Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանով
Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանով Алексей Николаевич | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական | |
Ազգություն | ռուս | |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն | |
Ծննդյան օր | օգոստոսի 12, 1904 | |
Ծննդավայր | Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | հուլիսի 17, 1918[1] (13 տարեկան) | |
Վախճանի վայր | Իպատևի տուն, Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան | |
Թաղված | Պողոս-Պետրոս տաճար և Novospassky Monastery[2][3] | |
Դինաստիա | Ռոմանովներ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | |
Հայր | Նիկոլայ II | |
Մայր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանով (ռուս.՝ Алексей Николаевич, օգոստոսի 12, 1904, Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1918[1], Իպատևի տուն, Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և նրա կնոջ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միակ որդին։ Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից սրբադասվել է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Նիկոլաևիչը Նիկոլայ II-ի և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հինգերորդ երեխան և միակ որդին էր։ Նա ուներ չորս ավագ քույրեր՝ Օլգան, Տատյանան, Մարիան և Անաստասիան, ովքեր պաշտում էին փոքրիկ Ալեքսեյին։ Տղան միշտ գտնվում էր ուշադրության կենտրոնում և նույնիսկ ստվերում էր իր քույրերին։ Փաղաքշական նրան անվանում էին Ալյոշա։
Անհամբեր ժառանգորդի սպասող Նիկոլայն ու Ալեքսանդրան ունեցան չորս դուստր։ Ամբողջ կայսրությունը արդեն հուսալքվել էր։ Սակայն 1904 թվականին վերջապես ծնվեց երկար սպասված ժառանգորդը։ Ամենաշատը ցնծության մեջ էին գտնվում տղայի ծնողները։ 1904 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ տղայի հանդիսավոր կնունքը։ Կնքահայրերն էին Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը, Անգլիայի թագավոր Էդվարդ VII-ը, Ուելսի արքայազնը և Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը։ Քանի որ Ռուսաստանը պատերազմում էր Ճապոնիայի հետ, պատերազմող բոլոր զինվորները նույնպես հռչակվեցին կնքահայրեր։ Բոլորը կրում էին հատուկ համազգեստ։ Երեխայի հագուստը ամբողջովին ոսկեզօծ էր։
Հեմոֆիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ երկու ամիսը չլրացած Ալեքսեյի մոտ սկսվեց արյունահոսություն պորտի հատվածում։ Բժիշկները տեղեկացրին, որ տղան հիվանդ էր հեմոֆիլիա արյան անբուժելի հիվանդությամբ, որը նա ժառանգել էր իր մորից, ով էլ իր հերթին այն ժառանգել էր իր մորական տատիկ՝ Անգլիայի թագուհի Վիկտորիայից։ Հիվանդությունը ստացել էր "թագավորական" անվանումը, քանի որ Վիկտորիան այն տարածել էր գրեթե բոլոր եվրոպական թագավորական ընտանիքներին։ Հեմոֆիլիան արտահայտվում էր միայն արական սեռի մոտ, իսկ կանայք հիվանդության կրող էին համարում։ Հիվանդություն կրողի մոտ բացակայում է հատուկ սպիտակուց, որը մասնակցում է վերքերի փակման գործընթացում։ Հիվանդի մոտ որևէ հարվածից կամ նույնիսկ փոքր կտրվածքից կարող է առաջանալ արյունահոսություն։ Երակները և մազանոթները պատռվում են, և արյունը տարածվում է մաշկի տակ, կամ ներքին օրգանների վրա առաջացնելով խնձորի չափի մուգ կապույտ հետքեր, որոնք անցնում են բավական ուշ։ Առավել ցավոտ են ներքին արյունահոսությունները։ Ավելի մեծ վերքերից հիվանդը կարող է ուղղակիորեն արնաքամ լինել։
