Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորկեն, շրջանի կարգավիճակ ունեցող բնակավայր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի մարզում։ Ըստ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի մարդահամարի տվյալների, շրջանի բնակչությունը կազմում է 364,271 մարդ։ Բորկեինի շրջանը գրավում է 1,417.83 կմ² տարածք, իսկ վարչական կենտրոնը համարվում է Բորկեն քաղաքը։
Սրբազան Հռոմեական Կայսրության ժամանակահատվածում այս տարածքը և հարակից մի քանի տարածքներ հարամարվել են Արքայական եպիսկոպոսության ենթակա տարածքներ։ 1803 թվականին եպիսկոպոսները կորցրեցին այս տարածքները, և նրանք հանձնվեցին պառակտված վիճակում գտնվող Գերմանիայի անցողիկ կառավարությանը։ Նապոլեոնյան պատերազմի նախօրեին և նրանից հետո տարածաշրջանը համարվել է Պրուսիայի մի մասը, իսկ Գերմանիայի վերամիավորումից հետո այն կցվեց նորաստեղ Գերմանիային։ Շրջանի կարգավիճակ ստացել է միայն 1975 թվականին և ներառվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա մարզի բնակավայր։
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի շրջաններ |
---|
| |
|