Աստրիդ Լինդգրեն
Աստրիդ Լինդգրեն Astrid Lindgren | |
---|---|
Ծննդյան անուն | շվեդ.՝ Astrid Anna Emilia Ericsson |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիմերբյու, Շվեդիա |
Վախճանվել է | հունվարի 28, 2002[1][2][3][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Vimmerby Cemetery[4][5] |
Մասնագիտություն | սցենարիստ, մանկագիր, վիպասան և գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ստեղծագործական շրջան | 1944–1993 |
Ժանրեր | մանկական գրականություն և հեքիաթ |
Ուշագրավ աշխատանքներ | Երկարագուլպա Պիպին, Էմիլ Լյոնեբերգայից, Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, The Six Bullerby Children?, Kalle Blomkvist?, Ավազակի դուստր Ռոնին, The Brothers Lionheart? և Միո, իմ Միո |
Անդամակցություն | Իննի ընկերություն[6] |
Կուսակցություն | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Sture Lindgren? |
Զավակներ | Lars Lindgren? և Karin Nyman? |
Կայք | astridlindgren.com |
Astrid Lindgren Վիքիպահեստում |
Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդ.՝ Astrid Anna Emilia Lindgren, նոյեմբերի 14, 1907[1][2][3][…], Վիմերբյու, Շվեդիա - հունվարի 28, 2002[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ։ Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը[11]։ Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով[12]։ Առավել հայտնի գրքերից են «Երկարագուլպա Պեպպին», «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում», «Ավազակի դուստր Ռոնին» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում հատկապես կրտսեր ընթերցողների շրջանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինդգրենը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին Շվեդիայի հարավում գտնվող Վիմերբյու ավանի մոտ Նէս (Näs) գյուղակում՝ գյուղացու ընտանիքում։ Սամուել Ավգուստ Էրիքսոնի (1881-1969) և Աննա Յոհանսոնի (1887-1961) 2-րդ զավակն է, ունեցել է 2 քույր՝ Հաննա Ինգրիդ Ստին (1911 մարտի 1 - 2002 դեկտեմբերի 27), Ինգեգերդ Բրիտե Սալոմե (1916 մարտի 15 - 1997 սեպտեմբերի 21) և 1 եղբայր՝ Գունար անունով (1906 հուլիսի 27 - 1974 մայիսի 27), ով հետագայում դառնում է Շվեդական խորհրդարանի պատգամավոր։
Դպրոցն ավարտելուն պես՝ Լինդգրենն աշխատանիքի է անցնում տեղական թերթի խմբագրությունում։ Երբ 1926 թվականին Լինդգրենն հղիանում է գլխավոր խմբագրից, վերջինս ամուսնության առաջարկություն է անում, սակայն մերժվում է։ Լինդգրենը տեղափոխվում է մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ սովորում է գրամեքենայով աշխատել և սղագրել։ Կարճ ժամանակ անց Լինդգրենը Կոպենհագենում ծնում է առաջնեկ արու զավակին, ում անուն է Լարս։ Լինդգրենը Լարսին թողնում է Կոպենհագենում՝ վստահելով մի խնամակալ ընտանիքի։ Ինչպես նշում է ինքը Լինդգրենը իր «Իմ մտահղացումներ» (Mina påhitt, 1971) ինքնակենսագրական նոթերի ժողովածուում, նա մեծացել է «ձիու և կաբրիոլետի» դարաշրջանում։ Ընտանիքի տեղաշարժման հիմնական միջոցը ձիակառքն էր, կյանքի տեմպը դանդաղ էր, զվարճալիքները՝ հասարակ, իսկ հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ավելի ջերմ ու սերտ, քան այսօր։ Այսպիսի իրադրությունը նպաստել է գրողի մոտ բնության նկատմամբ սիրո։
Չնայած ցածր վարձավճարին՝ Լինդգրենը խնայած գումարների հաշվին հաճախ էր մեկնում Կոպենհագեն՝ որդուն տեսնելու։ Ի վերջո Լինդգրենը որդուն տանում է հայրենիք՝ հանձնելով հոր և մոր խնամքին, մինչև որ ինքն է կարողանում բավականաչափ գումար աշխատել, որպեսզի որդուն իր ուժերով մեծացնի Ստոկհոլմում։
