Բրուք Գրինբերգ
Բրուք Գրինբերգ անգլ.՝ Brooke Megan Greenberg | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1993 |
Ծննդավայր | Բալթիմոր |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2013 (20 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բրուք Մեգան Գրինբերգ (անգլ.՝ Brooke Megan Greenberg, հունվարի 8, 1993, Բալթիմոր - հոկտեմբերի 24, 2013, Բալթիմոր[1]), «աղջիկ, որը չի մեծանում»[2]։ Ծնվել է 1993 թվականի հունվարի 8-ին Մերիլենդ նահանգի Ռեյսթերթաուն քաղաքում կեսարյան հատման եղանակով հղիության 36-րդ շաբաթում։ Տառապել է գիտությանն անհայտ հազվագյուտ հիվանդությամբ, որն արտահայտվում է օրգանների և համակարգերի զարգացման կազմալուծմամբ և անսինխրոն դանդաղեցմամբ։
Ծնվելիս աղջկա մարմնի զանգվածը կազմել է 1840 գրամ, 10 ամսական հասակում՝ 3400 գրամ։ Մարմնի մաքսիմալ զանգվածը գրանցվել է 14 տարեկան հասակում և կազմել է 7250 գրամ։ Հասակը հաստատուն 76 սմ էր։ 2009 թվականին նրա ատամնային տարիքը կազմում էր 8 տարի, ոսկրայինը՝ 10։
Ներարգանդային զարգացման շրջանում գրանցվել են ֆիզիոլոգիական աճի դանդաղեցման դեպքեր։ Ծնունդից հետո հայտնաբերվել են բնածին արատների մի շարք նշաններ, այդ թվում՝ կոշտուկավոր մարմնի ագենեզիա, որը զարգացել է ավելի ուշ՝ 14 տարեկանում, բացառությամբ թմբիկը միացնող հետնամասից։ Պահպանվել է ընդհանուր հիպոմիելինիզացիան։ Գենոտիպի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տվել արատների բացակայություն։ Ռիչարդ Ուոլկերի[3] ղեկավարության տակ գտնվող մասնագետների խմբի միակ հայտնագործությունը դարձել է քրոմոսոմների ծայրամասերի[4] զգալի կրճատումը (քայքայումը)։
Չորս տարեկան հասակում Բրուքը 14-օրյա քուն է մտել։ Բժիշկներն ասել են, որ նա ունի գլխուղեղի ուռուցք և կապրի ևս 48 ժամ։ Ուռուցքն ավելի ուշ նահանջել է առանց բուժման։ Բրուքը արթնացել է 14-րդ օրը։ Անցկացվել է մագնիսառեզոնանսային շերտագրություն և պարզվել է, որ ուռուցքն ինքն իրեն հետ է ներծծվել։ Մի քանի անգամ տարել է պեպտիկ խոցի պատռման դիպված, էպիլեպսիկ նոպայով ուղեկցվող ինսուլտ։ Տառապել է դիսֆագիայով․ սնումն իրականացվել է ստամոքսային զոնդի միջոցով։ Հորմոնալ թերապիան (աճի հորմոն) արդյունք չի տվել։
Տարբեր շեղումների պատճառով աղջկա հոգեբանաֆիզիկական զարգացումը դժվար է գնահատել։
Բրուքն ունի 3 քույր, որոնց զարգացումն ընթանում է առանց շեղումների։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության մեջ Բրուքը միակ մարդը չէ, ով «չի մեծանում»։ Հայտնի են նման ևս երկու դեպք՝ վեցամյա Գաբրիել Քեյը Մոնտանա նահանգից և 40-ամյա Նիկի Ֆրիմենը Ավստրալիայից, ով արտաքնապես նման է 10-ամյա երեխայի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sol Levinson - Memorial / Notice». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Brooke the Immortal: An American Child May Hold Secrets to Aging
- ↑ «Richard F. Walker, Ph.D., R.Ph». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «A case study of «disorganized development» and its possible relevance to genetic determinants of aging. Walker, Pakulac, Sutcliffe, Kruk, Graakjaer, Shay. Mechanisms of Ageing and Development, 130 (2009), 350—356».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Репортаж о Брук Гринберг, Рен-тв ՅուԹյուբում
- «16-летняя девочка, похожая на младенца, может раскрыть секрет вечной молодости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
- «Doctors Baffled, Intrigued by Girl Who Doesn't Age». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.(անգլ.)
- «Brooke Greenberg: No Need To Stop Aging». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.(անգլ.)
- «A child frozen in time». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.(անգլ.)
|