Սարսափի մեջ գտնվող ծնողները որոշեցին ոչինչ չհայտնել երեխայի հիվանդության մասին, միայն շատ մոտիկ հարազատներն էին տեղյակ։
Ալեքսեյի հեմոֆիլիան այնքան սուր էր արտահայտված, որ նա ուներ երկու մշտական ուղեկցողներ, որպեսզի յուրաքնաչյուր մանր պատահարի դեպքում նրան ցույց տրվեր արագ օգնություն։ Հիվանդ ժամանակ, երբ տղան չէր կարողանում տեղաշարժվել, նրան գրկում էին։ Ալեքսանդրա Ֆեոդորվնան իրեն մեղավոր էր համարում տղային հիվանդությունը փոխանցելու հարցում և նրա հոգեկան և առողջական վիճակը վատացել էր։ Նա օրերում նստում էր տղայի անկողնու կողքը և սարսափում էր որ տղան կարող էր կորցնել իր կյանքը հեմոֆիլիայի նոպաներից մեկում։
Գրիգորի Ռասպուտինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուսաթափության մեջ գտնվող Ալեքսանդրա Ֆեոդորովնան որոնում էր գերբնական ուժերով օժտված անձանց որպեսզի կարողանար բժշկել Ալեքսեյին։ Նրան այցելում էին տարբեր հոգևորականներ և հրաշագործներ, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարողանում բուժել Ալեքսեյին։ Սակայն հայտնվեց Գրիգորի Ռասպուտին անունով մի հոգևորական, ով ժամանել էր Սիբիրից։ Նա մի քանի անգամ փրկեց մահվան եզրին գտնվող Ալեքսեյի կյանքը և դրանով շահեց Ալեքսանդրայի ամբողջ վստահությունը։ Նիկոլայը նրան շատ չէր վստահում, բայց զիջում էր իր կնոջը։ Պալատում Ռասպուտինին ուղղակիորեն ատում էին և կասկածում էին նրան գերբնական ուժերի տիրապետման հարցում։ Ըստ տարբեր վկայությունների Նիկոլայը մի քանի անգամ ցանկացել է վտարել Ռասպուտինին, բայց դա չի արել, քանի որ եթե երեխային որևէ բան պատահեր, ապա Ալեքսանդրան հենց նրան կմեղադրեր այդ հարցում։ Ռասպուտինը վայելում էր Ալեքսանդրայի, Ալեքսեյի և նրա չորս քույրերի վստահությունը։ Երեխաները նրան անվանում էին "մեծ ընկեր":
1912 թվականին Ալեքսեյի առողջական վիճակը այնքան ծանր էր, որ բոլորը համոզված էին, որ տղան կմահանար։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան անհույս վիճակում հեռագրեց Ռասպուտինին, տեղեկացնելով տղայի վիճակի մասին։ Քիչ ժամանակ անց նա պատասխանեց, որ տղային ոչինչ չի պատահի և նա կապրի և իրոք որոշ ժամանակ անց Ալեքսեյի վիճակը լավացավ։ Դա պատճառ հանդիսացավ, որպեսզի Ալեքսանդրա լիովին վստահի Ռասպուտինին։ Հոգևորականին ատում էին ոչ միայն թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, այլ նաև ժողովուրդը։ Նրա մասին բացասական լուրեր էին տարածվում։ Նա հայտնի էր որպես ալկոհոլիկ և ուներ բռնաբարության մեղադրանքներ։ Սակայն Ալեքսանդրա նրան վստահում էր, քանի որ իր տղայի ապրելու հույսը տեսնում էր միայն Ռասպուտինի ներկայության մեջ։
Քաղաքական իրավիճակի սրվելուց հետո Ռասպուտինը սկսեց խորհուրդներ տալ Նիկոլային, բայց կայսրը չէր լսում տրված խորհուրդներին։ Ռասպուտինը երբեմն նաև Ալեքսանդրայի միջոցով էր փորձում Նիկոլային համոզել։ Ընտանիքի անդամները, այդ թվում նաև Նիկոլայի մայրը՝ Մարիա Ֆեոդորվնան, ցանկանում էին ամեն գնով ազատվել հոգևորականից։ 1916 թվականին իշխան Ֆելիք Յուսուպովը կազմակերպությամբ Ռասպուտինը սպանվեց։ Ալեքսանդրայի համար դա ողբերգություն էր, քանի որ հոգևորականը նրան ասել էր, որ իրեն որևէ բան պատահելու դեպքում նրա ընտանիքը կմահանար տանջանքի միջոցով։ Ալեքսանդրան իր երեխաների վզից կախել էր Ռասպուտինի նկարը՝ որպես փրկրության նշան։ Այդ նկարները կախված մնացին մինչև նրանց մահը։
