Ալինա Պենկովսկայա
Ալինա Պենկովսկայա լեհ.՝ Alina Pienkowska | |
---|---|
Ի ծնե | լեհ.՝ Alina Barbara Pabijan |
Ծնվել է | հունվարի 12, 1952 |
Ծննդավայր | Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2002 (50 տարեկան) |
Մահվան վայր | Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | 9th Secondary School in Gdańsk? |
Մասնագիտություն | բուժքույր, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ |
Պաշտոն | Լեհաստանի սենատոր |
Անդամակցություն | Free Trade Unions of the Coast? և Համերաշխություն |
Կուսակցություն | Democratic Union? և Ազատության միություն |
Ամուսին | Bogdan Borusewicz? |
Պարգևներ |
Ալինա Բարբարա Պենկովսկայա (լեհ.՝ Alina Barbara Pienkowska, հունվարի 12, 1952, Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 17, 2002, Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան), լեհ բուժքույր, այլախոհ, արհմիութենական և քաղաքական գործիչ։ 1980 թվականի օգոստոսին Գդանսկում գործադուլի մասնակից, «Համերաշխություն» շարժման ակտիվիստ, առողջապահության արհմիության վարչության պետ։ 1991-1993 թվականներին լիբերալ կուսակցությունից սենատոր։
Բոգդան Բորուսևիչի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լենինի անվան Գդանսկի նավատորմի աշխատակցի ընտանիքում, 1970/1971 թվականների բողոքի ցույցերի մասնակից է։ Նավատորմում աշխատում էր որպես բուժքույր։ Ակտիվորեն մասնակցում էր Ափի ազատ արհմիությունների գործունեության ստեղծմանը։ Նա ձեռնարկություններում ստացված վնասվածքների մասին հոդվածներ է գրել ապօրինի արհմիությունների Robotnik Wybrzeża տեղեկագրում։
1980 թվականի օգոստոսի 14-ին Գդանսկի նավաշինարանում սկսվել է բողոքի գործադուլ՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված Աննա Վալենտինովիչի և Լեխ Վալենսայի։ Վարչակազմը արգելափակել է կապի բոլոր գծերը, բացառությամբ կլինիկայի հեռախոսի։ Այդ հեռախոսի միջոցով Ալինա Պենկովսկայանն կազմակերպել է գործադուլ անողների և արտաքին աշխարհի միջև (առաջինը զանգել է Յացեկ Կուրոնին) կապը։ Մասնակցել է 21 պահանջի մշակմանը, որոնք հիմք են հանդիսացել Լեհաստանի կառավարության հետ ներգործարանային գործադուլի կոմիտեի Գդանսկի համաձայնագրերի և Լեհաստանի փոխվարչապետ Մեչիսլավ Յագելսկու պատվիրակության հետ գործադուլի առաջնորդների բանակցությունների համար։ Ներառվել է 16-րդ կետը. «Առողջապահության ոլորտում աշխատանքային պայմանների բարելավում՝ որակյալ բժշկական օգնություն ապահովելու համար»[1]։
«Գործադուլի փրկություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի օգոստոսի 16-ին գործադուլային կոմիտեի (կազմավորման օրը) նախագահ դարձած Լեխ Վալենսան հայտարարել է գործադուլի դադարեցման մասին։ Արմատական ակտիվիստները՝ Անջեյ Գվազդան, Իոաննա Գվիազդան, Աննա Վալենտինովիչը, Հենրիկա Կշիվոնոսը, Ալինա Պենկովսկայան, Բոգդան Լիսը, Մարիլյա Պլոնսկան հանդես էին գալիս բողոքների շարունակման օգտին[2]։ Պենկովսկայան դիմել է բանվորներին՝ կոչ անելով մնալ նավատորմում և շարունակել օկուպացիոն գործադուլը, մինչև իշխանությունները կկատարեն գործադուլ անողների բոլոր պահանջները։ Ալինա Պենկովսկայայի գործողությունները հետագայում կոչվել են գործադուլի փրկություն[3]։
