Jump to content

Գևորգ Աբաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Աբաջյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1920(1920-12-12)
ԾննդավայրՇնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 8, 2002(2002-10-08)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԼենինականի մանկավարժական ինստիտուտ (1941)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1956)
Մասնագիտությունգրականագետ և թատերագետ
ԱշխատավայրԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ԱմուսինՎարդուհի Վարդերեսյան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գևորգ Համբարձումի Աբաջյան (դեկտեմբերի 12, 1920(1920-12-12), Շնող, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 8, 2002(2002-10-08)[1], Երևան, Հայաստան), հայ թատերագետ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1956 թ.), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։

Վլադիմիր Աբաջյանի եղբայրն է, Վարդուհի Վարդերեսյանի՝ ամուսինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շնող գյուղում (այժմ՝ Լոռու մարզում)։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1941 թ.)։ 1945 թվականից՝ Լենինականի թատրոնի դերասան, 1957-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, 1979-1989 թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, 1995-2000 թթ.՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։

Աշխատությունները նվիրված են հայ թատրոնի պատմության և առանձին դերասանների ստեղծագործությունների հարցերին[2]։

  • Սուրեն Սուրենյան, Ե., ՀԹԸ, 1959, 106 էջ։
  • Իսահակ Ալիխանյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Հայաստան, 1967, 171 էջ։
  • Անահիտ Մկրտումյան (դերասանուհու մասին), Ե., Ա. հ., 1972, 96 էջ։
  • Կարապետ Արծրունյան (դերասանի մասին), Ե., Ա. հ., 1972, 16 էջ։
  • Էլզա Շահինյան (դերասանուհու մասին), Ե., ՀԹԸ, 1975, 98 էջ։
  • Թատրոնի սիրով (հայ բեմի գործիչներ), Ե., ՀԹՀ, 1975, 163 էջ։
  • Ժան Էլոյան (դերասանի կյանքն ու բեմական գործունեությունը), Ե., ՀԹՀ, 1976, 106 էջ։
  • Մի կյանքի պատմություն (արվեստագետ մարտիկը), Ե., Ա. հ., 1979, 72 էջ։
  • Արտիստը ինչպես տեսա (հուշեր), Ե., Սովետական գրող, 1980, 352 էջ։
  • Գուրգեն Հակոբյան (կյանքը և ստեղծագործական ուղին), Ե., ՀԹԸ հրատ., 1983, 105 էջ։
  • Ալեքսանդր Հովհաննիսյան Ե., ՀԹՀ, 1984, 94 էջ։
  • Արտիստը ինչպես տեսա (հուշեր), Ե., Սովետական գրող, 1986, 352 էջ։
  • Վաղինակ Մարգունի (ստեղծագործական դիմանկար), Ե., ՀԹԸ, 1987, 122 էջ։
  • Երկու դիմանկար (Ասյա Բերոյան, Արամ Ռշտունի), Ե., ՀԹԳՄ, 1990, 76 էջ։
  • Գյումրի թատրոնի մարդիկ, Լոս Անջելես, տպ. Հ. և Գ. Թէրճանեան եղբայրների, 1994, 340 էջ։
  • Թատերական ակնթարթներ (ակնարկների ընտրանի), Ե., Անահիտ, 1996, 189 էջ։
  • Հայոց ցեղասպանության անդրադարձը Վահրամ Փափազյանի արվեստում, Ե., 1997, 52 էջ։
  • Սաբրինա Գրիգորյան, Ե., Հայ Էդիթ, 2000, 93 էջ։
  • Ավետիք Իսահակյանը և հայոց ողբերգությունը, Ե., Ա. հ., 2001, 300 էջ։
  • Մայրանուշ Պարոնիկյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Ա. հ., 2001, 48 էջ։
  • Վահրամ Փափազյանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ։
  • Փշրանքներ փշրված իմ կյանքից (հուշագրություն), Ե., Գրաբեր, 2013, 160 էջ։
  • Լենինի կերպարը հայ բեմում։ «Գրական թերթ», 1969, № 6:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 8.
  3. «Армения попрощалась с Владимиром Абаджяном» (ռուսերեն). Lurer.com — новость. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Талант передался по наследству» (ռուսերեն). MIASIN.BY — статья. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աբաջյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աբաջյան» հոդվածին։