Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյան | |
---|---|
փետրվարի 25, 1865[1][2] - օգոստոսի 31, 1927[1][2] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Շապին Գարահիսար, Արևմտյան Հայաստան |
Մահվան վայր | Ռիչարդսոն Սփրինգս, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Պեր Լաշեզ[1][2], Եռաբլուր և Արարատ Գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Հայաստան և ԱՄՆ |
Կոչում | Գեներալ-մայոր |
Պաշտոն | Արևմտյան Հայաստանի կառավարիչ |
Մարտեր/ պատերազմներ | Բալկանյան Առաջին պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Անդրանիկ Թորոսի Օզանյան (Զորավար Անդրանիկ)(փետրվարի 25, 1865[1][2], Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա[1][2] - օգոստոսի 31, 1927[1][2], Չիքո, Բյուտ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] և Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), նաև հայտնի է որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ 1912--------1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին[4]՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում[5]։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար[5]։ Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով։[փա՞ստ]
Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է մեկ տարեկան, և նրան խնամել է իր ավագ քույրը՝ Նազելին։ Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյան դպրոցը 1875-1882 թվականներին, այնուհետև աշխատել է հոր ատաղձագործության խանութում[6]։ Նա ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնվելուց 1 օր հետո[5]։
Օսմանյան Կայսրությունում հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ[7]։ 1882 թվականին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թվականը, որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ[8]։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից[9][10]։ 1891 թվականին միացել է Հնչակյան կուսակցությանը[11]։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությունով[12]։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից[8]։
1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ)[9][10], որից հեռացել է 1917 թվականին։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից[10][13]։ 1894 և 1896 թվականներին տեղի ունեցած հայկական ջարդերին զոհ է գնացել համապատասխանաբար 80000 և 300, 000 մարդ[14]։
1897 թվականին Անդրանիկը մեկնում է Թիֆլիս՝ որտեղ գտնվում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության շտաբը[10]։ Անդրանիկը վերադարձավ Արևմտյան Հայաստան իրեն վստահված ծավալուն ուժերով և զենք էր մատակարարում հայ ֆիդայիներին[13]։ Մի քանի տասնյակ ռուսաստանահայեր են միացել Անդրանիկին, որոնց հետ էլ նա գնաց Մուշ և Սասուն՝ որտեղ մարտնչում էր Աղբյուր Սերոբը[15]։ Աղբյուր Սերոբն արդեն ձևավորված կիսանկախ Հայաստանից արտաքսում էր Օսմանյան Կայսրության ներկայացուցիչներին[16]։
Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ 1895 թվականին Հրայր Դժոխքի խմբի կազմում Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912 թվականին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։
Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատարի օգնական գեներալ Ա․Զ․ Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր.
Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։
1915-1916 թվականներին Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թվականի ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։
1918 թվականի հունվարի 30-ին թուրքական զորքերը, Քյազըմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։
