Գրետա Հոֆեր
Գրետա Հոֆեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 2001 (23 տարեկան) |
Մասնագիտություն | մոդել |
Գրետա Էլիզա Հոֆեր[1][2] (գերմաներեն` Greta Elisa Hofer.[3]. հունվարի 8, 2001), նորաձևության ավստրիացի մոդել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆերին սկաուտը նկատել է Instagram-ի միջոցով, այնուհետև ծանոթացել ու գործնական հարաբերություններ հաստատել Ինսբրուկում գտնվելու ժամանակ[4]։ Գործակալ ապահովելուց հետո աղջիկն իր նորամուտը նորաձևության աշխարհում կատարել է 2020 թվականին՝ որպես Prada-ի բացառիկ մոդել և նկարահանվել է նորաձևության այդ տան S/S 2021 արշավում։ Չնայած COVID-19-ի համաճարակին, որն այդ ժամանակ գրեթե սառեցրել էր նորաձևության արդյունաբերությունը, նրա կարիերան այդ տարի վերելք է ապրել[5]։ Նա ճանաչված է իր կարճ սանրվածքով, որը պահպանել է 17 տարեկանից[6]։ 2021 թվականի մայիսին նա հայտնի մոդելներ Աննա Էվերսի, Ջիլ Կորտլևի և Ռեբեկա Լի Լոնգենդայքի պես հայտնվեց Vogue Italia- ի շապիկին՝ աստղագուշակության թեմաներով հրատարակված համարներից մեկում, մյուս մոդելների պես՝ Chanel-ի նույն հանդերձանքով[7]։ 2022 թվականի սեպտեմբերին շատ այլ թոփ մոդելների և ազդեցիկ մարդկանց, ինչպես նաև հայտնի մարդկանց, այդ թվում՝ Սերենա Ուիլյամսի հետ մասնակցեց Vogue World միջոցառմանը՝ քայլելով պոդիումով Cruella de Vil- ի հագուստով[8] ։ Նա հայտնվել է W[9], The Wall Street Journal[10], Vogue France[11], և Vogue Japan ամսագրերում[12]։
Vogue-ը նրան ընտրել է որպես 2022 թվականի գարնանային շրջանի «10 Breakout մոդելներից մեկը»[13]։ Հոֆերը մասնակցել է դիզայներներ Իզաբել Մարանտի, Valentino-ի, Dior-ի, Alberta Ferretti-ի, Jil Sander-ի և Chloé-ի աշխատանքների ցուցադրություններին[6]։ Պրադայից զատ՝ նա հանդես է եկել Dior-ի (նախաաշնանային)[14], և Սալվատորե Ֆերրագամոյի անսամբլային արշավներում՝ դերասան Ջարել Ժերոմի և այլ մոդելների կողքին[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆերն իրենց ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի երկու քույր։ Նրանք մեծացել են ավստրիական Ալպերում գտնվող Շտայնախ ամ Բրեններ քաղաքում[6]։ Երբ 17 տարեկան էր, մի գիշեր կտրեց իր նախկինում երկար մազերը[16][6]։ Ազատ ժամանակ լեզուներ է սովորում, այդ թվում՝ ռուսերեն և ֆրանսերեն[4]։ Նա ապրում է Վիեննայում[6] և ասում է, որ ցանկանում է օգնել «նորմալացնել միասեռական հարաբերությունները»[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Feldkamp, Anne (2021 թ․ նոյեմբերի 6). «Wie die Tirolerin Greta Elisa Hofer als Model durchstartet». Der Standard (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Maiwald, Carmen (2021 թ․ դեկտեմբերի 22). «Greta Elisa Hofers Leben». Achtung (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Daily Duo: These New Faces Are Getting Creative with Their At-Home Digitals». models.com. 2020 թ․ օգոստոսի 18.
- ↑ 4,0 4,1 «Daily Duo: These New Faces Are Getting Creative with Their At-Home Digitals». models.com. 2020 թ․ օգոստոսի 18."Daily Duo: These New Faces Are Getting Creative with Their At-Home Digitals".
- ↑ Weng, Kerstin (2022 թ․ սեպտեմբերի 14). «Greta Hofer ist das deutschsprachige Model, dessen Name Sie kennen sollten». Vogue Deutschland (German). Condé Nast Germany.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Weng, Kerstin (2022 թ․ սեպտեմբերի 14). «Greta Hofer ist das deutschsprachige Model, dessen Name Sie kennen sollten». Vogue Deutschland (German). Condé Nast Germany.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Weng, Kerstin (14 September 2022). - ↑ «Vogue Italia, The Astrology Issue: tutte le cover». Vogue Italia. 2021 թ․ մայիսի 3.
- ↑ Garcia-Furtado, Laia (2022 թ․ սեպտեմբերի 12). «Vogue World Fall 2022 Ready-to-Wear». Vogue. Condé Nast.
- ↑ «High-Performance Fashion Heats Up». W. 2021 թ․ դեկտեմբերի 9.
- ↑ Olins, Josh (2022 թ․ փետրվարի 2). «The Best Black Wardrobe Staples That Go Way Beyond Basic». WSJ. Wall Street Journal.
- ↑ «Greta Elisa Hofer featured in Best of ..., March 2021». Fashion Model Directory. 2021 թ․ մարտ.
- ↑ «Greta Elisa Hofer featured in Sexuality Decode, May 2022». Fashion Model Directory.
- ↑ Okwodu, Janelle (2021 թ․ հոկտեմբերի 20). «Meet the 10 Breakout Models of Spring 2022». Vogue.
- ↑ Diderich, Joelle (2022 թ․ ապրիլի 8). «Dior's Pre-fall Campaign Is All About the Sisterhood». WWD.
- ↑ Ljung, Anika (2022 թ․ հունվարի 12). «Sophistication is the Theme of Spring-Summer 2022 Ferragamo Campaign». V.
- ↑ 16,0 16,1 Feldkamp, Anne (2021 թ․ նոյեմբերի 6). «Wie die Tirolerin Greta Elisa Hofer als Model durchstartet». Der Standard (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.Feldkamp, Anne (6 November 2021).