Բուլղարիայի ֆուտբոլային միություն
Բուլղարիայի ֆուտբոլային միություն բուլղար․՝ Български футболен съюз | |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Հիմնված | 1923 |
Նախագահ | Borislav Mikhailov? |
Հավաքականի մարզիչ | Lyuboslav Penev? |
Կայք | bfunion.bg(բուլղ.) |
Բուլղարիայի ֆուտբոլային միություն, կրճատ՝ ԲՖՄ (բուլղար․՝ Български футболен съюз), Բուլղարիայում ֆուտբոլի վերահսկողություն և կառավարում իրականացնող հասարակական կազմակերպություն։ Բուլղարիայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիան է, ԲՖՄ-ի կազմում են մտնում 44 պրոֆեսիոնալ և 490 սիրողական ակումբներ։
Հիմնադրվել է 1985 թվականի հունիսի 27-ին Սոֆիայում, ֆուտբոլը ղեկավարող մարմինների, որոնք գոյություն են ունեցել 1923 թվականից, և Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (1962-1985) իրավահաջորդն է։ Միությունը կառավարում է երկրում ֆուտբոլի զարգացումը, կազմակերպում է պաշտոնական առաջնություններ, պաշտպանում է ֆուտբոլային ակումբների հետաքրքրությունները, ներկայացնում է բուլղարական ֆուտբոլը միջազգային մակարդակում։ ԲՖՄ-ի գլխավոր նպատակն է տարածուն սպորտի զարգացումը, բուլղարական պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձր մակարդակի պահպանումը, ֆուտբոլիստների բարոյական արժեքների դաստիարակությունը։
Բուլղարիան 1923 թվականից ՖԻՖԱ անդամ է[1], իսկ 1954 թվականից՝ ՈՒԵՖԱ անդամ[2]։
ԲՖՄ-ի հանձնարարությամբ Բուլղարիայում հիմնական ֆուտբոլային առաջնությունները անցկացնում են Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (Ա և Բ խմբերի առաջնություններ, Գավաթ և Սուպերգավաթ) և Սիրողական ֆուտբոլային լիգան (Բ խմբի առաջնություններ, մարզային առաջնություններ, Սիրողական լիգայի գաբաթ, բանակային, ուսանողական և կանանց առաջնություններ)։
Պատմական ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1894 թվականին Վարնայում շվեյցարացի ուսուցիչ Ժորժ դե Ռեժիբյուսը Բուլղարիայում կազմակերպել է առաջին ֆուտբոլային հանդիպումը
- 1912 թվականին Պլովդիվում հիմնադրվել է առաջին ֆուտբոլային ակումբը՝ Բոտև
- 1923 թվականի դեկտեմբերի 16-17 ստեղծվել է Բուլղարական սպորտի ազգային ֆեդերացիան՝ 1924 թվականի Օլիմպիադայաին բուլղարական սպորտսմենների նախապատրասման նպատակով
- 1924 թվականին կազմավորվել է Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականը։ Նրա առաջին մարզիչը դարձել է ավստրիացի Լեոպոլդ Նիչը։ Հավաքականի առաջին խաղը եղել է 1924 թվականի մայիսի 21-ին Ավստրիայի դեմ, իսկ առաջին պաշտոնական խաղը՝ 1924 թվականի մայիսի 25-ին Ֆրանսիայի դեմ։ Հավաքականի ֆուտբոլիստները առաջին գոլը խփել են 1925 թվականին, առաջին ոչ ոքին եղել է 1927 թվականին, իսկ առաջին հաղթականը՝ 1930 թվականի հոկտեմբերի 12-ին Ռումինիայի հանդեպ։
- 1924 թվականին Բուլղարական սպորտի ազգային ֆեդերացիան ֆուտբոլային կոմիտեն կազմակերպել է երկրի առաջին առաջնությունը, որը չի ավարտվել
- 1925 թվականին ճանաչվել է Բուլղարիայի առաջին չեմպիոնը՝ «Վլադիսլավ» (Վիդին) ակումբը
- 1932 թվականին Բուլղարիայի հավաքականը նվաճել է Բալկանյան գավաթը՝ առաջ անցնելով Ռումինիայից, Հարավսլավիայից և Հունաստանից
- 1944 թվականին ձևավորվել է Բուլղարիայում ֆուտբոլը ղեկավարող առաջին անկախ մարմինը՝ Կենտրոնական ֆուտբոլային կոմիտեն։
- 1985 թվականի հունիսի 27-ին հիմնադրվել է Բուլղարիայի ֆուտբոլային միությունը
Երկրի հավաքականի ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիադայի արծաթե մեդալ 1968
- Օլիմպիադայի բրոնզե մեդալ 1956
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ 1994
- Աշխարհի առաջնության եզրափակիչ առաջնությունների մասնակից (7 անգամ)
- Եվրոպայի առաջնության եզրափակիչ առաջնությունների մասնակից (2 անգամ)
ԲՖՄ ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագահ - Բորիսլավ Միխայիլով|
- Առաջին փոխ-նախագահ - Յորդան Լեչկով|
- Փոխ-նախագահ - Միխայիլ Կասաբով|
- Փոխ-նախագահ - Ատանաս Ֆուրնաջիև|
- Անդամ - Գրիշա Գանչև|
- Անդամ - Կամեն Կոստանդինով|
- Անդամ - Նասկո Սիրակով|
- Անդամ - Վեսելին Բալևսկի|
- Անդամ - Պլամեն Բոբոկով|
- Անդամ - Էմիլ Կոստադինով|
- Անդամ - Յորդան Հրիստոկով|
- Անդամ - Իվան Լեկով|
- Անդամ - Վենցիսլավ Ստեֆանով|
- Անդամ - Կիրիլ Դոմուսչիև|
- Անդամ - Պանայոտ Ռեյզի|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բուլղարիայի ֆուտբոլային միության էջը ՖԻՖԱ-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Բուլղարիայի ֆուտբոլային միության էջը ՈՒԵՖԱ-ի կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (բուլղ.) (անգլ.)