Անդրանիկի գունդը զրկվել էր մանևրելու հնարավորությունից, որովհետև վարելով ծանր պաշտպանական մարտեր Էրզրումի ուղղությամբ, ծածկում էր 1915 թվականին փրկված հարյուր հազարավոր հայ, հույն ու ասորի գաղթականների նահանջը, որոնց վրա ռուսների նահանջից հետո նորից սարսափելի վտանգ էր կախված։ Թուրքիայի կողմից Կովկասի մեծ մասի զավթման ու Արևելյան Հայաստանում ցեղասպանության կրկնության վտանգը թվում էր գրեթե անխուսափելի։
Սակայն 1918 թվականի մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան անպատմելի ջանքերով զսպեց օսմանյան զորքերին և նրանց արբանյակներին։ Ու չնայած թշնամու որոշ խմբերի հաջողվեց մինչև 20-25 կմ մոտենալ Թիֆլիսին, նրանց հիմնական զանգվածը կանգնեցվեց և ետ շպրտվեց։ Թշնամուց նախաձեռնությունը վերցնելով՝ զորավարը մարտեր է մղում Ղարաքիլիսայի ուղղությամբ։ 1918 թվականի մայիսի 25-28-ին ծավալված Լոռու ճակատամարտում, որ մեծապես ճակատագրական եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ Կովկասի, Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որոնք ջանում էին Դիլիջանով դուրս գալ դեպի Բաքու։ Կրած պարտության հետևանքով թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ Լեռնային Լոռու մարզի մեծ մասը թողնելու հրաման տալ։
1918 թվականի հունիսի սկզբին հայկական դիվիզիան մտավ Նոր-Բայազետ, այնուհետև Սելիմի լեռնանցքից Դարալագյազ-Շարուրով դեպի Նախիջևան։ Շուտով զբաղեցվեցին Ջուլֆան և Բիթլիսը։ Հունիսի 14-ին Անդրանիկը հրաման տվեց, որում նշվում էր, թե իր զորքերը ենթարկվում են կենտրոնական Ռուսական կառավարությանը, իսկ Նախիջևանը հայտարարվում էր Ռուսաստանի անբաժանելի մասը։ Զորավար Անդրանիկը նաև հեռագիր ուղարկեց Կովկասի հարցերով արտակարգ կոմիսար և Բաքվի Սովնարկոմի նախագահ Շահումյանին, որում պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերելու Բաքվի վրա հարձակվող թուրքական զորքերից պաշտպանվող Բաքվի կոմսունային։
Դեռևս 1918 թվականի ամռանը թուրքական զորքերը բռնագրավեցին պարսկական տարածքի հյուսիսային մասը՝ դեպի Բաքու առաջխաղացումը ծավալելու համար հենադաշտ ստեղծելով։ Գրավելով, մասնավորապես, Մակու, Սալմաստ, Թավրիզ, Սերաբ, Արդաբիլ և Խոյ իրանական քաղաքները, թուրքերը մտադրված էին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի միջոցով նոր զորքեր անցկացնել Պարսկաստան՝ Բաքվի վրա հարձակվելու համար։ Բայց Նախիջևանում Անդրանիկի ջոկատները կտրեցին երկաթուղային ճանապարհը, իսկ Ջուլֆայում՝ գրավեցին թուրքական կայազորը։ Խոյի շրջանում հայկական կազմավորումները անսպասելի հարված հասցրին Հյուսիս-արևմտյան Իրանում տեղաբաշխված թուրքական բանակին, ինչը ստիպեց թուրքերին՝ կանգնեցնել հարձակումը Բաքվի վրա և Անդրանիկի դեմ ուղարկել նշանակալի ուժեր։ Խոյում մարտերը տևեցին մի քանի օր։ Թուրքերը կրեցին մեծ կորուստներ, սակայն անընդհատ ժամանող լրացուցիչ ուժերը հայկական դիվիզիայի համար գրավման վտանգ առաջ բերին։ Այդ պայմաններում Անդրանիկը ստիպված եղավ թողնել Խոյը, և, ճեղքելով շրջափակման օղակը, նահանջել Ջուլֆա-Բաքվի շրջանը։ Այնուհետև, թվով գերակշիռ թուրքական զորքերի ճնշմամբ՝ զորավար Անդրանիկը ստիպված եղավ թողնել Նախիջևանը ու անցնել Լեռնային Զանգեզուր՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի միջոցով ճեղքել-հասնել Բաքու և փակել նահանջող թուրքական բանակի ճանապարհը։
Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թվականի հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության ՛՛ՀՅԴ՝՝ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց.
Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թվականի դեկտեմբերին «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
1921 թվականին՝ Զորավար Անդրանիկը ցանկացավ մտնել Կիլիկիա, այնտեղի հայերի ինքնապաշտպանությունը իր վրա վերցնելու,և Քեմալական Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Սակայն՝ Ֆրանսիայի կառավարությունը արգելեց Զորավարի մուտքը Կիլիկիա։
Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։
Կյանքի երկու տխուր պահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չաուշի։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 - Զորավար Անդրանիկ - (ԱրմենՖիլմ) Վավերագրական ֆիլմ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 125 ամյակին, ֆիլմի տեքստը կարդում է անվանի դերասան Խորեն Աբրահամյանը։
Կինոնկարի ռեժիսորն է Լևոն Մկրտչյանը։
Անդրանիկի ամուսնություններ և ամուսնության փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում[17]։ Կինը ծննդաբերելու ժամանակ մահացել է, իսկ երեխան մահացել է 1 օր անց[17]։
Ամուսնության փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ և գտնվում էր մի երիտասարդ օրիորդ։ Անդրանիկը հրապուրվում է օրիորդով։ Մինչև առաջարկություն անելը Փաշան խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ և որից հետո էլ որոշում է դիմել օրիորդին։ Հանդիսություններից մեկի ժամանակ օրիորդին դիմում է հետևյալ կերպ. --Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ, դուն ալ ինձ կը սիրե՞ս։ --Օ՛, ես ինչպե՞ս կրնամ քեզ չսիրել, չէ՞ որ դուն իմ սիրելի հերոսն ես...։ Անդրանիկը այսպիսի պատասխան չէր սպասում, օրիորդի այդ պատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է։ Մի քանի րոպեից նա սթափվում է և որոշում իր անելիքը, իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին, հայտնելով նրան, որ մոռանա ամուսնության մասին[18]։
Երկրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակին
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկի հիշատակին աշխարհի ամենատարբեր երկրներում կանգնեցվել են նրա արձանները և հուշարձանները, այդ թվում, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում (1936 թվական)[19], Պեր Լաշեզ գերեզմանատուն Փարիզ (1945 թվական), Մելգոնեան կրթական հաստատութիուն, Նիկոսիա, Կիպրոս (1990), Պլեսի-Ռոբենսոն, Փարիզ (2005)[20][21], Վարնա, Բուլղարիա (2011)[22], և Ռուսաստանի Արմավիր քաղաքում[23][24]։ Մի հուշահամալիր էլ գոյություն ունի Ռիչարդսոն Սփրինգսում, Կալիֆոռնիա, որտեղ Անդրանիկն մահացել է[25]։ 2011 թվականի մայիսին Անդրանիկի արձանը կանգնեցվել է նաև Վոլոնկա գյուղում, Սոչի, սակայն, այն հեռացվել է նույն օրը, ըստ երևույթին, Թուրքիայի ճնշման տակ, որն ավելի վաղ հայտարարել է, որ նրանք պետք է բոյկոտեն 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն եթե այդ արձանը մնա կանգնած[26][27]։
Առաջին անգամ Անդրանիկի արձանը Հայաստանում կառուցվել է 1967 թվականին Ուջան գյուղում[28][29]։ Այլ արձաններ կանգնեցվել են Հայաստանի Խորհրդային Միության անկախացումից հետո 1991 թ., որոնցից երեքը կարելի է տեսնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (2000), Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (Արա Շիրազ, 2002 թ.) և Ֆիդայական շարժման թանգարանում (2006)[30]։ Բացի այդ, Հայաստանում Անդրանիկի արձանները կանգնած են Տավուշի մարզի Ոսկեվան և Նավուր գյուղերում, Գյումրիի Հաղթանակի զբոսայգում (1994) Արտենի, Անգեղակոթ, և այլ վայրերում[31][32][33][34]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկն արդեն աչքի է ընկնում հայ գրականության մեջ, երբեմն որպես գեղարվեստական բնույթ է կրում։ Արեվմտահայ գրող Սիամանթոյի գրել բանաստեղծություն «Անդրանիկ», խորագրով որը տպագրվել է Ժնևում 1905 թվականին[35]։ Առաջին գիրքը Անդրանիկի մասին լույս է տեսել իր կյանքի ընթացքում։ 1920 թ, Վահան Թոթովենցը լույս է ընծայել գեներալ Անդրանիկ և նրա պատերազմները գիրքը։ Հայտնի Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը գրել է մի կարճ պատմվածք Անդրանիկ Հայաստանի