1931 թվականին ամուսնանում է իր ղեկավարի՝ Ստուր Լինդգրենի հետ (1898–1952)։ Երեք տարի անց ամուսինները դուստր են ունենում՝ Կարին անունով (հետագայում դառնում է թարգմանիչ)։ Երբ մի անգամ Կարինը ծանր հիվանդանում է և անորոշ ժամանակով գամվում անկողնուն, մայրն ամեն երեկո նրան զբաղեցնում է տարբեր պատմություններով։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվում է Երկարագուլպա Պեպպիի կերպարը։
1941 թվականին ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Դալագաթան փողոցում, որտեղ էլ Լինդգրենն ապրում է մինչև կյանքի վերջ։
1971 թվականին Լինդգրենը մերժում է Հայաո Միյաձակիի ու Իսաո Տաքահատայի` Երկրագուլպա Պեպպիի հիման վրա անիմե նկարելու առաջարկը։
2002 թ.-ին Լինդգրենը կնքում է մահկանացուն՝ 94 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին Լինդգրենը գրեթե կույր էր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրիդ Լինդգրենը մանկական գրականություն մուտք գործեց «Երկարագուլպա Պիպին» վիպակով՝ հեղաշրջելով մանկական գրականությունը։ Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պեպպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։ Հայերեն թարգմանվել է առաջին անգամ 2013 թվականին Աշխեն Բախչինյանի կողմից և հրատարակվել «Զանգակ» հրատարակչությունում։ Լինդգրենի մյուս՝ «Էմիլը Լյոնեբերգից» գիրքը, ևս թարգմանվել է հայերեն և հրատարակվել 2015 թվականին «Զանգակ» հրատարակչության կողմից։ Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://web.archive.org/web/20171006140953/http://jeugdliteratuur.org/auteurs/astrid-lindgren
- ↑ Minnet lever efter Astrid Lindgren (շվեդերեն) — 2002. — ISSN 1103-9388
- ↑ I Astrids fotspår
- ↑ http://www.samfundetdenio.se/
- ↑ Friedenspreis 1978 Astrid Lindgren
- ↑ https://phaleristica.com/2016/03/08/kvinnliga-ordens-och-medaljmottagare/
- ↑ https://phaleristica.wordpress.com/2015/10/21/drottning-louise-slog-upp-portarna/
- ↑ Lisebergsapplåden (շվեդերեն)
- ↑ «ՅՈՒՆԵՍԿՈ-ի արխիվներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
- ↑ Հաճախակի տրվող հարցեր Ա. Լինդգրենի պաշտոնական կայքում (շվեդերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստրիդ Լինդգրենը գրապահարանում(չաշխատող հղում)
- Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի. պատմվածք(չաշխատող հղում)
- Աստրիդ Լինդգրենը Զանգակ հրատարակչությունում
- Աստրիդ Լինդգրենի պաշտոնական կայք
- Աստրիդ Լինդգրենի անվան թանգարանի կայքը
- Հայտնի հեղինակներ. Ա. Լինդգրեն (անգլերեն)
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակակիրներ | ||
Էլինոր Ֆարջոն (1956) • Աստրիդ Լինդգրեն (1958) • Էրիխ Կեստներ (1960) • Մեյնդերտ Դե Յոնգ (1962) • Ռընե Գիյո (1964) • Տուվե Յանսոն (1966) • Ջեյմս Կրյուս և Խոսե-Մարիա Սանչես Սիլվա (1968) • Ջաննի Ռոդարի (1970) • Սկոտ Օ'Դել (1972) • Մարիա Գրիպե (1974) • Սեսիլ Բյոդկեր (1976) • Պոլա Ֆոքս (1978) • Բոհումիլ Ռժիհա (1980) • Լիժիա Բոժունգա (1982) • Քրիստինե Նյոստլինգեր (1984) • Պատրիսիա Ռայթսոն (1986) • Աննի Շմիդտ (1988) • Թուրմուդ Հաուգեն (1990) •Վիրջինիա Համիլթոն (1992) • Միտիո Մադո (1994) • Ուրի Օրլև (1996) • Քեթրին Փաթերսոն (1998) • Աննա Մարիա Մաշադու (2000) • Էյդեն Չեմբերս (2002) • Մարտին Ուոդել (2004) • Մարգրեթ Մահի (2006) • Յուրգ Շուբիգեր (2008) • Դևվիդ Ալմոնդ (2010) • Մարիա Թերեզա Անդրուետո (2012) • Նահոկո Ուեհասի (2014) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Լինդգրեն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 2002 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեդ գրողներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Շվեդ արձակագիրներ
- Շվեդ սցենարիստներ
- Շվեդ մանկագիրներ
- Շվեդ վիպասաններ
- Շվեդ կին գրողներ
- Շվեդ ֆեմինիստներ
- Շվեդ կին վիպասաններ
- Ֆենտեզի գրողներ
- Անձինք նամականիշերի վրա