Jump to content

Դիոդորոս Սիկիլիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոդորոս Սիկիլիացի
հին հունարեն՝ Διόδωρος Σικελιώτης
լատին․՝ Diodorus Siculus
Ծնվել էմոտ մ. թ. ա. 90
Agyrion, Sicilia
Մահացել էմոտ մ. թ. ա. 30
ՔաղաքացիությունAgyrion
Մասնագիտությունպատմաբան, աշխարհագրագետ և առասպելագիր
Գործունեության ոլորտպատմություն[1]
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[1][2]
 Diodorus Siculus Վիքիպահեստում

Դիոդորոս Սիցիլիացի (հունարեն՝ Διόδωρος Σικελιώτης, լատիներեն՝ Diodorus Siculus, մոտավորապես մ.թ.ա. 90 - 30 թթ.), անտիկ շրջանի ազգությամբ հույն պատմիչ, 40 գրքից բաղկացած «Պատմական գրադարան» աշխատության հեղինակ։ «Պատմական գրադարանը» քաղագրական բնույթի երկ է, որտեղ հեղինակը շարադրում է Միջերկրածովյան երկրների և Մերձավոր Արևելքի ժողովուրդների պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև Հուլիոս Կեսարի Գալլիական պատերազմները (մ.թ.ա. 59 թ.)։ Գիրքը արժեքավոր տեղեկություններ է պարունակում նաև Հայոց պատմության վերաբերյալ։ Դիոդորոսի աշխատությունը մեզ է հասել հատվածաբար, պահպանվել են միայն 1-5, 11-20 գրքերն ամբողջությամբ, և ծավալուն հատվածներ 6-րդ և 21-40 գրքերից։ Դիոդորոսի երկը հանդիսացել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գլխավոր աղբյուրներից մեկը, ինչի մասին նշում է ինքը Պատմահայրը[3]։

«Պատմական գրադարանի» այն հատվածները, որոնք առնչվում են Հայոց պատմության հետ, հայերեն են թարգմանվել Ս.Կրկյաշարյանի կողմից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. CONOR.Sl
  3. Ոչ հնախօսութիւնք եղեալ մերոյ աշխարհիս, և ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարչութեան ճամանակին. նա և ոչ մատենագրութիւնք Դիոդորի հուպ առմեզ են, զի նմա պահելով զկն՝ անմոռաց անցանէաք ընդ բնաւն, զի մի ինչ ի մէնջ մնասցէ ի գլխաւորացն և ի պիտանեացն, և արժանի յիշատակի մերոց շարագրութեանց։ (Խորենացի, Հայոց պատմություն, Գ, ա)
  4. Դիոդորոս Սիկիլիացի, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Ս.Մ.Կրկյաշարյանի, Երևան, 1985

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոդորոս Սիկիլիացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 395