խորագրով, որը ընդգրկված է նրա ներշնչել և արտաշնչել պատմվածքներում(1936)[36]։ Մեկ այլ ամերիկահայ գրող՝ Համաստեղը, իր «Սպիտակ ձիավորը» վեպում պատմում է Անդրանիկի և մյուս ֆեդայիների մասին։ Հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազն Անդրանիկի մասին գրել է երկու պոեմ՝ «Անդրանիկի մասին» (1963 թվական), և «Արձան Անդրանիկի», որը գրել է 1967 թվականին, բայց լույս է տեսել 1991 թվականին Շիրազի մահից հետո[37]։ Սերո Խանզադյանի Անդրանիկ՛՛ վեպը կասեցվել էր տպագրվել 1983-1989 թվականների ընթացքում, և լույս է տեսել 1989 թ., Երբ ամուր Խորհրդային հրապարակումների վերահսկողությունը հանգստացավ[38][39]։ 1960-1980-ական թվականներին Սուրեն Սահակյանը հավաքագրել է ժողովրդական պատմություններ Անդրանիկի մասին և այն ավարտել Ասք Անդրանիկի մասին գրքում։ Այն առաջին անգամ հրատարակվել է Երևանում 2008 թվականին[40]։
Անդրանիկի հիշատակին արդեն գրվել է բազմաթիվ երգեր։ 1913, Լեոն Տրոցկին նկարագրել է Անդրանիկին որպես «հերոս երգ ու լեգենդ»։ Անդրանիկին մասնի գրվել և կատարել են բազմաթիվ հայկական հայրենասիրական երգեիչներ Ներսիկ Իսպիրյանը, Հարութ Փամբուկչյանը, Սահակ Սահակյանը և ուրիշներ։ Կան տասնյակ երգեր նվիրված նրան, այդ թվում Արծիվի պես Գուսան Շերամ 1904[41], Անդրանիկ փաշան Գուսան Հայրիկ[42]։
Զորավարի մասին մի շարք վավերագրական ֆիլմեր արդեն արտադրվումեն։ Սրանք ներառում են Անդրանիկը (1929) Արմենա-ֆիլմ Ֆրանսիա, ռեժիսոր Աշո Շախատունի, ով նաև խաղացել է գլխավոր դերը[43][44], 1990 - Զորավար Անդրանիկ (ՀայՖիլմ) Վավերագրական ֆիլմ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 125 ամյակին, ֆիլմի տեքստը կարդում է անվանի դերասան Խորեն Աբրահամյանը[45]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորավար Անդրանիկը իր ռազմական կարիերայի ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով[44]։ Անդրանիկի սուրը և պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել են Հայաստանի պատմության թանգարանին 2006 թ[44][46]։
Երկիր | Պարգև | Տարի | ||
---|---|---|---|---|
Հունաստանի թագավորություն | Մարտական Խաչ | 1920[47][48] | ||
Ֆրանսիա Հանրապետություն | Լեգեոնի շքանշան | 1919 | ||
Ռուսական Կայսրություն | Սուրբ Գեորգի շքանշան | 1914–16[49] | ||
Սուրբ Գեորգի խաչ | 1914–16[50] | |||
Սուրբ Վլադիմիր շքանշան | 1914–16[51][52] | |||
Սուրբ Ստնիսլավսի շքանշան | 1914–16[52] | |||
Բուլղարիայի Թագավորություն | Արիության շքանշան | Խիզախության համար |
1913[53][54] |
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտական հրահանգներ։ Առաջարկներ, նկատողութիւններ և խորհուրդներ։ Ժնև։ ՀՅԴ Հրատարակչություն 1906. OCLC 320038626:
- Հայկական առանձին հարուածող զօրամասը։ Բոստոն։ Ազգ։ 1921. OCLC 49525413[55]։
- Զորավար Անդրանիկը կը խոսի։ Փարիզ։ Աբակա շաբաթերթ. 1921. OCLC 234085160:
- Առաքելոց վանքին կռիւը (Հայ յեղափոխութենէն դրուագ մը): Բոստոն։ Բայքար։ 1924։ Անդրանիկի հուշերը գրի է առնվել ըստ Լևոն Կ. Լյուլեջյան[56]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարութունյան, Ա. Հ. (1965). «Անդրանիկը որպես մարտիկ և զորավար /Ծննդյան 100-ամյակի առթիվ». Պատմաբանասիրական հանդես. Երևան: Հայաստանի գիտությունների ակադեմիա (1): 109–124. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- Անդրէասեան, Վազգէն (1982). Անդրանիկ (PDF). Բեյրութ, Լիբանան: Տօնիկեան.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Պողոսյան, «Զորավար Անդրանիկ», վիպասք, Գլենդել, 2014, 314 էջ
- Հովհաննես Այվազյան, «Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան», Երևան, 2004։
- Վիպասք «Ասք Անդրանիկի մասին», Սուրեն Սահակյան: Արխիվացված 2011-08-15 Wayback Machine
