Արթուր Պետրոսյան (գիտնական)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արթուր Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1912 Բաթում, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 2002 Լյուբերցի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ալեքսանդր Սկոչինսկու անվան հանքարդյունաբերության ինստիտուտ |
Ալմա մատեր | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Արթուր Էմմանուիլի Պետրոսյան (ապրիլի 20, 1912, Բաթում, Ռուսական կայսրություն - 2002, Լյուբերցի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ածխի հանքավայրերի աերոգազադինամիկայի և ածխի հանքավայրերի մեթանի հետազոտության ոլորտի խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ածխի արդյունաբերության պատվավոր աշխատող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Պետրոսյանը ծնվել է 1912 թվականի ապրիլի 20-ին, Քութայիսի նահանգի Բաթումի քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Բաթումի ինդուստրիալ տեխնիկումը, 1940 թվականին՝ Ստալինի ինդուստրիալ ինստիտուտը (այժմ՝ Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան), ստանալով լեռնային ինժեների որակավորում։ Աշխատել է Դոնբասի հանքերում՝ որպես տեղամասի պետ։ 1941-1945 թվականներին, գործող բանակի կազմում մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Զորացրվելուց հետո Դոնբասի հանքավայրերում աշխատել է տեղամասի պետի, հանքի գլխավոր ճարտարագետի, հանքի վարչակազմի ղեկավարի պաշտոններում։ Գործուղվել է մասնակցելու ածխի արդյունաբերության ակադեմիայի վերապատրաստման դասընթացներին։ Ակադեմիան ավարտելուց հետո տեղափոխվել է գիտական աշխատանքի Ալեքսանդր Սկոչինսկու լեռնահանքային ինստիտուտում, որտեղ գլխավորել է գազի արտանետումների պայքարի և կանխատեսման լաբորատորիան։ 1967-1979 թվականներին նույն ինստիտուտում ղեկավարել է հանքային աերոլոգիայի և ածխի ու գազի հանկարծակի արտանետումների դեմ պայքարի բաժինը[1]։ 1972 թվականին, Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ, Պետրոսյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1975 բթվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։ 1986-1988 թվականներին եղել է Սկոչինսկու լեռնահանքային ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և գիտական խորհրդի անդամ։
Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների և 16 գյուտերի հեղինակային իրավունքի վկայագրերի։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է Լենինի և Պատվո նշան շքանշանով, ինը մեդալներով։
- Ակադեմիկոս Ալեքսանդր Սկոչինսկու անվան մրցանակի դափնեկիր (1976)
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1984)։
- Ռուսաստանի ածխի արդյունաբերության պատվավոր աշխատող (1995)։
- «Հանքագործի փառք» շքանշանի ճյուղային մրցանակի ասպետ։
Հիմնական գիտական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петросян, Артур Эммануилович. Разработка пластов полого падения с высокой газоносностью в Донбассе. — М. : Углетехиздат, 1954. — 83 с. : черт.
- Петросян, Артур Эммануилович. Выделение метана в угольных шахтах: Закономерности и их инж. использование / А. Э. Петросян ; Ин-т горного дела им. А. А. Скочинского. — М. : Наука, 1975. — 188 с. : ил.
- Петросян А.Э., Иванов Б.М., Крупеня В.Г. Теория внезапных выбросов. — М. : Наука, 1983. — 152 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Внезапный выброс угля и газа (породы и газа) — опасное и сложное газодинамическое явление, возникающее в газоносных угольных пластах и породах и характеризующееся быстроразвивающимся разрушением массива с отбросом (смещением) горной массы и выделением газа в горную выработку. Количество угля, выброшенного в выработку, может быть от нескольких тонн до нескольких тысяч тонн, а метана – от десятков кубических метров до сотен тысяч м3.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Учёные ИГД им. А. А. Скочинского и развитие горной науки / Под ред. Ю. Л. Худина. — М. : Изд-во АГН, 1997. — 239 с. : ил.
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Բաթում քաղաքում ծնվածներ
- 2002 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային լեռնահանքային ինժեներներ
- Խորհրդային գյուտարարներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային պրոֆեսորներ