Բրիգիտա Ցիպրիս
Բրիգիտա Ցիպրիս գերմ.՝ Brigitte Zypries | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1953[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Կասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Գիսենի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Federal Minister of Justice?, Գերմանական Բունդեսթագի անդամ, Parliamentary Secretary in Germany?, Federal Minister for Economic Affairs and Climate Action?, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Seeheimer Kreis?, First Merkel cabinet? և Third Merkel cabinet? |
Կայք | brigitte-zypries.de |
Brigitte Zypries Վիքիպահեստում |
Բրիգիտա Ցիպրիս (գերմ.՝ Brigitte Zypries; նոյեմբերի 16, 1953[1][2][3][…], Կասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի իրավաբան և քաղաքական գործիչ, Գերմանիայի արդարադատության (2002-2009), էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար (2017-2018)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ընդունվել է Հեսենի համալսարան, 1978 թվականին տվել է առաջին իրավագիտության պետական քննությունը, 1980 թվականին՝ երկորդը՝ Հեսսենի հողային դատարանում վերապատրաստվելուց հետո։ Աշխատել է Հեսենի համալսարանում։ 1988 թվականին որպես գիտաշխատող անցել է Դաշնային Սահմանադրական դատարանի առաջին Սենատին։ 1991 թվականին մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ներքին Սաքսոնիայի վարչապետ Գերհարդ Շրյոդերը հրավիրել է Հաննովերի պետական դիվանատուն, որտեղ 1995 թվականին դարձել Է դեպարտամենտի տնօրեն[7]։
1997 թվականին Շրյոդերը Բրիգիտա Ցիպրիս նշանակել է Ստորին Սաքսոնիայի կանանց, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության քարտուղար, իսկ 1998 թվականի հոկտեմբերին՝ դառնալով դաշնային կանցլեր, նրան Բեռլին է տեղափոխել՝ ներքին գործերի դաշնային նախարարության պետական քարտուղարի պաշտոնում[8]։
2002 թվականի հոկտեմբերի 22-ին Շրյոդերի երկրորդ կառավարման ձևավորման ժամանակ ստացել է Գերմանիայի արդարադատության նախարարի պաշտոնը։
2005 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր՝ Դարմշդաթ նահանգի միամանդատ ընտրատարածքից[9]։
2005 թվականի նոյեմբերի 22-ին պահպանել է արդարադատության նախարարի պաշտոնը՝ Մերկելի կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ։
Երկու անգամ ստացել է գերմանական «Մեծ Եղբոր մրցանակ»[10]։
2009 թվականի նոյեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր 186-րդ ընտրատարածքում դժվար հաղթանակ է տարել՝ 86 ձայնով առաջ անցնելով Քրիստոնեական-դեմոկրատական միության թեկնածու Անդրեաս Շտորմից[11]։
2013-ից մինչև 2017 թվականները եղել է Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի՝ աերոտիեզերական արդյունաբերության հարցերով խորհրդարանական քարտուղար։
2017 թվականի հունվարի 27-ին Գաբրիելի կանցլերի պաշտոնի համար պայքարից անսպասելի հրաժարվելուց և նրան Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին անցնելուց հետո ստացել է Մերկելի երրորդ կառավարությունում էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի պաշտոնը։ 2016 թվականի հունիսին հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու և 2017 թվականին Բունդեսթագում վերընտրվելուց հրաժարվելու մտադրության մասին[12]։
2018 թվականի մարտի 14-ին ձևավորվել է Մերկելի չորրորդ կառավարությունը, որին Ցիպրիսը չի մասնակցել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122190289 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://bigbrotherawards.de/2004 (գերմ.)
- ↑ https://bigbrotherawards.de/2007 (գերմ.)
- ↑ «Brigitte Zypries» (գերմաներեն). Munzinger-Archiv[de]. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Brigitte Zypries» (գերմաներեն). Focus. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Die Frau für alle Fälle» (գերմաներեն). Spiegel. 2017 թ․ հունվարի 27. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Peter Mühlbauer (2009 թ․ սեպտեմբերի 29). «Hohe Verluste für Zensur- und Überwachungs-Hardliner» (գերմաներեն). heise.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Zypries drin, Storm draußen» (գերմաներեն). Frankfurter Rundschau. 2009 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Dana Heide (2017 թ․ հունվարի 26). «Germany's New Economics Minister» (անգլերեն). Handelsblatt Global. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Brigitte Zypries, SPD» (գերմաներեն). Deutscher Bundestag. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- «Der Big Brother Award 2004 in der Kategorie "Politik" geht an die Bundesministerin der Justiz Frau Brigitte Zypries» (գերմաներեն). bigbrotherawards.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիգիտա Ցիպրիս» հոդվածին։ |
|