Սա հանգեցրել է Վալենսայի հետ լուրջ բախման։ Պենկովսկայան Վալենսային մեղադրել է դավաճանության մեջ, այնուամենայնիվ նրա վրա ազդել է Կուրոնը։ Կուրոնն ու Վալենսան կարծում էին, որ բանվորների և իշխանությունների բախման շարունակումը սպառնում է 1970 թվականի դեկտեմբերյան իրադարձությունների կրկնությանը և նույնիսկ սովետական միջամտությանը[4]։
«Համերաշխության» բժիշկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալինա Պենկովսկայան «Համերաշխության» ակտիվիստ էր, գլխավորում էր Գդանսկի արհմիությունների առողջության բաժինը և «Համերաշխություն» կազմակերպության կողմից կազմակերպված բժշկական օգնության կետերի համակարգը։ Մասնակցել է առողջապահության հարցերի շուրջ իշխանությունների հետ բանակցություններին[5]։
1984 թվականի դեկտեմբերին ամուսնացել է Բոգդան Բորուսևիչի հետ[6]։ Ամուսնությունից ունի երկու երեխա՝ որդի (Սեբաստիան) և դուստր (Քինգու)[7][8]։
Նավատորմի սենատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների սկզբին հասարակական-քաղաքական համակարգի փոփոխությունից հետո Ալինա Պենկովսկայան ամուսնու հետ անդամագրվել է ժողովրդավարական միություն և Թադեուշ Մազովեցկու ազատության միություն ազատական կուսակցություններին։ 1991 թվականին ընտրվել է Լեհաստանի Սենատի պատգամավոր։ 1998-2002 թվականներին Գդանսկի քաղխորհրդի անդամ էր։ Ակտիվորեն մասնակցում էր տեղային քաղաքականությանը, հատուկ ուշադրություն էր դարձնում Գդանսկի նավատորմի բժշկական օգնությանը։
Ալինա Պենկովսկայան համոզված էր, որ եթե ինքն արդեն նավատորմում է, ստիպված է մինչև վերջ մնալ այնտեղ։ ՆԱվատորմում աշխատի որպես բուժքույր, արհմիութենական և սենատոր։
Զբիգնև Բույակ[9] |
Լեխ Վալենսան ասել է, որ Ալինա Պենկովսկայայի օրինակը ստիպել է նրան փոխել նախկին վերաբերմունքը քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների մասին[10]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալինա Պենկովսկայան մահացել է 50 տարեկան հասակում[11]։
2006 թվականի մաայիսի 3-ին Ալինա Պենկովսկայան հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանով։ Նա Գդանսկի պատվավոր քաղաքացի է[12]։
2003 թվականին Ալինա Պենկովսկայայի մասին նկարահանվել է «Կյանքի պատմություն» վավերագրական ֆիլմը։ Ալինա Պենկովսկու կերպարն արտացոլված է «Երկաթե մարդը» (ռեժ. Անջեյ Վայդա) և «Գործադուլ» (ռեժ. Ֆոլկեր Շլյոնդորֆ) կինոնկարի հերոսներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 60 lat temu urodziła się Alina Pienkowska(չաշխատող հղում)
- ↑ «Trasa «S»: Alina Pienkowska-Borusewicz». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Alina Pienkowska — bezpieka nie była jej straszna
- ↑ Я ВИДЕЛ, КАК ДО ЭТОГО ДОШЛО
- ↑ «Alina Pienkowska». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Alina Pienkowska — życie w służbie «Solidarności»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Alina Pienkowska prowadzi dyskusję o problemach służby zdrowia, Gdańsk 1 XII 1980». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Bogdan cały czas widzi Alinę w czerwonej sukience». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ ИСТОРИЯ ОДНОЙ ЖИЗНИ. Рассказ о медсестре, деятеле «Солидарности», Алине Пенковской
- ↑ Kobieta w czerwieni — Alina Pienkowska
- ↑ POSTANOWIENIE PREZYDENTA RZECZYPOSPOLITEJ POLSKIEJ z dnia 3 maja 2006 r. o nadaniu orderów
- ↑ HISTORIA PEWNEGO ŻYCIA