- Անդրանիկ Չելեպյան, «Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը», Լօս-Անջելօս, 1984, 745 էջ, Երևան 1990 թ.։
- Գևորգ Ղարիբջանյան «Ժողովրդական հերոս Անդրանիկ», Երևան, 1990, 248 էջ։
- Սերո Խանզադյան «Անդրանիկ», 1989։
- Վաղարշակ Հովակիմյան «Դժվարին տարիներ», Երևան, 1988։
- Անդրանիկի յուշերը, Պէյրութ, 1935, 448 էջ։
- Վարդգես Ահարոնյան «Անդրանիկ. մարդը և ռազմիկը», Պոսթըն, 1957, 183 էջ։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Լօս-Անջելօս, 1952, Պէյրութ, 1979, Թեհրան, 1982, Երևան, 1990։
- Հրաչիկ Սիմոնյան, 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմները և հայերը, Երևան, 2014։
- Աշոտ Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թվականին և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1984։
- Անդրանիկ Օզանյան։ Մատենագրություն, Երևան, 1989։
- Հայկական առանձին հարվածող զորամասը։ Ժեներալ Անդրանիկ, Պոսթըն, 1921։
- Ազգային հերոս Զորավար Անդրանիկը և իր պատերազմները, Պէյրութ, 1959, 433 էջ։
- Արսեն Մարմարեան, Զոր. Անդրանիկ և իր պատերազմները, Կ. պոլիս, 1920, 407 էջ։
- Անդրանիկ Թերզիպաշյան, Անդրանիկ, Փարիզ, 1942, 415 էջ։
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992։
- Միքայէլ Վարանդեան, Մուրատ /Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը/, Պոսթըն, 1931, 348 էջ։
- Գաբրիէլ Լազեան, Յեղափոխական դեմքեր, Գահիրէ, 1945, էջ 334-345։
- Ավետիս Ահարոնեան, Ժողովածու Երկերի, հատ. Ե., Թեհրան, 1982։
- Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1915-1916 թթ., Երևան, 1965, երկրորդ հրատ., Եր., 1967։
- Առաքելոց վանքին կռիվը - Անդրանիկ
- Վազգէն Անդրէասեան - Անդրանիկ – Պետրոս Մարզպանեան։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1982, 326 էջ։
- Եղիշէ Քաջունի «Հայկական առանձին հարուածող զօրամասը։ Ժեներալ Անդրանիկ», Պոսթըն, 1921, 253 էջ։
- Զօրաւար Անդրանիկի Կովկասեան ճակատի պատմական օրագրութիւնը (1914-1917), Պոսթըն, 1924, 200 էջ։
- Գ. Գուտուլեան «Զօր. Անդրանիկ և իր կեանքն ու պատերազմները», Պէյրութ, 1929, 40 էջ։
- Արմէն Սիւնի «Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդութեամբ 1912-1913 թթ. Պալկանեան պատերազմում», Պաքու, 1914, 148 էջ։
- Սուրեն Սահակյան «Զորավար Անդրանիկ», «Հերոսապատում (պատմվածքներ և վիպակներ)», Երևան, 1990, էջ 227-342։
- Արամայիս Մնացականյան, Հակոբ Հակոբյան «Զորավար Անդրանիկ», հատ. Ա., Մոսկվա, 1991։
- «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 1991, թիվ 1-2. Андраник Озанян (сборник документов и материалов), Ереван, 1991, стр. 496.
- Համբարձում Կարապետյան «Անդրանիկ», պրակ 1, Երևան, 1992, էջ 1-268։
- Համբարձում Կարապետյան «Անդրանիկ», պրակ 2, Երևան, 1992, էջ 269-490։
- Համբարձում Կարապետյան «Անդրանիկ», պրակ 3, Երևան, 1994, էջ 491-700։
- Թովմաս Նազարբեկյան «Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի», Երևան, 1994, 120 էջ։
- Ծատուր Աղայան «Անդրանիկ։ Իրադարձություններ, դեպքեր և դեմքեր», Երևան, 1995։
- Հրանտ Աբրահամյան «Արցախը կանչում է Անդրանիկին», Երևան, 1995։
- Հրաչիկ Սիմոնյան «Անդրանիկի ժամանակը», գիրք Ա., Երևան, 1996, 752 էջ։
- Հրաչիկ Սիմոնյան «Անդրանիկի ժամանակը», գիրք Բ., Երևան, 1996, 832 էջ։
- Զոհրաբյան Էդիկ «Պատմություններ Անդրանիկի մասին», Երևան, 2004։
- Սուրեն Սահակյան «Ասք Անդրանիկ զորավարի», Երևան, 2012։
- Ռուբեն Սիմոնյան «Անդրանիկի Սիբիրյան վաշտի ոդիսականը», Երևան, 2013։
- Աւետեան Մ. «Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870-1920) յուշամատեան և Զօր. Անդրանիկ», Փարիզ, 1954, 528 էջ։
- Կարօ Սասունի «Պատմութիւն Տարօնի աշխարհի», Պէյրութ, 1957, 1250 էջ։
- Գառնիկ Կարինեան «Ազգային հերոս զօր. Անդրանիկ և իր պատերազմները», Պէյրութ, 1959, 433 էջ։
