Ալեքս Տեյշեյրա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալեքս Տեյշեյրա Սանտոս | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1990 (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Շախտյոր Դոնեցկ | ||
Համար | 29 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2007 թթ. |
Դուկի դի Կաշիաս Վասկո դա Գամա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2008-2009 թթ. 2010-ներկա |
Վասկո դա Գամա Շախտյոր Դոնեցկ |
51 (11) 136 (50) | |
Ազգային հավաքական | |||
2005 2006-2007 թթ. 2009 |
Բրազիլիա (Մ-15) Բրազիլիա (Մ-17) Բրազիլիա (Մ-20) |
9 (6) 50 (18) 7 (3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 14 օգոստոսի 2015 (UTC): |
Ալեքս Տեյշեյրա Սանտոս (պորտ.՝ Alex Teixeira Santos, հունվարի 6, 1990[1][2][3], Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսն իր կարիերան սկսել է «Դուկի դի Կաշիաս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ Երբ նա 10 տարեկան էր, «Դուկին» ընկերական խաղ խաղաց «Վասկո դա Գամայի» հասակակիցների հետ, որոնք խաղից անմիջապես հետո նրան հրավիրեցին իրենց մոտ։ 14 տարեկանից Ալեքսը սկսել է խաղալ Բրազիլիայի ամենաերիտասարդ հավաքականում, ինչը նրան բերեց շատ ակումբների ուշադրությանը։ 2006 թվականի սկզբին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսին առաջարկություն արեց, բայց «Վասկոն» մերժեց եվրոպական ակումբին[4]։ 2007 թվականին մեկ այլ անգլիական ակումբ՝ «Չելսին», Ալեքսի տրանսֆերի 50%-ի համար առաջարկեց 4 միլիոն եվրո[5], բայց նույնպես մերժվեց։
2008 թվականի հունվարին Ալեքսը տեղափոխվեց ակումբի հիմնական կազմ[6]։ Հունվարի 10-ին, Դուբայի ցուցահանդեսային մրցաշարի խաղարկության ժամանակ, Համբուրգի դեմ խաղում, հիմնական կազմում կայացավ Ալեքսի դեբյուտը, որում նա կատարեց գոլային փոխանցում։ Նույն մրցաշարում Ալեքսը ակումբի հետ կնքեց 5 տարյա պայմանագիր, այն հնարավորությամբ, որ կարող է ակումբից հեռանալ 100 միլիոն բրազիլական ռեալի կամ 39 միլիոն եվրոյի դեմ[7]։ 2009 մրցաշրջանում «Վասկոն», որը մեկ տարի առաջ դուրս էր մնացել Սերիա A-յից, ժամանակից շուտ հաղթեց Սերիա B-ն, որին նպաստեց նաև Ալեքսի խաղը։
2009 թվականի դեկտեմբերի 21-ին Ալեքսը «Դոնեցկի Շախտյորի» հետ կնքեց 5-ամյա պայմանագիր։ Տրանֆերի արժեքը կազմեց 6 միլիոն եվրո[8]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքականներում։ Հարավային Ամերիկայի չեմպիոն երկու տարիքային խմբերում (տիտղոսները նվաճել են համապատասխանաբար 2005 և 2007 թվականներին)։ 2009 թվականի երիտասարդական համաշխարհային առաջնության (մինչև 20 տարեկանների) արծաթե մեդալակիր։ Այդ մրցաշարում խփել է 3 գոլ, բայց Գանայի դեմ եզրափակիչ խաղի հետխաղյա 11 մետրանոցը չի կարողացել խփել։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարմացվել է 6 հունիսի, 2015 թվական
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ամբողջը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վասկո դա Գամա | 2008 | 29 | 5 | 7 | 1 | 2 | 0 | 17 | 2 | 55 | 8 |
2009 | 22 | 6 | 3 | 0 | - | - | 12 | 0 | 37 | 6 | |
Ամբողջը | 51 | 11 | 10 | 1 | 2 | 0 | 29 | 2 | 92 | 14 | |
Շախտյոր Դոնեցկ | 2009-10 | 3 | 0 | - | - | - | - | - | - | 3 | 0 |
2010-11 | 26 | 5 | 4 | 1 | 8 | 0 | 1 | 0 | 39 | 6 | |
2011-12 | 26 | 7 | 5 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 37 | 10 | |
2012-13 | 27 | 10 | 5 | 4 | 8 | 2 | 1 | 0 | 41 | 16 | |
2013-14 | 27 | 6 | 1 | - | 8 | 3 | 1 | 0 | 40 | 9 | |
2014-15 | 22 | 17 | 6 | 2 | 8 | 3 | 0 | 0 | 37 | 23 | |
2015/16 | 3 | 5 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 5 | |
Ամբողջը | 131 | 45 | 21 | 10 | 34 | 8 | 4 | 0 | 197 | 64 | |
Ամբողջը կարիերայում | 182 | 56 | 31 | 11 | 36 | 8 | 33 | 2 | 289 | 81 |
- Այլ-Ուկրաինայի Սուպերգավաթ և Կարիոկայի Լիգա
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի չեմպիոն (5)։ 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (1)։ 2014/15
- Ուկրաինայի գավաթի հաղթող (3)։ 2010/11, 2011/2012, 2012/13
- Ուկրաինայի գավաթի ֆինալիստ (2)։ 2013/14, 2014/15
- Ուկրաինայի սուպերգավաթի հաղթող (3)։ 2010, 2012, 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «O artilheiro do futuro no Vasco». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
- ↑ «Chelsea tentou levar Alex Teixeira». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
- ↑ «Alex Teixeira vai treinar com os profissionais». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
- ↑ «Ալեքս Տեյշեյրա Սանտոս։ Դեպի Բարսելոնա՝ Դոնեցկից տրանզիտով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (ռուս.)
- ↑ «Ալեքս Տեյշեյրան «Շախտյորի» խաղացող». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կենսագրություն». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
- «Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (ռուս.)
- Պրոֆիլը soccerway.com կայքում
- Պրոֆիլը «Շախտյորի» պաշտոնական կայքում (ռուս.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Տեյշեյրա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1990 ծնունդներ
- Հունվարի 6 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլիայում ծնվածներ
- Բեշիկթաշի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Դուկի դի Կաշիաս քաղաքում ծնվածներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