Jump to content

Դենիել Քիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Քիզ
անգլ.՝ Daniel Keyes
Ծնվել էօգոստոսի 9, 1927(1927-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք
Վախճանվել էհունիսի 15, 2014(2014-06-15)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրԲոկա Ռաթոն, Ֆլորիդա
Մասնագիտությունվիպասան, գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, գրող և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրուքլինի քոլեջ, Thomas Jefferson High School? և Նյու Յորքի համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներԾաղիկներ Էլջերնոնի համար
ԱշխատավայրՈւտյնի պետական համալսարան և Օհայոյի համալսարան
Պարգևներ
Կայքdanielkeyesauthor.com

Դենիել Քիզ (անգլ.՝ Daniel Keyes, օգոստոսի 9, 1927(1927-08-09)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - հունիսի 15, 2014(2014-06-15)[1][2][3][…], Բոկա Ռաթոն, Ֆլորիդա), ամերիկացի գրող և բանասեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Քիզը ծնվել է Բրուքլինում՝ Ռուսական կայսրությունից գաղթած հրեա Ուիլյամ Քիզի և Բեթթի Ալիցկու ընտանիքում։ Մոր ընտանիքը Ուկրաինայից Մոնրեալ է տեղափոխվել 19-րդ դարի վերջում։ Հայրը աշխատեցնում էր անտիկ իրերի խանութը, իսկ մայրն աշխատում էր որպես կոսմետոլոգ։ 1950 թվականին Քիզը ավարտում է Բրունքլինյան քոլեջը՝ ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան։ Մեկ ամիս անց ընդունվում է աշխատանքի Magazine Management հրատարակչական կազմակերպությունում և ժամանակի ընթացքում ստանում է գլխավոր խմբագրի պաշտոն Marvel Science Storiesenru ամսագրում։ Առաջին հրատարակությունը «Նախադեպ» պատմվածքն է, որը կայացավ 1952 թվականին Marvel Science Stories-ի մայիսյան համարում։ Դենիել Քիզին հաջողություն բերեց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը (1959) և 1966 թվականին դրա հիման վրա գրած նույնանուն վեպը։ 1966 թվականին Դենիել Քիզը ստանում է գեղարվեստական գրականության պրոֆեսորի պաշտոն Օհայոյի համալսարանում, իսկ 2000 թվականին արժանանում է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման[6][7]։ Ամուսնացած է եղել Օրի Բասկեսի հետ, ունի 2 աղջիկ։

Դենիել Քիզը ստացել է երկու հեղինակավոր մրցանակ երկու նույնանուն ստեղածգործության համար։ 1960 թվականին «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքը արժանանում է «Հյուգո» մրցանակի, իսկ 1966 թվականին նույնանուն պատմվածքի հիման վրա գրված վեպն «Նեբուլա» մրցանակ է ստանում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960։ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» կարճ պատմվածքի համար՝ Հյուգո մրցանակ
  • 1966։ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպի համար՝ Նեբուլա մրցանակ
  • 1986։ «Բիլի Միլիգանի մտքերը» վեպի համար՝ Կուրտ Լազվից մրցանակ
  • 1993։ «Բիլի Միլիգանի մտքերը» վեպի համար՝ Սեյուն մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. http://www.thehugoawards.org/hugo-history/1960-hugo-awards/
  5. https://www.thehugoawards.org/hugo-history/1960-hugo-awards/
  6. Dwight Woodward (2000). «'Algernon' lives on». Ohio Today. Ohio University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  7. Rae Winters (2009 թ․ դեկտեմբերի 1). «Keyes Biography». Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.