Ռասպուտինի ազդեցությունը Ալեքսեյի առողջական վիճակի վրա երբեմն բացատրվում է ասպիրինի հնարավոր գործածությամբ, քանի որ այն օգնում է ցավազրկելուն և արյան պնդանալու հարցում։
Առաջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյը ուներ բաց կապույտ աչքեր և դեղնավուն մազեր։ Ըստ տարբեր վկայությունների նա շատ գեղեցիկ էր և ուներ պարզ դիմագծեր։ Իր հասակին համեմատ նա ավելի բարձրահասակ էր։
Ըստ Ալեքսեյի ֆրանսերենի ուսուցիչ Պիեռ Ժիյարի, տղան շատ բարի և համեստ բնավորություն ուներ, սակայն նրան տված չափից դուրս խնամքը, ուշադրությունը և ազատությունը որոշ չափով փչացրել էին տղայի մաքրությունը։ Քույրերը նրան պաշտում էին և ամեն ինչ անում էին նրա համար, ծնողները ոչնչով չէին կարողանում նրան մերժել, աղախինները և պալատական աշխատողները շողոքորթում էին նրա ներկայությամբ։ Մի անգամ Ալեքսեյը Ժիյարին պատմեց, որ ծովագնաց Դերեվենկով հատուկ անձնակազմին Ալեքսեյին ծանոթացնելու ժամանան նրանց ստիպել է ծնկաչոք լինել տղայի առջև։ Ըստ Ալեքսեյի դա նրա դուրը բացարձակապես դուր չի եկել և Ժիյարի հարցին, թե ինչու տղան դրանից Դերեվենկոյին չի բողոքել, Ալեքսեյը պատասխանել է, որ ուղղակի չի համարձակվել։ Երբ միջադեպի մասին Ժիյարը հարցրել է Դերեվենկոյին, վերջինս պնդել է, որ Ալեքսեյը վայելել է ծնկաչոք լինելու տեսարանը։
Տղան շատ կատակասեր էր։ Մի անգամ թագավորական ընթրիքի ժամանակ նա մտել է սեղանի տակ և հանել կանանցից մեկի կոշիկը և ցույց է տվել իր հորը՝ Նիկոլային, ով նրան հրամայել է կոշիկը անմիջապես վերադարձնել իր տիրուհուն։ Ալեքսեյը կոշիկը վերադարձրեց, սակայն մինչ այդ դրա մեջ դրեց մի հյութալի ելակ։
Ալեքսեյի առողջական վիճակից էր կախված պալատի ընդհանուր տրամադրությունը՝ երբ բոլորը ուրախ էին դա նշանակում էր, որ տղան առողջ էր։ Ըստ Ժիյարի Ալեքսեյը շատ խելացի էր, սակայն չէր կարողանում ուսմանը երկար ժամանակ տրամադրել, քանի որ հաճախ երկար ժամանակով հիվանդ էր լինում։
Ալեքսեյի մշատական հիվանդ վիճակը նրան վերին աստիճանի զգայուն էր դարձրել ուրիշների ցավերի նկատմամբ։
Առաջին Համաշխարհային Պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին սկսված համաշխարհային պատերազմի ժամանակ Ալեքսեյը միացավ իր հորը, Նիկոլային, ով ռուսական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Ալեքսեյը շատ էր սիրում զինվորական կյանքը և հետաքրքրվում էին զենքերով հատուկ հագուստներով և այլն։ Նա իրեն լիովին երջանիկ էր զգում զինվորական կյանքում իր հոր հետ։ Ըստ Նիկոլայի Ալեքսանդրա Ֆեոդորովնային գրած նամակների, Ալեքսեյը շատ ուրախ էր, խոսում էր զինվորների հետ և խաղ էր անում ջրի հետ, որը շատ ժամանակ շփում զինվորների էր վրա՝ ուրախացնելով բոլորին։
Ալեքսեյը հիմնականում ուտում էր սև հաց ինչպես և մյուս զինվորները և թագավորական ուտեստներից հրաժարվում էր՝ ասելով, որ դա զինվորի կերակուր չէ։