- Վարդգես Ահարոնեան «Ազգային հերոս զօրավար Անդրանիկ. նրա իսկական կեանքը և հերոսութիւնները», Պէյրութ, 1959։
- Սարգիս և Միսաք Բդէեան «Հարազատ պատմութիւն Տարօնոյ», խմբ. Աղան Տարօնեցի, Գահիրէ, 1962, 676 էջ։
- Սիմօն Վրացեան «Կեանքի ուղիներով», հատ. Գ., Պէյրութ, 1962, 278 էջ։
- Ծատուր Աղայան «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից», Երևան, 1976, 872 էջ։
- Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը», Երևան, 1979, 512 էջ, Երևան, 1984, 520 էջ։
- Ստեփան Կուրտիկյան «Իմ կյանքի ճանապարհին», Երևան, 1984, էջ 213-290։
- Հայկազ Պողոսյան «Սասունի պատմություն (1750-1918 թթ.)», Երևան, 1985, 360 էջ։
- Անահիտ Տեր-Մինասյան «1918-1920-La République d’Arménie», 1989, 2006 էջ 60-61։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #130412147 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ա. Հարութունյան (1974)։ «Անդրանիկ»։ Վիկտոր Համբարձումյան Հայկական Սովտետական Հանրագիտարան 1. Երևան։ Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ Էջ 392։
- ↑ 5,0 5,1 5,2 Չալաբյան, Անդրանիկ 1988։ «Հայ Հեղափողական շարժում» էջ 3։ Սուսֆիլդ, Միչգան։
- ↑ Աղայան, Ծատուր 1968։ «Զորավար Անդրանիկի գործունեության մասին» Արխիվացված 2019-09-14 Wayback Machine էջ 40։ Պատմաբանասիրական հանդես (Երևան։ Հայաստանի գիտություների ակադեմիա) (2)։ 40–56:
- ↑ Նալբանդյան, Լուիզ «Հայ հեղափոխական շարժման զարգացման հայկական քաղաքական կուսակցությունների միջոցով 19-դարում» Բրքլի համալսարանի Կալիֆոռնիա։ էջ 116. ISBN 978-0-520-00914-1:
- ↑ 8,0 8,1 Աղայան, Ծատուր 1968։ «Զորավար Անդրանիկի գործունեության մասին» Արխիվացված 2019-09-14 Wayback Machine էջ 41։ Պատմաբանասիրական հանդես (Երևան։ Հայաստանի գիտություների ակադեմիա) (2)։ 40–56:
- ↑ 9,0 9,1 Տրոցկու, Լեոն (1980)։ էջ 247։ «Անդրանիկ եւ նրա հեծելազոր թիվ 197, հուլիսի 19-1913 [Andranik and his Troop, fromKievskaya Mysl No. 197, July 19, 1913]»: Բալկանյան պատերազմները։ 1912-13 քանակը պատերազմը հեռակա Հյուրատետր Լեոն Տրոցկին. Նյու Յորք։ Մանադա մամուլ։ էջ 247-256։ ISBN 978-0-909196-08-0:
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Վալկեր, Քրիստաֆոր Ջ։ էջ 441։ (1990 թ.) Հայ ազգի Գոյատևում (վերանայված էրկրորդ խմբ.): Նյու Յորք։ Սուրբ Մարտին։ ISBN 978-0-312-04230-1:
- ↑ Մուրադյանը, Ջորջ (1995)։ Armenian infotext, Միչիգան, Բուքշելֆ Հրատակչություն ISBN 978-0-9634509-2-0:
- ↑ Հարությունյան, Ա. Հ. էջ 109։ (1965 թ.): «Անդրանիկը որպես մարտիկ և զորավար»: Արխիվացված 2019-09-15 Wayback Machine Պատմաբանասիրակն Հանդես (հայերեն) (Երևան, Հայաստանի գիտությունների ակադեմիա) (1)։ 109-124.
- ↑ 13,0 13,1 Տրոցկու, Լեոն (1980)։ էջ 249։ «Անդրանիկ եւ նրա հեծելազոր թիվ 197, հուլիսի 19-1913 [Andranik and his Troop, fromKievskaya Mysl No. 197, July 19, 1913]»: Բալկանյան պատերազմները։ 1912-13 քանակը պատերազմը հեռակա Հյուրատետր Լեոն Տրոցկին. Նյու Յորք։ Մանադա մամուլ։ էջ 247-256։ ISBN 978-0-909196-08-0:
- ↑ Աքչամ, Թաներ (2006 թ.) «Ամոթալի փաստ է, որ Հայոց ցեղասպանություն հարցում թուրքական պատասխանատվությունը[A shameful act: the Armenian genocide and the question of Turkish responsibility]»: Նյու Յորք։ Մետրոպլիտան Գրքեր։ էջ 42։ ISBN 0-8050-7932-7:
- ↑ Մադեսյան, Արշակ Դ., ed. (1927). Նոր Հայաստան. Նյու Յորք: Նոր Հայաստան Հրտարչական Ընկերություն. 19–21: էջ 82.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Վալկեր, Քրիստաֆոր Ջ։ էջ 178։ (1990 թ.) Հայ ազգի Գոյատևում (վերանայված էրկրորդ խմբ.): Նյու Յորք։ Սուրբ Մարտին։ ISBN 978-0-312-04230-1:
- ↑ 17,0 17,1 Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 228
- ↑ Սուրեն Սահակյան, «Հերոսապատում» գրքի մեջ.
