստան Անժի Պրեմիեր Լիգա 2012-2013 7 1 3 0 0 0 3 0 13 1
2013-2014 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 11 1 3 0 0 0 3 0 0 0 17 1
Անգլիա Չելսի Պրեմիեր Լիգա 2013-2014 25 4 3 0 3 0 11 0 42 4
2014-2015 36 2 2 1 4 0 7 1 49 4
2015-2016 35 5 4 1 1 0 8 5 48 11
2016-2017 34 8 6 4 1 0 0 0 41 12
Ընդհանուր 134 19 14 6 9 0 26 6 1 0 184 31
Ամբողջ կարիերա 302 42 46 12 9 0 83 16 21 1 461 71

Վիճակագրությունը հավաքականում

2016 թվականի մայիսի 15 [13]-ի դրությամբ
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնություն Մրցաշար
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Բրազիլիա 2011 2 0 0 0 2 0
2013 2 1 0 0 2 1
2014 8 3 5 0 13 3
2015 6 0 8 2 14 2
2016 0 0 2 0 2 0
Ընդհանուր կարիերայում 19 4 15 2 34 6

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում

2016 թվականի մայիսի 15 [13]-ի դրությամբ

Ընդհանուր՝ 34 խաղ / 6 գոլ, 24 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 4 պարտություն

Ձեռքբերումներ

Ակումբային

Ուկրաինա «Շախտյոր»

Անգլիա «Չելսի»

  • Պրեմիեր Լիգայի չեմպիոն (2) − 2014-2015, 2016-2017
  • Ֆուտբոլի լիգայի գավաթակիր − 2015
  • Ընդհանուր՝ 3 տիտղոս

Բրազիլիա Բրազիլիայի հավաքական

Անձնական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 «История переходов игрока» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 01.02.2013-ին.
  4. «Футболист Виллиан перешёл из донецкого «Шахтёра» в «Анжи»». Р-Спорт. 1 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Виллиан покинул «Шахтёр»». Официальный сайт ФК «Шахтёр» (Донецк). 1 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Виллиан — в «Анжи»!». Официальный сайт ФК «Анжи». 2 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  7. 7,0 7,1 «Виллиан: в «Анжи» за 35 миллионов евро» (ռուսերեն). Спорт-Экспресс. 01.02.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 01.02.2013-ին.
  8. TERMS AGREED FOR WILLIAN
  9. Футболист Шахтера Виллиан женился focus.ua 19.06.201
  10. У Виллиана двойное прибавление в семье donbass.ua 10.02.2012
  11. «Profile: Willian» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. Սան Պաուլո նահանգի առաջնության խաղեր, 3 խաղ և 1 գոլ Ուկրաինայի սուպերգավաթի խաղարկությունում և 1 խաղ Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում
  13. 13,0 13,1 «Internationals: Willian» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Указ Президента України № 349/2009 від 25 травня 2009 року "Про відзначення державними нагородами України гравців і працівників акціонерного товариства «Футбольний клуб „Шахтар" Донецьк»"».(ուկր.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյան» հոդվածին։