Jump to content

Առնո Պետերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնո Պետերս
Ծնվել էմայիսի 22, 1916(1916-05-22)[1][2][3]
Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 2002(2002-12-02)[1][2][3] (86 տարեկան)
Բրեմեն, Գերմանիա
ԳերեզմանRiensberger Friedhof
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքարտեզագիր և պատմաբան
Գիտական աստիճանȚuculanu?[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Պարգևներ

Առնո Պետերս (գերմ.՝ Arno Peters, մայիսի 22, 1916(1916-05-22)[1][2][3], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 2, 2002(2002-12-02)[1][2][3], Բրեմեն, Գերմանիա), գերմանացի պատմաբան, քարտեզագետ, պատմագետ, տնտեսագետ, երաժիշտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնո Պետերսը ծնվել է Բեռլինում 1916 թվականի մայիսի 22-ին։ Իր գործունեությունը սկսել է Հոլիվուդում 1930-ականների վերջերին՝ սովորելով ամերիկյան ֆիլմարտադրություն։ 1945 թվականին Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում դոկտորի կոչում ստանալուց հետո, Պետերսը սկսել է աշխարհի պատմության սինխրոնօպտիկական հետազոտությունները։ Այս թեման նրան ներկայացվել է քոլեջում և կազմել «Ֆիլմը որպես հասարակական առաջնորդության միջոց» խորագրով նրա ատենախոսության մեծ մասը։ Թեև Պետերսը քննարկում էր իր աշխարհի քարտեզը դեռևս 1967 թվականից, բայց նա չսկսեց այն առաջ քաշել մինչև 1973 թվականի մայիսին Բոննում կայացած մամուլի ասուլիսը[6]։ 1974 թվականին Պետերսը Գերմանիայի Բրեմեն քաղաքում հիմնադրեց Համաշխարհային պատմության ինստիտուտը, որտեղ ծառայեց որպես տնօրեն։ Բրեմենի համալսարանի կողմից նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։ Բրեմենում նա աշխատել է մինչև իր մահը[7]։ Պետերսը յոթ երեխաների հայր էր։ Սիրողական նկարիչ էր, սիրում էր լող, հեծանվավազք և նավարկություն։ Նա մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 2-ին, Բրեմենում։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին Պետերսը բնակվում էր Գերմանիայի Բեռլին քաղաքում, եղբոր՝ Վեռների և ծնողների՝ Լյուսիի և Բրունոյի հետ։ Նրա հայրը նացիստական ռեժիմի կողմից կարճ ժամանակով անազատության մեջ էր ընկել Երկրորդ աշխարհամարտի վերջում։ Պետերսը ավագ դպրոցում մասնակցում էր ինչպես հեծանվավազքի, այնպես էլ լողի մրցումներին՝ երկուսում էլ ստանալով տիտղոսներ։ Հոլիվուդում ֆիլմարտադրություն սովորելուց հետո վերադառնալով Գերմանիա՝ Պետերսը կարողացավ բարելավել գերմանական ֆիլմարտադրության գործընթացը, իսկ 1940 թվականին թողարկեց իր սեփական ֆիլմը՝ «Իմմեր Նուր դու» ժամանակակից մյուզիքլը։ 25 տարեկան հասակում նա ժամանակի ամենաերիտասարդ գերմանացի կինոռեժիսորն էր։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնո Պետերսին կարելի է համարել ունիվերսալ գիտնական, նրա հետազոտության ոլորտն ընդգրկում էր պատմությունը, քարտեզագրությունը, հասարակագիտությունը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և երաժշտությունը։

Քարտեզագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնո Պետերսի քարտեզը

1945 թվականին Պետերսը ստացավ ասպիրանտի կոչում Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում (այժմ ՝ Հումբոլդտի համալսարան) արվեստի և լրագրության պատմության մեջ։ Ոգևորված լինելով քաղաքական քարոզչության հանդեպ իր հետաքրքրությամբ՝ ուսումնառության տարիներիկ մեծ մասը նա անցկացրեց՝ կատարելով աշխարհի պատմության սինխրոնօպտիկական հետազոտություններ, որը հավասարապես կենտրոնանում է աշխարհի բոլոր ոլորտների վրա։ Այս ուսումնասիրություններից դուրս եկավ նրա «Աշխարհի սինխրոնօպտիկական պատմություն» ժամանակացույցը՝ միևնույն տարածքը նվիրելով աշխարհի բոլոր ոլորտներին և ժամանակներին, միաժամանակ ընդգրկելով մ.թ.ա. 1000-ից մինչև մ.թ. 1952 թվականը՝ հիմնվելով այն տեսության վրա, որ բոլոր քաղաքակրթությունները և երկրները միաժամանակ դիտելիս զուգահեռաբար ցույց են տալիս հարաբերություններ և ազդեցություններ, որոնք այլ կերպ կարող են ակնհայտ չլինել։ Աշխատությունը հրապարակվել է 1952 թվականին՝ կանխազդարարելով հեղինակի աշխարհի քարտեզը[8]։ Այս գործողություններում Պետերսը զարգացրեց հավատը քարտեզների մեծ մասի եվրակենտրոն կողմնակալության նկատմամբ։ Քանի որ նա չկարողացավ գտնել իրեն բավարարող մի քարտեզ, Պետերսը ինքնուրույն մշակեց այն։ 1974 թվականին նա հայտարարեց Պետերսի աշխարհի քարտեզի մասին՝ պնդելով, որ այն աշխարհի ամենաճշգրիտ ցուցադրությունն է։

Քարտեզն առաջացրեց հակասություններ։ Քարտեզը, որը Պետերսի պնդմամբ մշակվել ու ներկայացվել էր ավելի քան մեկ դար առաջ քահանայապետ Ջեյմս Գալի կողմից, առաջին կամ միակ հավասար նախագիծը չէր։ Նրա հարցերից շատերը վիճարկվեցին կամ մերժվեցին։ Չնայած քննադատությանը, Պետերսի ավելի քան 80 միլիոն քարտեզներ տարածվել են ամբողջ աշխարհում[9]։ 1989 թվականին լույս տեսավ «Պետերսի աշխարհի ատլասը», որն այն ժամանակ միակ ատլասն էր, որը ներկայացնում էր բոլոր տարածքները գրեթե նույն մասշտաբով։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Պետերսը մշակեց գույների միջոցով հնչյունները ձայնագրելու մեթոդը (Պետերսի ձայնագրում)։ Դա անելու համար նա կիրառեց նախկինում իր մշակված՝ պատմական ժամանակը օպտիկական եղանակով ցուցադրելու մեթոդը (համաշխարհային պատմության համաժամանակյա օպտիկական հայեցակարգ)։ Երաժշտության մեջ սա արտահայտվեց տոնայնության բարձրության օպտիկագունային տարբերակով ցուցադրելով։ Այսպիսով Պետերսը հնարավորություն տվեց գրանցել ցանկացած ձայն գույնի և գրաֆիկական սյունակի տեսքով, որի բարձրությունը համապատասխանում է օկտավայի երկարությանը։

Քաղաքատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետերսի վարդը

Որպես կապիտալիստական տնտեսության այլընտրանք, Պետերսն առաջարկել է «Համարժեք տնտեսության» մոդելը, որի համաձայն ապրանքներն ու ծառայությունները փոխանակվում են ոչ թե փողային գնի հիման վրա, այլ արժեքի հիման վրա։ Աշխատանքի ժամանակը, աշխատաժամանակի ծախսերը հենց արտադրված ապրանքների կամ ծառայությունների արժեքն են։ Պետերսը հավատում էր, որ ապրանքների և ծառայությունների փոխանակումը պետք է տեղի ունենա համաձայն դրանց արտադրության վրա ծախսված աշխատանքային ժամանակի՝ անկախ աշխատանքի տեսակից․ գործարանի տնօրենի 8 ժամվա աշխատանքի արժեքը ճշգրիտ հավասար է փականագործի կամ հավաքարարուհու 8 ժամվա աշխատանքի արժեքին։ Ապրանքների և ծառայությունների արժեքի չափման մասշտաբի օբյեկտիվությունը` ժամանակը, այն դարձնում է ունիվերսալ։ Ըստ Պետերսի՝ սա ապահովում է ապրանքների և ծառայությունների արդար բաշխումը ոչ միայն հասարակության, այլև երկրների միջև։ Վերջնական արտադրանքի կամ ծառայության արժեքը հաշվարկելու համար Պետերսը մշակել էր հատուկ մատրից (այսպես կոչված՝ Պետերսի վարդ), որի մեջ բեռնվում է արտադրության առանձին մասնակիցների աշխատանքի ժամանակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #123434300 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Monmonier, Mark (2004). Rhumb Lines and Map Wars: A Social History of the Mercator Projection. University of Chicago Press. էջ 147. ISBN 978-0226534312.
  7. «Arno Peters Biography».
  8. «Professor Arno Peters». 2003 թ․ հունվարի 5.
  9. «Peters Photo Album - ODT». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]