Դի Բրաուն
Դի Բրաուն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1908[1] կամ փետրվարի 29, 1908[2] |
Ծննդավայր | Roy, Բիենվիլ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 2002[3] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրադարանավար, պատմաբան, վիպասան, ինքնակենսագիր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Little Rock Central High School?, UIUC College of Media? և University of Central Arkansas? |
Ուշագրավ աշխատանքներ | Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ |
Պարգևներ |
Դորրիս Ալեքսանդր «Դի» Բրաուն (անգլ.՝ Dorris Alexander «Dee» Brown, փետրվարի 28, 1908[1] կամ փետրվարի 29, 1908[2], Roy, Բիենվիլ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2002[3], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի վիպագիր և պատմաբան։ Նրա ամենահայտնի երկը 1970 թվականին լույս տեսած «Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ» ստեղծագործությունն է, որը նվիրված է Ամերիկայի բնիկների և Ամերիկայի զավթիչների միջև տեղի ունեցած արյունահեղ պայքարին։ Այն հասարակ ամերիկացիների համար նորովի բացահայտում է ԱՄՆ-ի Արևմուտքի պատմությունը հնդկացիների տեսանկյունից[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դի Բրաունը ծնվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ալբերտա քաղաքում, թեև կյանքի մեծագույն մասն ապրել է Արկանզաս նահանգի Ուոչիտայի շրջանի Լիթլ Ռոք քաղաքում, ուր ընկերացել է բազմաթիվ հնդկացիների հետ, որոնցից էլ իմացել է բնիկների իրական պատմությունը, որը, իհարկե, այն չէր, ինչ ներկայացվում էր ամերիկյան ֆիլմերում։ Դի Բրաունը Հարիսոնում աշխատում էր իբրև լրագրող, ապա ուսուցիչ և գրադարանավար[4]։
1934 թվականից մինչև 1942 թվականը նա եղել է տեղի գյուղնախարարության գրադարանավարը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որից հետո գրադարանավար է աշխատել ԱՄՆ-ի Ռազմական գործերի նախարարութույունում մինչև վերջինիս լուծարումը` 1947 թվականը։ 1948 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Իլինոյսի համալսարանում իբրև գրադարանավար, այստեղ ստացել է գրադարանավարի մագիստրոսի աստիճան և դարձել պրոֆեսոր։ 1973 թվականին թոշակի է անցել, վերադարել է Արկանզաս և նվիրվել վիպագրությանը[4]։
«Թաղեք իմ սիրտը Վունդեդ Նիի մոտ» վեպի լույս տեսնելուց հետո բազմաթիվ ընթերցողներ կարծում էին, որ վեպի հեղինակն արմատներով բնիկ ամերիկացի է[4]։
Պատմական երկերից զատ` Բրաունը գրել է մի քանի վեպեր նաև երեխաների համար։ Դրանք հյուսիսամերիկյան հնդկացիներին և Ամերիկայի Վայրի արևմուտքի գրավմանը նվիրված ստեղծագործություններ են[4]։
Բազմիցս հանդես է եկել իբրև խորհրդատու Ամերիկայի պատմությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմերի նկարահանման ժամանակ[4]։
Բրաուն Դին վախճանվել է 94 տարեկան հասակում Արկանզասի Լիթլ Ռոք քաղաքում[5]։
Նրա մասունքները թաղված են Իլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում[4]։
Լիթլ Ռոքի գրադարանը կրում է նրա անունը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #121538842 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Ди Браун (1908–2002)». Энциклопедия Арканзаса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Passages». Time. 23 декабря 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dee Brown at WorldCat Արխիվացված 2012-10-17 Wayback Machine
- Dee Brown, 94. Author Who Revised Image of West New York Times, December 14, 2002
- Dee Brown, 94; 'Wounded Knee' Author Altered Perceptions of Frontier History. Los Angeles Times, 2002-12-14 (obituary)
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Փետրվարի 29 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 2002 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Գրադարանավարներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