1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Փառքի շքանշանների է արժանացել Դնեստր գետի արևմտյան ափին հենակետ գրավելու, Վիսլա գետի արևմտյան ափին նվաճված հենակետը ընդարձակելու, թշնամու գերազանց ուժերին դիմադրելու և Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Զորացրվելուց (1946) հետո նա մոտ 20 տարի աշխատել է Հյուսիսային Կովկասի շինարարական կազմակերպություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 569)։