Որպես ապագա ցար նա հետաքրքրվում տարբեր տեսակի պատերազմական և զինվորական գիտելիքներով։ Ալեքսեյի վրա մեծ տպավորություն էին թողնում Բելգիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Սերբիայից, Իտալիայից և Ճապոնիայից ժամանած զինծառայողները։
Նա շատ զգայուն էր և մեծ սիրտ ուներ։ Վիրավորների ներկայությունը նրա վրա բացասական ազդեցություն էր ունենում։
Տնային կալանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցարսկոյե Սելո
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի հեղափոխության ժամանակ որոշում ընդունվեց ցար Նիկոլայ II-ին գահընկեց անել։ Գահը չէր կարող անցնել Ալեքսեյին նրա թույլ առողջության պատճառով։ Նա ստորագրեց հրամանագիրը և այդ օրվանից ընդանիքի ճակագադրի հարցը կախված մնաց բոլշևիկների որոշումից։ Մինչև 1917 թվականի օգոստոսը նախկին թագավորական ընտանիքի անդամները՝ Նիկոլայ II-ը, կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան և նրանց հինգ երեխաները՝ Օլգան, Տատիանան, Մարիան, Անաստասիան և Ալեքսեյը տնային կալանքի տակ պահվեցին իրենց հայրենի Ցարսկոյե Սելոյում։ Նրանք իրավունք չունեին առանց պահակ-ուղեկցողների տեղաշարժվել, ունեին հաստատված ժամեր՝ ուտելու և զբոսանքների համար։ Պալատի առջև գտնվող փոքրիկ կամրջից այն կողմ նրանք իրավունք չունեին անցնել։ Տարբեր քաղաքացիներ հավաքվում էին պալատի շրջակայքում, որպեսզի տեսնեին կալանքի մեջ գտնվող թագավորական ընտանիքին։ Նիկոլայը իր օրագրում գրում էր, որ օրերը բոլորովին իրարից չէին տարբերվում։ Նրանք առանց հույսը կորցնելու սպասում էին օգնության։
1917 թվականի օգոստոսին նոր հրաման եկավ բոլշևիկների կողմից, ըստ որի Նիկոլայի ընտանիքը պետք է տեղափոխվեր Տոբոլսկ։ Նրանց թույլ տվեցին վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը՝ շորեր, օրագրեր, գրքեր և նույնիսկ կահույք։ Նախկին թագավորական ընտանիքը լքեց իրենց հարազատ Ցարսկոյե Սելոն։
Տոբոլսկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի օգոստոսի մեկին ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ։ Հերթապահների և զինվորների քանակը պակաս էր։ Նրանց թույլ էր տրվում գնալ եկեղեցի։ Հատուկ պատրաստվել էր տուն՝ Տոբոլսկի քաղաքապետի տունը։ Ընտանիքը վարում էր համեստ ապրելակերպ։
1918 թվականի ապրիլին որոշվեց նախկին թագավորական ընտանիքին տեղափոխել Մոսկվա՝ դատաստանի ենթարկելու նպատակով, սայան դա այդպես էլ չիրագործվեց։ Դրա փոխարեն որոշվեց ընտանիքին տեղափոխել ավելի հեռու գտնվող Եկատերինբուրգ քաղաքի "հատուկ նշանակության" Իպատիևի տուն։ Նիկոլային և Ալեքսանդրային դրա մասին ոչինչ չէին ասել։ Քանի որ Ալեքսեյը լուրջ հիվանդ էր, որոշվեց ընտանիքը բաժանել երկու մասի՝ սկզբից կմեկնեին Նիկոլայը, Ալեքսանդրան և նրանց դուստր Մարիան, իսկ Ալեքսեյի ապաքինումից հետո նրանց կմիանային նաև Օլգան, Տատիանան, Անաստասիան և Ալեքսեյը։ Նրանք առաջին անգամ իրարից բաժանվեցին։ Նիկոլայը Ալեքսանդրան և Մարիան ճանապատհորդվեցին անհայտ ուղղությամբ։ Մինչև վերջին րոպեն Նիկոլայը դեռ այն հույսն ուներ, որ նրանց ազատ կարձակեին կամ կտանեին Մոսկվա։ Սակայն նա շատ զարմացավ, երբ հասավ Եկատերինբուրգ։ Նրա հույսերը լրիվ մարեցին։ Տատյանան Օլգան և Անաստասիան մնացին իրենց հիվանդ եղբոր՝ Ալեքսեյի հետ։
Եկատերինբուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի նոր կացարանը՝ Իպատիևի տունը ամբողջությամբ շրջապատված էր զորքով։ Դռները երկաթապատված էին, իսկ պատուհանները ներկված սպիտակ ներկով։ Նրանք նույնիսկ շոգ օրերին իրավունք չունեին բացել պատուհանները։ Մարիան իր քույրերին նամակներում հայտնում էր տան սարսափելի իրավիճակի մասին։ Մի քանի ամիս հետո նրանց միացան մյուս չորս երեխաները։ Ընտանիքի անդամները իրավունք չունեին ազատ շրջել տանը։ Նրանց հատկացված էին միայն մի քանի սենյակներ։ Նիկոլայը Ալեքսանդրան և Ալեքսեյը քնում էին նույն սենյակում, իսկ աղջիկները միասին մեկ այլ սենյակում։ Հատկացված էր նաև ճաշասենյակ։ Ընտանիքին նաև միացել էին մի քանի աշխատողներ։ Նրանց հսկող զինվորները ընտանիքի հետ շատ կոպիտ էին վերաբերվում։ Նրանք գողանում էին այն ամենը ինչ կարող էին, ծաղրում էին նրանց։ Զորքի հրամանատարը հրեական ծագումով Յակոբ Յուրովսկին էր։
Ռոմանովների համար Իպատիևի տունը մղջավանջ էր։ Նրանք չգիտեին, թե այն երբ և ինչպես էր ավարտվելու՝ ընտանիքի բաժանմամբ, թե ոչնչացմամբ։ Առավոտվա ժամերին ընտանիքը իրավունք ուներ չորս ու կես ժամով դուրս գալ ցանկապատած բակը զբոսնելու։
1918 թվականի հուլիսի 14-ին Իպատիևի տանը կատարվեց հատուկ եկեղեցական ծառայություն երկու հոգևորականների մասնակցությամբ։ Ծառայության ժամանակ ընտանիքը ընկավ հոգևորականների ոտքերին և սկսեց լաց լինել։ Միջադեպից հետո երկու հոգևորականները զարմացել էին այդ անսովոր պահվածքից։ Ըստ նրանց, Նիկոլայը որոշ չափով կտրել էր իր մորուքը և աղջիկների մազերը նույնպես կարճ էին։ Հաջորդ օրը մի քանի կանայք գնացին Իպատիևի տունը մաքրություն կատարելու։ Ըստ նրանց հիշողությունների աղջիկները բավական ուրախ էին։ Նրանք կրում էին երկար սև շրջազգեստեր և սպիտակ մետաքսյա վերնաշապիկներ։ Երբ որ կանայք մաքում էին հատակը, աղջիկները կռացան և սկսեցին նրանց հետ զրուցել՝ պահակախմբից թաքուն։ Նրանց ասել էին, որ ցանկանում էին ավելի շատ շարժվել և կատարել ֆիզիկական վարժություններ, սակայն իրենց կյանքի պայմանները դա թույլ չէին տալիս։
Հուլիսի 15-ին, երբ ընտանիքը ընթրում էր, ներս մտավ Յուրիվսկին և հայտնեց, որ խոհանոցի օգնական 14-ամյա Լեոնիդ Սեդնևը պետք էր ետ ուղարկվեր տուն։ Քանի որ Լեոնիդը դարձել էր Ալեքսեյի մտերիմ ընկերը, Տատիանան և բժիշկ Եվգենի Բոտկինը առանձին զրուցեցին Յուրովսկիի հետ և նրան խնդրեցին ետ վերադարձնել Լեոնիդին, քանի որ նա Ալեքսեյի միակ ուրախությունն էր։ Յուրովսկին ասաց, որ տղան ետ կվերադառնար, սակայն պարզ երևում էր, որ դա սուտ էր։ Իրականում տղային ետ էին ուղարկել, քանի որ սպանության օրը արդեն որոշված էր և նրանք չէին ցանկանում, որ 14-ամյա երեխան ներկա գտնվեր այդ ժամանակ։
Ալեքսեյը համարյա ամբողջ ժամանակը անց էր կացնում հաշմանդամի սայլակում։ Նա իր օրերը անց էր կացնում իր զինվորների արձանիկների հետ խաղալով և շփվում էր իր հասակակից Լեոնիդ Սիդնևի հետ։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի ամռանը Եկատերինբուրգում ավելացան հակա-բոլշևիկյան ուժերը, որը շատացնում էր թագավորական ընտանիքի փախուստի հնարավորությունները։ Տեղի ունեցավ գաղտնի ժողով, որի արդյունքում որոշվեց սպանել ընտանիքի բոլոր անդամներին։ 1918 թվականի հուլիսի 16-ին ընտանիքը սովորականի նման պառկեց քնելու երեկոյան 10-ին։ Նրանց արթնացրին գիշերը և հրամայեցին իջնել ներքև։ Տանը հսկող զորքի գլխավոր