- ↑ Ժամկոնչյան, Էդուարդ (19 Փետրվար 2012 թ.): «Տաճար, համայնք և մարդիկ»: Անիվ (ռուսերեն) 5 (38)։
- ↑ «Ֆրանսիայի Պլեսի-Ռոբենսոն քաղաքում բացվել է զորավար Անդրանիկի արձանը»։ Ազատ Եվրոպա Ռադիո /Ազատություն Ռադիկոյան։ 7 Հունիս 2005 թ. Վերցված է 6 Սեպտեմբեր 2013։
- ↑ «Jumelage avec Arapkir»: (ֆրանսերեն)։ Պլեսի Ռոբինսոնի քաղաքեպարան։ 26 Ապրիլ 2006. Ստացված 24 Հունիս 2014։
- ↑ «Բացվել է Անդրանիկի հուշարձանը»: (բուլղարերեն). Սկաթ։ 8 Հուլիս 2011 թ։ Վերցված է 6 Սեպտեմբեր 2013։
- ↑ «Մեկ տարի անց, ապամոնտաժվեց Անդրանիկի հուշարձանը »: Արխիվացված 2013-10-25 Wayback Machine Երկրամաս (ռուսերեն)։ 29 Մայիս 2012 Ստացված Սեպտեմբեր 6, 2013 թ.
- ↑ «Ռուսական Արմավիրում Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի պատվին հուշատախտակ է բացվել»: News.am: 29 Մայիս 2012 Ստացված 6 Սեպտեմբեր 2013։
- ↑ Միտչել, Լարի (31 Օգոստոս 2012)։ «Հիշատակին լրանում է Հայաստանի հերոսի մահվան տարին» Chicoer: Վերցված է 16 Սեպտեմբեր 2013։
- ↑ Սոչիում բացվել է զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը
- ↑ «Անդրանիկի հուշարձանը Սոչիում քանդել են»: Արխիվացված 2013-11-04 Wayback Machine Երկրամաս (ռուսերեն)։ 28 Մայիս 2011։ Ստացված Սեպտեմբեր 6, 2013։
- ↑ Զորյանը, Սաթենիկ (26 փետրվարի 2010 թ.): «Անպարտելի զորավար»: Հայաստանի Հանրապետություն։ Վերցված է 6 սեպտեմբերի 2013։
- ↑ Հակոբյանը, Արմեն. «Միասնությունը մարդկանց մեջ պետք է լինի »: Արխիվացված 2013-11-04 Wayback Machine Հայոց Աշխարհ։ Վերցված է 6 սեպտեմբերի 2013։
- ↑ «Երևանի հուշարձանները» (հայերեն)։ Երևանի քաղաքապետարանը Պաշտոնական կայք. Վերցված է Սեպտեմբեր 18, 2013.
- ↑ «Թիմը գնում է գյուղեր։ Այսօր 'Նավուր»: ՍիվիլՆեթի։ 11 Հոկտեմբեր 2011:. Վերցված Սեպտեմբեր 6, 2013։
- ↑ «Գյումրի» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine (հայերեն)։ Հայկական Հանրագիտարան. Վերցված Սեպտեմբերի 8, 2013։
- ↑ «Անցումային շրջան»: Առավոտ (հայերեն)։ 30 Հուլիս 2011։ Վերցված Սեպտեմբեր 8, 2013։
- ↑ «Հայի ուժը ՄԱՍ-80 Անգեղակոթ»: Երկիր Մեդիա 23 հունիսի 2013. Ստացված 9 սեպտեմբերի 2013
- ↑ Սիամանթո (1905). Հայորդիները (Հայերեն). ժնև։ Կենտրոնական տպարան։ էջ 9:
- ↑ Հովհաննիսյանը Ռիչարդ Գ. (2008 թ.) Հայոց ցեղասպանությունը . Նյու Բրյունսվիկ, Նյու Ջերսի։ Հրատարակիչների. էջ 156. ISBN 978-1-4128-0891-0.
