Jump to content

Բենտ Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենտ Հանսեն
Ծնվել էօգոստոսի 1, 1920(1920-08-01)[1]
Ildved, Վայլե, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էապրիլի 15, 2002(2002-04-15)[1] (81 տարեկան)
Ալեքսանդրիա, Եգիպտոս
ՔաղաքացիությունԴանիա և  Շվեդիա
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող, academic administrator և դաստիարակ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[2], Շվեդիա և ԱՄՆ
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[3]
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան և Ուփսալայի համալսարան[4]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինդանիերեն[2][5] և անգլերեն[5]
Գիտական ղեկավարErik Lindahl?[6]
Եղել է գիտական ղեկավարHadi Salehi Esfahani?[4] և Sten Thore?[6]
Պարգևներ

Բենտ Հանսեն (դան․՝ Bent Hansen, օգոստոսի 1, 1920(1920-08-01)[1], Ildved, Վայլե, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - ապրիլի 15, 2002(2002-04-15)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), դանիական ծագումով շվեդ և ամերիկացի տնտեսագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենտ Հանսենը ծնվել է Դանիայում։ 1938 թվականին ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսագիտություն։ Այն բանից հետո, երբ Դանիան օկուպացվել է նացիստների կողմից, նա նավակով փախել է Շվեդիա[7]։

1946 թվականին, Կոպենհագենի համալսարանում ստանալով բակալավրի աստիճան և արտերկրում գիտահետազոտական աշխատանքի համար կրթաթոշակ, նա մեկնել է Ուփսալայի համալսարան, որտեղ մեկ տարի անց դարձել է դասախոս, իսկ 1951 թվականին Էրիկ Լինդալի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն գնաճի տեսության վերաբերյալ։ 1951 թվականին իր ատենախոսության թեմայով նա հրատարակել է առաջին գիրքը՝ «Գնաճի տեսության ուսումնասիրություն» (անգլ.՝ «A study in the theory of inflation»), որը նրան հայտնի է դարձրել որպես գիտնական[8][9]։

1955-1962 թվականներին ղեկավարել է Ստոկհոլմի տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը[9]։

1961 թվականին Հանսենն ամուսնալուծվել է առաջին կնոջից։ Նրանք ամուսնացած էին 1942 թվականից և ունեին 2 դուստր և մեկ որդի։ 1962 թվականին, Կահիրեում դասախոսություններ կարդալիս Հանսենը հանդիպել է մի եգիպտուհու, ամուսնացել նրա հետ և տեղափոխվել Կահիրե՝ զբաղեցնելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) պլանավորման ինստիտուտի խորհրդականի պաշտոնը[10]։ Նրա հետազոտական հետաքրքրությունների նոր ոլորտը զարգացման տնտեսագիտությունն էր։

Երեք տարի Եգիպտոսում աշխատելուց հետո, ապա կարճ ժամանակով դասավանդելով Ստոկհոլմի համալսարանում, նա մեկնել է ԱՄՆ։ 1966-1998 թվականներին եղել է Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր, 1977-1985 թվականներին ղեկավարել է տնտեսագիտության ֆակուլտետը[11]։

Մահացել է Ալեքսանդրիայում՝ երկարատև հիվանդությունից հետո, երկրորդ կնոջ ընտանիքում[9]։

Գիտական ներդրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գնաճի տեսության ուսումնասիրություն» գրքում Հանսենը սահմանել է գնաճի երկու տեսակ՝ ճնշված (repressed) և բաց (open)[12]։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вent Hansen A study in the theory of inflation, London, 1951.
  • Вent Hansen Economic Theory of Fiscal Policy, London, 1958.
  • Вent Hansen, Girgis A. Marzouk Development and economic policy in the UAR, 1965.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Record #102067385 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  3. 3,0 3,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 Mathematics Genealogy Project — 1997.
  7. George A. Akerlof, Pranab Bardhan, Roger Craine IN MEMORIAM Bent Hansen Professor of Economics, Emeritus Berkeley 1920—2002
  8. «Bent Hansen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 Development economist Bent Hansen, professor emeritus of economics at UC Berkeley, dies in Egypt at age 81
  10. Bent Hansen, 1920—2002.
  11. Development economist Bent Hansen, professor emeritus of economics at UC Berkeley, dies in Egypt at age 81
  12. Гуннар Мюрдаль: оценочные суждения и теория // Селигмен Б. Основные течения современной экономической мысли. — М.: Прогресс, 1968.