հրամանատարը՝ Յակոբ Յուրովսկին էր, ով մասնագիտությամբ պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր։ Նա ասաց ընտանիքի անդամներին, որ լուրեր են տարածվել նրանց մահվան մասին և այդ լուրերը ժխտելու նպատակով նրանց պետք է նկարահանել։ Զինվորները նրանց խնդրեցին կանգնել հավասար, որպեսզի բոլորը երևան։ Նախկին թագավորական ընտանիքը ընդունեց նկարվելու դիրք։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան աթոռ խնդրեց, Նիկոլայը իր ձեռքերում պահում էր հիվանդ ցարեվիչ Ալեքսեյին։ Յակոբ Յուրովսկին կարդաց մահապատժի հրամանը։ Նիկոլայը սարսափի մեջ շրջվեց և ասաց, որ սա անհնարին է։ Զինվորները առանց ժամանակ ծախսելու սկսեցին կրակել ընտանքի վրա։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Նիկոլայը մահացան միանգամից՝ գլխի կրակոցից։ Ալեքսեյը սարսափի մեջ վիրավոր ընկած էր գետնին։ Ամենաերկարը կյանքի համար պայքարում էին Նիկոլայի չորս աղջիկները, քանի որ նրանք իրենց թանկարժեք քարերը անվտանգության նկատառումներից ելնելով կարել էին իրենց շորերի արանքում։ Դա նրանց պաշտպանում էր կրակոցներից։ Զինվորները կրարեցին նրանց գլուխների վրա։ Ընտանիքի հետ մահացան նաև բժիշկ Եվգենի Բոտկինը, աղախին Աննա Դեմիդովան, խոհարար Իվան Խարիտոնովը և սպասավոր Ալեքսեյ Տրուպպը։ Այնուհետև զինվորները մարմիները բարձեցին բեռնատար ավտոմեքենայի վրա տարան Եկատերինբուրգի մոտակայքում գտնվող անտառը մարմնինները վառեցին և թաղեցին։
Գտնված մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցարի և իր ընտանիքի մարմինների տեղը ոչ ոքի հայտնի չէր։ Յուրովսկին իր օրագրերում նշումներ չէր արել մարմնինների թաղման վայրի հետ կապված։
1979 թվականին ռուս սիրողական հնագետ Ալեքսանդր Ավդոնինը Եկատերինբուրգի մոտակայքում՝ անտառում գտավ որոշ մարմինների մնացորդներ։ Ըստ նրա հողը այդ տարածքում ուրուցիկ էր։ Կատարված ԴՆԹ թեսթերը ապացուցեցին, որ մարմինները պատկանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց հետ գտնվում էին նաև մյուս չորս աշխատողների մարմինները։ Սակայն պակասում էին Ալեքսեյի և աղջիկներից մեկի մարմինները (հնարավոր է Մարիայի)։ 2007 թվականին նրանք նույնպես գտնվեցին։ Վերջնական պատասխանները ապացուցեցին, որ գտնված բոլոր մարմինները մահացած ընտանիքին էին պատկանում։ Գտնված մարմինները պաշտոնապես թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում 1998 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ 80 տարի նրանց մահվանից հետո։ Այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը ասաց "Սա շատ կարևոր օր է ռուս ժողովրդի համար": Եկատերինբուրգի Իպատիևի տունը քանդվեց և նույն տեղում կառուցվեց եկեղեցի՝ "Եկեղեցի արյան վրա": Նիկոլայ II-ը և իր ընտանիքի բոլոր անդամները դասվել էին ռուսական եկեղեցու սրբերի շարքերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ https://web.archive.org/web/20151225033938/http://ria.ru/religion/20151224/1348162800.html
- ↑ https://nikolay2.ru/lichnost/gde-pohoroneny-romanovy/#perezahoronenie-v-petropavlovskom-sobore
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 1918 մահեր
- Եկատերինբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռոմանովներ
- Ռուսաստանում հրազենից մահացածներ