- ↑ «Շիրազի երկու ինքնագրերը »: Արխիվացված 2013-09-17 Wayback Machine (Հայերեն)։ «Հայարտ» Գրական ցանց։ Վերցված է 14 Սեպտեմբերի 2013։
- ↑ Խանզադյան, Սերո (1989)։ «Անդրանիկ» - Երևան։ Խորհրդային գրող. OCLC 605225665:
- ↑ Բարդակչյան, Գէորգ Բ (2000)։ Տեղեկանք ուղեցույց ժամանակակից հայ գրականության, 1500-1920։ Հետ ներածական Պատմություն. էջ 225։ ISBN 978-0-8143-2747-0:
- ↑ «Ասք Անդրանիկի մասին»: դյուցազներգական վեպը Գրավոր հավաքվել և Մշակվվել է Սուրեն Սահակյանի կողմից և Խմբագրվել է Լ Սահակյանի կողմից։ «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի։12 Հունիս 2008։ Ստացված 31 Օգոստոս 2013։
- ↑ Բախշիան Ջր., Արամ (Ապրիլ 1993)։ "Անդրանիկ Հայաստանի»։ Պատմություն Այսօր 43 (4). ISSN 0018-2753:
- ↑ Աղաջանյանը, Ալֆրեդ, խմբ. (2009 թ.): Նոստալգիայի երգեր (հայերեն)։ Լոս Անջելես IndoEuropean հրատարակչական։ էջ 73. ISBN 978-1-60444-046-1:
- ↑ «Անդրանիկ»: Արխիվացված 2013-09-21 Wayback Machine (ֆրանսերեն)։ Լես Գրանդիկներ Րոմանս գեղարվեստական ֆիլմեր։ Վերցված է 14 Սեպտեմբեր 2013։
- ↑ 44,0 44,1 44,2 Պատմութեան Թանգարանին Յանձնուեցան Զօրավար Անդրանիկի Սուրը և Շքանշանները Արխիվացված 2022-11-26 Wayback Machine Ասպարեզ։ 30 Նոյեմբեր 2006
- ↑ «Անդրաիկ Օզանյան տեսաֆիլմ»։ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն։ Վերցված է 14 Սեպտեմբեր 2013։
- ↑ «Զորավար Անդրանիկի Սուր և մեդալներ հանձնել պատմության թանգարան Հայաստան». Արմենպրես. 2006 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Հարութունյան, 1965, էջ 112
- ↑ Հայաստանի պատմության թանգարանին հանձնվեցին զորավար Անդրանիկի մարտական սուրը և շքանշանները
- ↑ Մադեսյան, Արշակ Դ., ed. (1927). Նոր Հայաստան. Նյու Յորք: Նոր Հայաստան Հրտարչական Ընկերություն. 19–21 (X): 53.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Աղայան, 1968, էջ 43
- ↑ «Պատերազմը Պահեստավորված Երկրորդ ռուսական բերդ Հրետանային գնդի Էրզրումում իր կազմավորումից մինչև որ վերագրավել են Էրզրումում կողմից Օսմանյան բանակի մարտի 12, 1918 թ.» (PDF). Լուիսվելի Համալսարան. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 52,0 52,1 Տետիկ, Ահամետ, ed. (2007). Ես ականատես ու վերապրել (Էրզրում 1917-1918 թթ.) Լեյտենանտ Գնդապետ. Անկարա: Գլխավոր շտաբի պետ Թուրքիայի Հանրապետության. էջ 68.
- ↑ Պինդիկովա, Գալիան, ed. (2006). կամավորական կորպուսը 1912-1913 (PDF) (բուլղարերեն). Սոֆիա: Բուլխարիայի ռազմական պետական արխիվ. էջ 741. ISBN 978-954-9800-52-4.
- ↑ Չալաբյան, 1988, էջ 203
- ↑ «1906»: Արխիվացված 2013-09-21 Wayback Machine (հայերեն)։ Հայաստանի ազգային գրադարան։ Վերցված է 7 Հոկտեմբեր 2013։
- ↑ «1924»: Արխիվացված 2013-09-21 Wayback Machine Հայաստանի ազգային գրադարան։ Վերցված է 7 Հոկտեմբեր, 2013։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագրություն
- Անդրանիկ Օզանյան Արխիվացված 2017-05-10 Wayback Machine Հայկական Հանրագիտարան
- Անդրանիկ Օզանյան Անուններ.com
Հոդվածներ
- Անդրանիկն Անգեղակոթում
- Զորավար Անդրանիկ-145. «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»
- Անդրանիկ Օզանյան 148
- Բանաստեղծություններ նվիրված Անդրանիկին
[1] Տեսանյութեր
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Օզանյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Օզանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Օզանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 392)։ |
|
|
- ↑ Ժողովածուում ընդգրկված են 2015 թ. փետրվարի 25-ին Երևանում Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպած հանրապետական գիտաժողովում ընթերցված զեկուցումները։ Այն նվիրված էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին։
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1927 մահեր
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Շապին Գարահիսար քաղաքում ծնվածներ
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ֆրեզնո քաղաքում մահացածներ
- Հայ ֆիդայիներ
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ՀՀ բանակի գեներալներ
- ՀՅԴ անդամներ
- Հայ ազատագրական շարժման ղեկավարներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ռուսահայ գեներալ-մայորներ