Արշավիր Մեժլումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեժլումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Մեժլումյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1928 Ծաղկաշատ, Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2002 (74 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Արշավիր Արամայիսի Մեժլումյան (հոկտեմբերի 27, 1928, Ծաղկաշատ, Հայաստան - դեկտեմբերի 14, 2002, Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավիր Մեժլումյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ 1982-1985 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ, իսկ 1985-1989 թվականներին՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1990–1997 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1997-2002 թվականներինին՝ «Մանես-Վալեքս» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ։
Արշավիր Մեժլումյանի աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցառումների մշակման խնդիրներին։
2000 թվականին եղել է բնապահպանության և կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ։
Մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արշավիր Մեժլումյան Արամայիսի». hush.am. 05.08.2023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |