Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 UEFA Euro 2016 ֆր.՝ Championnat d'Europe de football 2016 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ֆրանսիա |
Մարզադաշտեր | 10 |
Մասնակիցներ | 24 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Պորտուգալիա |
Փոխչեմպիոն | Ֆրանսիա |
Երրորդ տեղ | Ուելս Գերմանիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 51 |
Խփված գոլեր | 108 (2.12 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Անտուան Գրիզման (6 գոլ) |
← 2012 2020 → |
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 («ՈՒԵՖԱ Եվրո 2016»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 15-րդ խաղարկությունն էր, որն անցկացվեց Ֆրանսիայում 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը[1][2]։ Գործող չեմպիոն Իսպանիան պարտվեց Իտալիային 1/8 եզրափակչում 0-2 հաշվով։ Առաջնության հաղթող դարձավ Պորտուգալիան, որը եզրափակչում հաղթեց առաջնության ընդունող երկրին ` Ֆրանսիային 1-0 հաշվով, եզրափակիչը տեղի ունեցավ Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։
Առաջնությունում առաջին անգամ մրցեցին 24 հավաքական նախկին 16-ի փոխարեն։ Նախկին ձևաչափը գործում էր սկսած 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից[3]։ Այս ձևաչափով եզրափակիչ փուլ հասած հավաքականներից կազմվռց վեց խումբ, որից հետո եղավ փլեյ-օֆֆի երեք փուլ և եզրափակիչ։ 19 հավաքական միացան Ֆրանսիային որակավորման փուլի արդյունքներով և մասնակցեցին առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի դարձան 2015 թվականի նոյեմբերին լրացուցիչ խաղերի արդյունքում։
Ֆրանսիան ընտրվել է որպես ընդունող երկիր 2010 թվականի մայիսի 28-ին՝ հայտերի գործընթացից հետո, երբ Ֆրանսիան առաջ անցավ Իտալիայից և Թուրքիայից[4][5]։ Բոլոր խաղերը կկայանան տասը քաղաքների տասը մարզադաշտերում՝ Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիս, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ Էտիեն և Թուլուզ։ Ֆրանսիան ընդունեց առաջնությունը երրորդ անգամ, նախկին երկու անգամները եղել են 1960 և 1984 թվականներին։ Ֆրանսիայի հավաքականը հաղթել է առաջնությունում երկու անգամ՝ 1984 և 2000 թվականներին։
Պորտուգալիանմասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիայի գավաթ 2017 մրցաշարին, որը կայացավ Ռուսաստանում։
Հայտերի ընդունման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2009 թվականի մարտի 9-ը, որը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, ներկայացվել էր չորս հայտ։ Ֆրանիսան, Իտալիան և Թուրքիան ներկայացրել էին մեկական հայտ, մինչդեռ Շվեդիան և Նորվեգիան միասին ներկայացրել են մեկ հայտ[6]։ Նորվեգիան և Շվեդիան հետ կանչեցին իրենց հայտը 2009 թվականի դեկտեմբերին[7]։
Անցկացման վայրը ընտրվեց 2010 թվականի մայիսի 28-ին[8]։
- Ընտրության արդյունքներ
Երկիր | Փուլ[9] | |
---|---|---|
1-ին (միավորներ) | 2-րդ (ձայներ) | |
Ֆրանսիա | 43 | 7 |
Թուրքիա | 38 | 6 |
Իտալիա | 23 | – |
Ընդամենը | 104 | 13 |
- Փուլ 1. ՈՒԵՖԱ-ի անդամ 30 երկրների ներկայացուցիչները գնահատեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերին։ Առաջին տեղը ստացավ 5 միավոր, երկրորդ տեղը՝ 2 միավոր, երրորդ տեղը՝ 1 միավոր։
- Փուլ 2. նույն 30 անդամները քվեարկեցին եզրափակիչ դուրս եկած երկու երկրների միջև։
Որակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որակավորման փուլի վիճակահանությունը կայացավ Նիսյի Ակրոպոլիս պալատում 2014 թվականի փետրվարի 23-ին[2], և առաջին խաղերը տեղի ունեցան 2014 թվականի սեպտեմբերին[1]։
53 հավաքական պայքարեցին եզրափակիչ փուլի 23 ուղեգրի համար և միացան Ֆրանսիային, որը՝ որպես ընդունող երկիր չմասնակցեց որակավորման փուլին։ Ջիբրալթարը առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլին։ Զամբյուղներն ընտրվեցին համաձայն ՈՒԵՖԱ ազգային հավաքականների վարկանիշների, բացառությամբ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի հաղթող Իսպանիայի և Ֆրանսիայի, որոնք զբաղեցրին առաջին զամբյուղները։
53 ազգային հավաքական բաժանվեցին վեցական անդամ ունեցող ութ խմբի և հինգ անդամ ունեցող մեկ խմբի։ Խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրավածները, ինչպես նաև լավագույն երրորդ տեղ գրաված հավաքականը, ուղղակի որակավորվեցին եզրափակիչ փուլ։ Երրորդ տեղ գրաված մյուս հավաքականները բաժանվեցին չորս զույգի և երկու խաղերի արդյունքում զույգերի հաղթողները որակավորվեցին եզրափակիչ փուլ[10][11][12]։
Որակավորված հավաքականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնվեց հավաքականից որոնք որակավորվել էին Եվրո 2012-ին տասներեքը նորից որակավորվեցին։ Նրան մեջ ամենահաջողակը Անգլիան էր, որը որակավորման խմբային փուլում ունեցավ 10 հաղթանակ 10 խաղում[13], որակավորվեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան և աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որոնք որակավորվեցին 12-րդ անգամ անընդմեջ[14]։
Ռումինիան, Թուրքիան, Ավստրիան և Շվեյցարիան վերադարձան բաց թողնելով Եվրո 2012, Ավստրացիները կմասնակցեն եզրափակիչ փուլին երկրորդ անգամ Եվրո 2008-ից հետո[15]։ Երկար բացակայությունից հետո եզրափակիչ փուլ դուրս եկավ Բելգիան, որը վերջին անգամ մասնակցել էր Եվրո 2000-ին, իսկ Հունգարիան վերադարձավ 44 տարի ընդմիջումից հետո։
Հինգ հավաքական առաջին անգամ կմասնակցեն եզրափակիչ փուլին, դրանք են Ալբանիան, Իսլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան և Ուելսը[15]։ Հյուսիսային Իռլանդիան և Սլովակիան նախկինում մասնակցել էին Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին[15]։ Ավստրան և Ուկրաինան առաջին անգամ հաղթահարեցին որակավորման փուլը, քանի որ նախկինում մասնակցել էին որպես ընդունող երկիր։
Շոտլանդիան միակ երկիրն է, որը չի որակավորվել եզրափակիչ փուլ Բրիտանական կղզիներից[16], իսկ 2004 թվականի չեմպիոն Հունաստանը ավարտեց որակավորման փուլը իր խմբի վերջին տեղում։ Առաջնությանը չեն մասնակցի նախկին չեմպիոններ Նիդերլանդները և Դանիան։ Հայաստանը նույնպես դուրս մնաց որակավորման խաղերի արդյունքում[17]։
Հավաքական | Որակավորվել է որպես | Որակավորվել է | Առաջնության նախորդ մասնակցությունների քանակ |
---|---|---|---|
Ալբանիա | Խումբ I երկրորդ տեղ | 11 հոկտեմբեր 2015 | 0 (դեբյուտ) |
Ավստրիա | Խումբ G հաղթող | 8 սեպտեմբեր 2015 | 1 (2008) |
Բելգիա | Խումբ B հաղթող | 10 հոկտեմբեր 2015 | 4 (1972, 1980, 1984, 2000) |
Խորվաթիա | Խումբ H երկրորդ տեղ | 13 Հոկտեմբեր 2015 | 4 (1996, 2004, 2008, 2012) |
Չեխիա | Խումբ A հաղթող | 6 Սեպտեմբեր 2015 | 51996, 2000, 2004, 2008, 2012) | (
Անգլիա | Խումբ E հաղթող | 5 Սեպտեմբեր 2015 | 81968, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012) | (
Ֆրանսիա | Ընդունող երկիր | 28 մայիս 2010 | 8 (1960, 1984, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Գերմանիա | Խումբ D հաղթող | 11 Հոկտեմբեր 2015 | 11 (1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Հունգարիա | Փլեյ-օֆ հաղթող | 15 Նոյեմբեր 2015 | 2 (1964, 1972) |
Իսլանդիա | Խումբ A երկրորդ տեղ | 6 Սեպտեմբեր 2015 | 0 (դեբյուտ) |
Իտալիա | Խումբ H հաղթող | 10 Հոկտեմբեր 2015 | 8 (1968, 1980, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Հյուսիսային Իռլանդիա | Խումբ F հաղթող | 8 Հոկտեմբեր 2015 | 0 (դեբյուտ) |
Լեհաստան | Խումբ D երկրորդ տեղ | 11 Հոկտեմբեր 2015 | 2 (2008, 2012) |
Պորտուգալիա | Խումբ I հաղթող | 8 Հոկտեմբեր 2015 | 6 (1984, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Իռլանդիա | Փլեյ-օֆ հաղթող | 16 Նոյեմբեր 2015 | 2 (1988, 2012) |
Ռումինիա | Խումբ F երկրորդ տեղ | 11 Հոկտեմբեր 2015 | 4 (1984, 1996, 2000, 2008) |
Ռուսաստան | Խումբ G երկրորդ տեղ | 12 Հոկտեմբեր 2015 | 4 (1996, 2004, 2008, 2012) |
Սլովակիա | Խումբ C երկրորդ տեղ | 12 Հոկտեմբեր 2015 | 0 (դեբյուտ) |
Իսպանիա | Խումբ C հաղթող | 9 Հոկտեմբեր 2015 | 9 (1964, 1980, 1984, 1988, 1996, 2000, 2004, 2008, 2012) |
Շվեդիա | Փլեյ-օֆ հաղթող | 17 Նոյեմբեր 2015 | 5 (1992, 2000, 2004, 2008, 2012) |
Շվեյցարիա | Խումբ E երկրորդ տեղ | 9 Հոկտեմբեր 2015 | 3 (1996, 2004, 2008) |
Թուրքիա | Երրորդ տեղ գրաված լավագույն հավաքական | 13 Հոկտեմբեր 2015 | 3 (1996, 2000, 2008) |
Ուկրաինա | Փլեյ-օֆ հաղթող | 17 Նոյեմբեր 2015 | 1 (2012) |
Ուելս | Խումբ B երկրորդ տեղ | 10 Հոկտեմբեր 2015 | 0 (դեբյուտ) |
Եզրափակիչ վիճակահանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 18:00 ԿԵԺ Փարիզում[1][2][18][19]։ 24 որակավորված հավաքական բաշխվեցին վեց խմբի չորսական անդամով, քանի որ Ֆրանսիան ընդունող երկիր էր, այն ինքնաբերաբար ընդգրկվեց առաջին խմբում։ Մնացած հավաքականներից հինգը ընդգրկվեցին առաջին զամբյուղում, իսկ վեցական հավաքական մնացած երեք զամբյուղներում։ Քանի որ Իսպանիան գործող չեմպիոնն էր, այն ընդգրկվեց առաջին զամբյուղում, մնացած հավաքականները բաշխվեցին համաձայն իրենց վարկանիշերի 14 հոկտեմբեր 2015 թվականի դրությամբ[20][21][22][23]։
|
|
|
|
Մարզադաշտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում Ֆրանսիայի հայտում ներկայացված էին տասներկու մարզադաշտ 2010 թվականի մայիսի 28-ին։ 2011 թվականի մայիսին մարզադաշտերի թիվը կրճատվեց 9-ի, սակայն 2011 թվականի հունսին որոշվեց ներկայացնել տասնմեկ մարզադաշտ[24]։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց որ մարզադաշտերը պետք է օգտագործվեն։
Առաջին յոթ մարզադաշտերը ընտրվեցին առանց քննարկման։ Դրանք էին Ֆրանսիայի ազգային մազադաշտ Ստադ դը Ֆրանսը, Լիլում, Լիոնում, Նիսյում և Բորդոյում կառուցված չորս նոր մարզադաշտերը և մեծագույն քաղաքներ Փարիզի և Մարսելի մարզադաշտերը։ Մնացած երկու վարյերը Ստրասբուրգի ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարումից հետո[25], ընտրվեցին Լանսը և Նանսիին, իսկ Սենտ Էտիենը և Թուլուզը ընտրվեցին որպես պահեստային վայրեր։
2011 թվականի հունիսին մարզադաշտերի թիվը ավելացվեց տասնմեկի, քանի որ մրցաշարի ձևաչափը փոխվեց և այժմ պետք է մասնակցեին 24 հավաքական նախկին 16-ի փոխարեն[26][27]։ Քննարկման արդյունքում որոշվեց պահեստային մարզադաշտերը դարձնել հիմնական։ Այնուամենայնիվ 2011 թվականի դեկտեմբերին Նանսին հայտարարեց, որ իր մարզադաշտը պատրաստ չի լինի մրցույթին[28], այսպիսով առաջնությունը կանցկացվի տաս քաղաքներում։
Նաև Նանտի Ստադ դը Բոժուար և Մոնպելիեի Ստադ դը կա Մոսոն մարզադաշտերը (որոնք եղել են 1998 թվականի աշխարհի առաջնության մարզադաշտեր) չընտրվեցին։ Վերջնական ցանկը հաստատեց ՈՒԵՖԱ-ի հատուկ կոմիտեն 2013 թվականի հունվարի 25-ին[29]։
Սեն-Դենի | Մարսել | Լիոն | Լիլ |
---|---|---|---|
Ստադ դը Ֆրանս | Ստադ Վելոդրոմ | Պարկ Օլիմպիկ Լիոն | Ստադ Պեր Մոուրա |
48°55′28″ հս․ լ. 2°21′36″ ավ. ե.HGЯO | 43°16′11″ հս․ լ. 5°23′45″ ավ. ե.HGЯO | 45°45′56″ հս․ լ. 4°58′52″ ավ. ե.HGЯO | 50°36′43″ հս․ լ. 3°07′50″ ավ. ե.HGЯO |
Տարողություն. 81,338 | Տարողություն. 67,394 (վերանորոգված) |
Տարողություն. 59,286 (նոր մարզադաշտ) |
Տարողություն. 50,186 (նոր մարզադաշտ) |
Փարիզ | Բորդո | ||
Պարկ դես Պրինցես | Նովու Ստադ դը Բորդո | ||
48°50′29″ հս․ լ. 2°15′11″ ավ. ե.HGЯO | 44°53′50″ հս․ լ. 0°33′43″ ամ. ե.HGЯO | ||
Տարողություն. 48,712 (վերանորոգված) |
Տարողություն. 42,115 (նոր մարզադաշտ) | ||
Սենտ Էտիեն | Նիս | Լենս | Թուլուզ |
Սատդ Ժուֆրուա-Գիշար | Ալիանս Ռիվիերա | Ստադ Ֆելիկս Բոլար | Մունիցիպալ մարզադաշտ |
45°27′39″ հս․ լ. 4°23′24″ ավ. ե.HGЯO | 43°42′25″ հս․ լ. 7°11′40″ ավ. ե.HGЯO | 50°25′58″ հս․ լ. 2°48′53″ ավ. ե.HGЯO | 43°34′59″ հս․ լ. 1°26′03″ ավ. ե.HGЯO |
Տարողություն. 41,965 (վերանորոգված) |
Տարողություն. 35,624 (նոր մարզադաշտ) |
Տարողություն. 38,223 (վերանորոգված) |
Տարողություն. 33,150 (վերանորոգված) |
Հավաքականների տեղակայման ճամբարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր հավաքական ունի իր տեղակայման ճամբարը, որտեղ հանգրվանեց միջխաղյա ժամանակահատվածներում։ Այստեղ նրանք մարզվեցին և հանգստացան։ Նախնական 66 ճամբարներից 24-ը ընտրվեցին ՈՒԵՖԱ-ի հատուկ հանձնաժողովի կողմից 2016 թվականի հունվարի 31-ին[30]։ Հավաքականների տեղակայման ճամբարները հայտարարվեցին 2016 թվականի մարտի 2-ին[31]։
Եզրափակիչ փուլի ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս առաջնությունում առաջին անգամ 16 հավաքականի փոխարեն խաղացին 24 հավաքական, ինչի արդյունքում ստեղծվեցին երկու լրացուցիչ խումբ։ Վեց խմբերում (A-ից F) ըդգրկվեցին չորսական հավաքական յուրաքանչյուրում, ամեն խմբի լավագույն երկու հավաքականները անցան փլեյ-օֆֆ փուլ։ Բացի այդ նոր ձևաչափի համաձայն չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականները նույնպես անցան հաջորդ փուլ[32]։ Այս ձևաչափը կիրառվել է 1986, 1990 և 1994 թվականների Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում, բացառությամբ, որ այդ ժամանակ երրորդ տեղերը խաղացել են միմյանց միջև փլեյ-օֆֆ փուլում։
Նոր ձևաչափի արդյունքում անցկացվեց 51 խաղ նախկին 31-ի փոխարեն, խաղերը անցկացվեցին 31 օրվա ընթացքում։ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Գիաննի Ինֆանտինոն նախապես քննադատեց այս ձևաչափը, քանի որ երրորդ տեղ գրաված հավաքականը չի իմանում ինչքան միավոր է հարկավոր հաջորդ փուլ անցնելու համար։
Կազմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր հավաքական ներկայացնում է 23 ֆուտբոլիստ, որոնցից երեքը պետք է լինեն դարպասապահներ։ Կազմերը պետք է ներկայացնեն ոչ ուշ քան առաջնության սկզբից 3 օր առաջ։ Եթե հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկը հիվանդանում կամ վնասվածք է ստանում, ապա նրան կարող է փոխարինել այլ խաղացողով[12]։
Խաղերի մրցավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց տասնութ մրցավարի անուն Եվրո 2016-ի համար[33]։ Ամբողջական մրցավարական կազմը հայտարավեց 2016 թվականի մարտի 1-ին[34]։
Երկիր | Մրցավար | Մրցավարի օգնական | Լրացուցիչ մրցավարի օգնական | Խաղի մրցավար |
---|---|---|---|---|
Անգլիա | Մարտին Ատկինսոն | Մայքլ Մուլարկի Սթեֆան Չայլդ Գարի Բեսվիկ (պահեստային) |
Մայքլ Օլիվեր Կրեյգ Փյուսոն |
|
Գերմանիա | Ֆելիքս Բրիխ | Մարկ Բորշ Ստեֆա Լապ Մարկո Ախմյուլեր (պահեստային) |
Բաստիեն Դանկերտ Մարկո Ֆրից |
|
Թուրքիա | Կունեյտ Չեկիր | Բահատին Դուրան Տարիկ Օնգյուն Մուտաֆա Էմրե Էյսոյ (պահեստային) |
Հուսեյն Գյոչեկ Բարիս Շիմշեկ |
|
Անգլիա | Մարկ Կլատենբուրգ | Սայմոն Բեկ Ջեյք Կոլին Ստյուարտ Բարտ (պահեստային) |
Էնտոնի Թեյլոր Անդրե Մարնիե |
|
Շոտլանդիա | Վիլի Կոլում | Դեմիեն Մակգրեյթ Ֆրանցիս Կոնոր Դուգլաս Ռոս (պահեստային) |
Բոբբի Մադդեն Ջոն Բիտոն |
|
Շվեդիա | Ջոնաս Էրիկսոն | Մատիաս Կլասենիուս Դանիել Վորնմարկ Մեհմեդ Ցուլում (պահեստային) |
Ստեֆան Յոհանսոն Մարկուս Ստրյոմբերգսոն |
|
Ռումինիա | Օվիդյու Հաթեգան | Օկտավւաբ Շովրե Սեբաստիան Գեորգե Ռադու Գինգուլիկ (պահեստային |
Ալեքսանդրու Տյուդոր Սեբաստիան Կոլտեսկու |
|
Ռուսաստան | Սերգեյ Կարասև | Անտոն Ավերյանով Տիխոն Կալուգին Նիկոլայ Գոլուբև (պահեստային) |
Սերգեյ Լապոչկին Սերգեյ Իվանով |
|
Հունգարիա | Վիկտոր Կաշայ | Գիորգի Ռինգ Վենսել Թոդ Իստվան Ալբերտ (պահեստային) |
Տամաս Բոգնար Ադամ Ֆարկաս |
|
Չեխիա | Պավել Կրավոլեց | Ռոման Սլիշկո Մարտին Վիլժեկ Տոմաս Մոկրուչ (պահեստային) |
Պետեր Արդելու Մայքլ Պատակ |
|
Նիդերլանդներ | Բյորն Կուպերս | Սանդեր Վան Ռոեկել Էդվին Զեյնստրա Մարիո Դիկս Diks (պահեստային) |
Պոլ վոն Բոեկել Ռիչարդ Լիսվելդ |
|
Լեհաստան | Զայմոն Մարցինյակ | Պավել Սոկոլնիսկի Տոմաշ Լիտսկիվիչ Ռադոսլավ Ստեյկա (պահեստային) |
Պավել Ռազովսկի Տոմաշ Մուսյալ |
|
Սերբիա | Միլորադ Մազիչ | Միոլվան Ռիսիտիչ Դալիբոր Դուրդևիչ Նեմանյա Պետրովիչ (պահեստային) |
Դանիլո Գրուժիչ Նենադ Դոկիչ |
|
Նորվեգիա | Սվեն Օդվար Մոեն | Կիմ Տոմաս Հագլունդ Ֆրենկ Էնդաս Սվեն Էրիկ Միտշել (պահեստային) |
Կեն Հերի Ջոնսեն Սվեն Էրիկ Էդվարտսեն |
|
Իտալիա | Նիկոլա Ռոզոլի | Էլենիտո դի Լիբերատորե Մաուրո Տոնոլինի Ջանլուկա Կարիոլատո (պահեստային) |
Լուկա Բանտի Անտոնիո Դամատո |
|
Սլովենիա | Դամիր Սկոմինա | Յուրե Պրապրոտնիկ Ռոբերտ Վուկան Բոյան Ուլ (պահեստային) |
Մատեյ Յագ Սլավկո Վինչիչ |
|
Ֆրանսիա | Կլեմե Տուրպին | Ֆրեդերիկ Կանո Նիկոլաս Դանոս Կիրիլ Գրինգ (պահեստային) |
Բենո Բաստիեն Ֆրեդի Ֆուտրել |
|
Իսպանիա | Կառլոս Վելասկո Կարբալո | Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդես Խուան Կառլոս Յուստե Խիմենես Ռաուլ Կաբաներո Մարտինես (պահեստային) |
Խեսուս Ժիլ Մասանո Կառլոս դել Սեռո Գրանդե |
Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՒԵՖԱ-ն հայտարարեց նոր ձևաչափը 2014 թվականի ապրիլի 25-ին[35][36], իսկ վիճակահանությունը կայացավ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[37] Բոլոր ժամերը տեղական են, ԿԵԱԺ (UTC+2).
Խմբերի հաղթողները, երկրորդ տեղ զբաղեցրածները և լավագույն չորս երրորդ տեղ զբաղեցրածները անցան 1/16 եզրափակիչ։
Հավասարության դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[38].
- Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն միավոր,
- Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում լավագույն գոլային տարբերություն,
- Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն գոլեր,
- Եթե հաշվի առնելով 1-3 պայմանները հավաքականները դեռևս հավասար են, ապա 1-3 պայմանները տարածվում են հավաքականների բոլոր խաղերի արդյունքների վրա, եթե այս դեպքում էլ են հավասար ապա գործում են 5-ից 9 պայմանները,
- Բոլոր խմբային խաղերի գոլերի տարբերություն,
- Առավելագույն գոլեր բոլոր խմբային խաղերում,
- Եթե հավասար են միայն երկու հավաքականներ, և 1-6 կետերից հետո նորից հավասար են, ապա հաղթողին որոշվում է հետծխաղյա 11 մետրանոցներով, այս պայմանը չի գործում եթե հավասար են երկուսից ավել հավաքականներ։
- Արդար խաղի արդյունք (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար եթե այն տրվել է երկու դեղին քարտի արդյունքում և 4 միավոր ուղղակի կարմիր քարտի համար,
- Զբաղեցրած դիրքը ՈՒԵՖԱ վարկանիշային աղյուսակում։
Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները[38]։
- Առավելագույն միավորներ,
- Առավելագույն գոլային տարբերություն,
- Առավելագույն խփած գոլեր,
- Արդար խաղի միավորներ,
- ՈՒԵՖԱ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքը։
Խումբ A
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ֆրանսիա | 3 | 2 | 1 | 0 | 4 | 1 | +3 | 7 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Շվեյցարիա | 3 | 1 | 2 | 0 | 2 | 1 | +1 | 5 | |
3 | Ալբանիա | 3 | 1 | 0 | 2 | 1 | 3 | −2 | 3 | |
4 | Ռումինիա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 4 | −2 | 1 |
10 հունիսի 2016 21:00 |
Ֆրանսիա | 2-1 | Ռումինիա | Ստադ դը Ֆրանս, Սեն-Դենի Հանդիսական՝ 75.113[39] Մրցավար՝ Վիկտոր Կասայ (Հունգարիա) |
---|---|---|---|---|
Ժիրու 58' Պայե 89' |
Հաշվետվություն | Ստանկու 65' (11 մ.) |
11 հունիսի 2016 15:00 |
Ալբանիա | 0-1 | Շվեյցարիա | Ստադ Ֆելիկս Բոլար, Լենս Հանդիսական՝ 33.805[40] Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալլո (Իսպանիա) |
---|---|---|---|---|
Հաշվեվություն | Շեր 5' |
15 հունիս 2016 18:00 |
Ռումինիա | 1-1 | Շվեյցարիա | Պարկ դը Պրինցես, Փարիզ Հանդիսական՝ 43,576[41] Մրցավար՝ Սերգեյ Կարասև |
---|---|---|---|---|
Ստանկու 18' (11մ․) | Հաշվետվություն | Մեհմեդի 57' |
15 հունիս 2016 21:00 |
Ֆրանսիա | 2-0 | Ալբանիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 63,670 Մրցավար՝ Վիլի Կոլում |
---|---|---|---|---|
Գրիզման 90' Պայե 90+6' |
Հաշվետվություն |
19 հունիս 2016 21:00 |
Շվեյցարիա | 0-0 | Ֆրանսիա | Ստադ Պեր Մոուրա, Լիլ Հանդիսական՝ 45.616[42] Մրցավար՝ Սիմիր Սկոմինա (Սլովենիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
19 հունիս 2016 21:00 |
Ռումինիա | 0-1 | Ալբանիա | Պարկ Օլիմպիկ Լիոն, Լիոն Հանդիսական՝ 49.752[43] Մրցավար՝ Պավել Կրալովեց (Չեխիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Սադիկու 43' |
Խումբ B
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ուելս | 3 | 2 | 0 | 1 | 6 | 3 | +3 | 6 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Անգլիա | 3 | 1 | 2 | 0 | 3 | 2 | +1 | 5 | |
3 | Սլովակիա | 3 | 1 | 1 | 1 | 3 | 3 | 0 | 4 | |
4 | Ռուսաստան | 3 | 0 | 1 | 2 | 2 | 6 | −4 | 1 |
11 հունիսի 2016 18:00 |
Ուելս | 2-1 | Սլովակիա | Նովու Ստադ դը Բորդո, Բորդո Հանդիսական՝ 37,831[44] Մրցավար՝ Սվեին Օդդվար Մոեն (Նորվեգիա) |
---|---|---|---|---|
Բեյլ 10' Կանու 81' |
Հաշվետվություն | Դուդա 61' |
11 հունիսի 2016 21:00 |
Անգլիա | 1-1 | Ռուսաստան | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 62.343[45] Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Դայեր 73' | Հաշվետվություն | Վ. Բերեզուցկի 90' |
15 հունիսի 2016 17:00 |
Ռուսաստան | 1-2 | Սլովակիա | Ստադ Պեր Մոուրա, Լիլ Մրցավար՝ Դամիր Սկոմինա |
---|---|---|---|---|
Գլուշակով 80' | Հաշվետվություն | Վայս 32' Համշիկ 45' |
16 հունիսի 2016 17:00 |
Անգլիա | 2-1 | Ուելս | Ստադ Ֆելիկս Բոլար, Լենս |
---|---|---|---|---|
Վարդի 56' Սթարիջ 90+1' |
Հաշվետվություն | Բեյլ 42' |
20 հունիսի 2016 21:00 |
Սլովակիա | 0-0 | Անգլիա | Ստադ Ժուֆրուա-Գիշար, Սենտ Էտիեն Մրցավար՝ Կարլոս Վելասկո Կարբալո |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
20 հունիսի 2016 21:00 |
Ռուսաստան | 0-3 | Ուելս | Մունիցիպալ մարզադաշ, Թուլուզ Մրցավար՝ Յունաս Էրիկսոն |
---|---|---|---|---|
Ռեմզի 11' Թեյլոր 20' Բեյլ 67' |
Հաշվետվություն |
Խումբ C
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Գերմանիա | 3 | 2 | 1 | 0 | 3 | 0 | +3 | 7 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Լեհաստան | 3 | 2 | 1 | 0 | 2 | 0 | +2 | 7 | |
3 | Հյուսիսային Իռլանդիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 2 | 0 | 3 | |
4 | Ուկրաինա | 3 | 0 | 0 | 3 | 0 | 5 | −5 | 0 |
12 հունիսի 18:00 |
Լեհաստան | 1-0 | Հյուսիսային Իռլանդիա | Ալիանս Ռիվիերա, Նիս Մրցավար՝ Օվիդիու Հաթիգան |
---|---|---|---|---|
Արկադիուշ Միլիկ 51' | Հաշվետվություն |
12 հունիսի 2016 21:00 |
Գերմանիա | 2-0 | Ուկրաինա | Ստադ Պեր Մոուրա, Լիլ Մրցավար՝ Մարտին Աթքինսոն |
---|---|---|---|---|
Շկոդրան Մուստաֆի 19' Բաստիան Շվայնշտայգեր 90+2' |
Հաշվետվություն |
16 հունիսի 2016 19:00 |
Ուկրաինա | 0-2 | Հյուսիսային Իռլանդիա | Լյումեր, Լիոն |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Մակոլի 49' Մակջին 90+6' |
16 հունիսի 2016 23:00 |
Գերմանիա | 0-0 | Լեհաստան | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի Մրցավար՝ Բյորն Կուպերս |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
21 հունիսի 2016 18:00 |
Հյուսիսային Իռլանդիա | 0-1 | Գերմանիա | Պարկ դես Պրինցես, Փարիզ Հանդիսական՝ 44,125[46] Մրցավար՝ Կլեմե Տուրպին (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Գոմես 30' |
21 հունիսի 2016 18:00 |
Ուկրաինա | 0-1 | Լեհաստան | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 58,874[47] Մրցավար՝ Սվեյն Օդվար Մոեն (Նորվեգիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Բլաշիկովսկի 54' |
Խումբ D
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Խորվաթիա | 3 | 2 | 1 | 0 | 5 | 3 | +2 | 7 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Իսպանիա | 3 | 2 | 0 | 1 | 5 | 2 | +3 | 6 | |
3 | Թուրքիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 4 | −2 | 3 | |
4 | Չեխիա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 5 | −3 | 1 |
12 հունիսի 2016 15:00 |
Թուրքիա | 0-1 | Խորվաթիա | Պարկ դես Պրինցես, Փարիզ Մրցավար՝ Յունաս Էրիկսոն |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Լուկա Մոդրիչ 41' |
13 հունիսի 2016 15:00 |
Իսպանիա | 1-0 | Չեխիա | Մունիցիպալ մարզադաշտ, Թուլուզ Մրցավար՝ Շիմոն Մարչինյակ |
---|---|---|---|---|
Ժերար Պիկե 87' | Հաշվետվություն |
17 հունիսի 2016 18:00 |
Չեխիա | 2-2 | Խորվաթիա | Ստադ Ժուֆրուա-Գիշար, Սենտ Էտիեն Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ |
---|---|---|---|---|
Շկոդա 75' Նեցիդ 90' (11մ․) |
Հաշվետվություն | Պերիշիչ 37' Ռակիտիչ 59' |
17 հունիսի 2016 23:00 |
Իսպանիա | 3-0 | Թուրքիա | Ալիանս Ռիվիերա, Նիս Մրցավար՝ Միլորադ Մազիչ |
---|---|---|---|---|
Մորատա 34', 48' Նոլիտո 37' |
Հաշվետվություն |
21 հունիսի 2016 21:00 |
Խորվաթիա | 2-1 | Իսպանիա | Նովու Ստադ դը Բորդո, Բորդո Հանդիսական՝ 37,245[48] Մրցավար՝ Բյորն Կուպերս (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Կալինիչ 45' Պերիշիչ 87' |
Հաշվետվություն | Մորատա 7' |
21 հունիսի 2016 21:00 |
Չեխիա | 0-2 | Թուրքիա | Ստադ Ֆելիկս Բոլար, Լենս Հանդիսական՝ 32,836[49] Մրցավար՝ Վիլի Կոլում (Շոտլանդիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Յիլմազ 10' Թուֆան 65' |
Խումբ E
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Իտալիա | 3 | 2 | 0 | 1 | 3 | 1 | +2 | 6 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Բելգիա | 3 | 2 | 0 | 1 | 4 | 2 | +2 | 6 | |
3 | Իռլանդիա | 3 | 1 | 1 | 1 | 2 | 4 | −2 | 4 | |
4 | Շվեդիա | 3 | 0 | 1 | 2 | 1 | 3 | −2 | 1 |
13 հունիսի 2016 18:00 |
Իռլանդիա | 1-1 | Շվեդիա | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի Մրցավար՝ Միլորադ Մաժիչ |
---|---|---|---|---|
Ուեսլի Հուլահան 48' | Հաշվետվություն | Կիարան Կլարկ 71' (ինքնագոլ) |
13 հունիսի 2016 21:00 |
Բելգիա | 0-2 | Իտալիա | Պարկ Օլիմպիկ Լիոն, Լիոն Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Էմանուելե Ջակերինի 32' Գրացիանո Պելլե 90+3' |
17 հունիսի 2016 17:00 |
Իտալիա | 1-0 | Շվեդիա | Մունիցիպալ Մարզադաշտ, Թուլուզ Մրցավար՝ Վիկտոր Կաշայի |
---|---|---|---|---|
Էդեռ 88' | Հաշվետվություն |
18 հունիսի 2016 15:00 |
Բելգիա | 3-0 | Իռլանդիա | Նովու Ստադ Բորդո, Բորդո Մրցավար՝ Ջյունեյտ Չեկիր |
---|---|---|---|---|
Լուկակու 48', 70' Վիտցել 61' |
Հաշվետվություն |
22 հունիսի 2016 21:00 |
Շվեդիա | 0-1 | Բելգիա | Ալիանս Ռիվիերա, Նիս Հանդիսական՝ 34,011[50] Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Նայնգոլան 84' |
22 հունիսի 2016 21:00 |
Իտալիա | 0-1 | Իռլանդիա | Ստադ Պեր Մոուրա, Լիլ Հանդիսական՝ 44,268[51] Մրցավար՝ Օվիդիու Հաթեգան (Ռումինիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Բրեդի 85' |
Խումբ F
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հունգարիա | 3 | 1 | 2 | 0 | 6 | 4 | +2 | 5 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | Իսլանդիա | 3 | 1 | 2 | 0 | 4 | 3 | +1 | 5 | |
3 | Պորտուգալիա | 3 | 0 | 3 | 0 | 4 | 4 | 0 | 3 | |
4 | Ավստրիա | 3 | 0 | 1 | 2 | 1 | 4 | −3 | 1 |
14 հունիսի 2016 20:00 |
Ավստրիա | 0-2 | Հունգարիա | Նովու Ստադ Բորդո, Բորդո Մրցավար՝ Կլեման Տյուրպեն |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Ադամ Սալաի 62' Զոլտան Շտիբեր 87' |
14 հունիսի 2016 23:00 |
Պորտուգալիա | 1-1 | Իսլանդիա | Ստադ Ժուֆրուա-Գիշար, Սենտ Էտիեն Մրցավար՝ Ջյունետ Չաքիր |
---|---|---|---|---|
Նանի 31' | Հաշվետվություն | Բիրկիր Բյարնասոն 50' |
18 հունիսի 2016 18:00 |
Իսլանդիա | 1-1 | Հունգարիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Մրցավար՝ Սերգեյ Կարասյով |
---|---|---|---|---|
Սիգուրդսոն 40' (11մ.) | Հաշվետվություն | Սևարսոն 88' (ինք.) |
18 հունիսի 2016 21:00 |
Պորտուգալիա | 0-0 | Ավստրիա | Պարկ դես Պրինցես, Փարիզ Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
22 հունիսի 2016 18:00 |
Իսլանդիա | 2-1 | Ավստրիա | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի Հանդիսական՝ 68,714[52] Մրցավար՝ Զիմոն Մարչինիակ (Լեհաստան) |
---|---|---|---|---|
Բյոդվարսոն 18' Տրուստասոն 90+4' |
Հաշվետվություն | Շյոպֆ 60' |
22 հունիսի 2016 18:00 |
Հունգարիա | 3-3 | Պորտուգալիա | Պարկ Օլիմպիկ Լիոն, Լիոն Հանդիսական՝ 55,514[53] Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա) |
---|---|---|---|---|
Գերա 19' Ջուջակ 47', 55' |
Հաշվետվություն | Նանի 42' Ռոնալդու 50', 62' |
Երրորդ տեղ զբաղեցրած հավաքականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրք | Խմբ | Թիմ | Խաղ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ | ԳՏ | Մ | Որակավորում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | B | Սլովակիա | 3 | 1 | 1 | 1 | 3 | 3 | 0 | 4 | Անցնում է 16-եզրափակիչ |
2 | E | Իռլանդիա | 3 | 1 | 1 | 1 | 2 | 4 | −2 | 4 | |
3 | F | Պորտուգալիա | 3 | 0 | 3 | 0 | 4 | 4 | 0 | 3 | |
4 | C | Հյուսիսային Իռլանդիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 2 | 0 | 3 | |
5 | D | Թուրքիա | 3 | 1 | 0 | 2 | 2 | 4 | −2 | 3 | |
6 | A | Ալբանիա | 3 | 1 | 0 | 2 | 1 | 3 | −2 | 3 |
Փլեյ-օֆֆ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փուլում հաղթողին որոշելու համար կարող են օգտագործվել լրացուցիչ ժամանակ և հետխաղյա 11 մետրանոցներ[12]։
Զամբյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]1/8 եզրափակիչ | Քառորդ եզրափակիչներ | Կիսաեզրափակիչներ | Եզրափակիչ | |||||||||||
25 հունիս – Սենտ Էտիեն | ||||||||||||||
Շվեյցարիա | 1 (4) | |||||||||||||
30 հունիս – Մարսել | ||||||||||||||
Լեհաստան | 1 (5) | |||||||||||||
Լեհաստան | 1 (3) | |||||||||||||
25 հունիս – Լենս | ||||||||||||||
Պորտուգալիա | 1 (5) | |||||||||||||
Խորվաթիա | 0 | |||||||||||||
6 հուլիս – Լիոն | ||||||||||||||
Պորտուգալիա | 1 | |||||||||||||
Պորտուգալիա | 2 | |||||||||||||
25 հունիս – Փարիզ | ||||||||||||||
Ուելս | 0 | |||||||||||||
Ուելս | 1 | |||||||||||||
1 հուլիս – Լիլ | ||||||||||||||
Հյուսիսային Իռլանդիա | 0 | |||||||||||||
Ուելս | 3 | |||||||||||||
26 հունիս – Թուլուզ | ||||||||||||||
Բելգիա | 1 | |||||||||||||
Հունգարիա | 0 | |||||||||||||
10 հուլիս – Սեն Դենի | ||||||||||||||
Բելգիա | 4 | |||||||||||||
Պորտուգալիա | 1 | |||||||||||||
26 հունիս – Լիլ | ||||||||||||||
Ֆրանսիա | 0 | |||||||||||||
Գերմանիա | 3 | |||||||||||||
2 հուլիս – Բորդո | ||||||||||||||
Սլովակիա | 0 | |||||||||||||
Գերմանիա | 1 (6) | |||||||||||||
27 հունիս – Սեն Դենի | ||||||||||||||
Իտալիա | 1 (5) | |||||||||||||
Իտալիա | 2 | |||||||||||||
7 հուլիս – Մարսել | ||||||||||||||
Իսպանիա | 0 | |||||||||||||
Գերմանիա | 0 | |||||||||||||
26 հունիս – Լիոն | ||||||||||||||
Ֆրանսիա | 2 | |||||||||||||
Ֆրանսիա | 2 | |||||||||||||
3 հուլիս – Սեն Դենի | ||||||||||||||
Իռլանդիա | 1 | |||||||||||||
Ֆրանսիա | 5 | |||||||||||||
27 հունիս – Նիս | ||||||||||||||
Իսլանդիա | 2 | |||||||||||||
Անգլիա | 1 | |||||||||||||
Իսլանդիա | 2 | |||||||||||||
1/8 եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]25 հունիսի 2016 15:00 |
Շվեյցարիա | 1-1 (4-5) |
Լեհաստան | Ստադ Ժուֆրուա-Գիշար, Սենտ Էտիեն Հանդիսական՝ 38,842[54] Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ |
---|---|---|---|---|
Շաքիրի 82' | Հաշվետվություն | Բլաշիկովսկի 39' |
25 հունիսի 2016 18:00 |
Ուելս | 1-0 | Հյուսիսային Իռլանդիա | Պարկ դես Պրինցես, Փարիզ Հանդիսական՝ 44 342[55] Մրցավար՝ Մարտին Ատկինսոն |
---|---|---|---|---|
Մաքոլի 75' (ինքն․) | Հաշվետվություն |
25 հունիսի 2016 21:00 |
Խորվաթիա | 0-1 | Պորտուգալիա | Ստադ Ֆելիկս Բոլար, Լենս Հանդիսական՝ 33 523[56] Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալո |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Կուարեժմա 117' |
26 հունիսի 2016 15:00 |
Ֆրանսիա | 2-1 | Իռլանդիա | Պարկ Օլիմպիկ Լիոն, Լիոն Հանդիսական՝ 56 279 Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի |
---|---|---|---|---|
Գրիզման 57', 61' | Հաշվետվություն | Բրեդի 2' (11մ․) |
26 հունիսի 2016 18:00 |
Գերմանիա | 3-0 | Սլովակիա | Ստադ Պիեր Մոուրա, Լիլ Հանդիսական՝ 44,312[57] Մրցավար՝ Զայմոն Մարցինյակ |
---|---|---|---|---|
Բոատենգ 8' Գոմես 43' Դրաքսլեր 63' |
Հաշվետվություն |
26 հունիսի 2016 21:00 |
Հունգարիա | 0-4 | Բելգիա | Մունիցիպալ մարզադաշտ, Թուլուզ Հանդիսական՝ 28,921[58] Մրցավար՝ Միլորադ Մազիչ (Սերբիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Ալդերվերելդ 10' Բաչուայ 78' Ազար 80' Կառասկո 90+1' |
27 հունիսի 2016 18:00 |
Իտալիա | 2-0 | Իսպանիա | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի Հանդիսական՝ 76 165 Մրցավար՝ Ջյունեիտ Չակիր (Թուրքիա) |
---|---|---|---|---|
Ջորջիո Կիելլինի 33' Գրացիանո Պելլե 90+1' |
27 հունիսի 2016 21:00 |
Անգլիա | 1-2 | Իսլանդիա | Ալիանս Ռիվիերա, Նիս Մրցավար՝ Դամիր Սկոմին (Սլովենիա) |
---|---|---|---|---|
Ռունի 4' | Սիգուրդսսոն 6' Սիգտորսոն 18' |
Քառորդ եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]30 հունիսի 2016 21:00 |
Լեհաստան | 1-1 | Պորտուգալիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 62,940[59] Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Լևանդովսկի 2' | Սանչես 33' | |||
Տասնմեկ մետրանոցներ | ||||
Լևանդովսկի |
3–5 | Ռոնալդու |
01 հուլիսի 2016 21:00 |
Ուելս | 3-1 | Բելգիա | Ստադ Պիեր Մոուրա, Լիլ Հանդիսական՝ 45,936[60] Մրցավար՝ Դամիր Սկոմինա |
---|---|---|---|---|
Ուիլյամս 31' Ռոբսոն-Կանու 55' Վոքս 86' |
Հաշվետվություն | Նաինգգոլան 13' |
02 հուլիսի 2016 21:00 |
Գերմանիա | 1-1 (ա.ժ.) | Իտալիա | Նովու Ստադ դը Բորդո, Բորդո Հանդիսական՝ 38,764[61] Մրցավար՝ Վիկտոր Կաշայ (Հունգարիա) |
---|---|---|---|---|
Օզիլ 65' | Հաշվետվություն | Բոնուչի 78' (11 մ.) | ||
Տասնմեկ մետրանոցներ | ||||
Կրոս
|
6–5 | Ինսիգնե
|
03 հուլիսի 2016 21:00 |
Ֆրանսիա | 5-2 | Իսլանդիա | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի Հանդիսական՝ 76,833[62] Մրցավար՝ Բյորն Կուպերս (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Ժիրու 12', 59' | Հաշվետվություն | Սիգուրսոն 56'
|
Կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]06 հուլիսի 2016 21:00 |
Պորտուգալիա | 2-0 | Ուելս | Պարկ Օլիմպիկ Լիոն, Լիոն Հանդիսական՝ 55,679[63] Մրցավար՝ Ջոնաս Էրիկսոն (Շվեդիա) |
---|---|---|---|---|
Ռոնալդու 50' Նանի 53' |
Հաշվետվություն |
07 հուլիսի 2016 21:00 |
Գերմանիա | 0-2 | Ֆրանսիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 64,078[64] Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Գրիզման 45+2' (11 մ.), 72' |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]07 հուլիսի 2016 21:00 |
Պորտուգալիա | 1-0 (ա.ժ.) | Ֆրանսիա | Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի Հանդիսական՝ 75,868[65] Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) |
---|---|---|---|---|
Էդեր 109' | Հաշվետվություն |
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 6 գոլ
- 3 գոլ
- 2 գոլ
- 1 գոլ
- Արմանդո Սադիկու
- Ալեսանդրո Շոպֆ
- Աքսել Վիտցել
- Տոբի Ալդերվերելդ
- Միշի Բաչուայ
- Յաննիկ Ֆեռեյրա Կառասկո
- Նիկոլա Կալինիչ
- Լուկա Մոդրիչ
- Իվան Ռակիտիչ
- Տոմաշ Նեցիդ
- Միլան Շկոդա
- Էրիկ Դայեր
- Ուեյն Ռունի
- Դանիել Սթարիջ
- Ջեյմի Վարդի
- Ժերոմ Բոատենգ
- Ժուլիան Դրաքսլեր
- Շկոդրան Մուստաֆի
- Բաստիան Շվայնշտայգեր
- Զոլտան Գերա
- Զոլտան Ստիբեր
- Ադամ Շալայ
- Ջոն Դադի Բյոդվարսոն
- Գիլֆի Սիգուրդսոն
- Արնոր Ինգվի Տրաուստասոն
- Էդեր
- Էմանուելե Ջակերինի
- Ջորջիո Կելինի
- Գարեթ Մակկաուլեյ
- Նիլ Մակգին
- Արկադիուս Միլիկ
- Վես Հուլոհան
- Վասիլի Բերեզուցկի
- Դենիս Գլուշակով
- Օնդրեյ Դուդա
- Մարեկ Համշիկ
- Վլադիմիր Վայս
- Նոլիտո
- Ժերար Պիկե
- Ադմիր Մեհմեդի
- Ֆաբիան Շեր
- Խերդան Շաքիրի
- Օզան Թուֆան
- Բուրակ Յիլմազ
- Աարոն Ռեմսի
- Նիլ Թեյլոր
- 1 ինքնագոլ
- Կիարան Կլարկ (Շվեդիայի դեմ խաղում)
- Բիկիր Մար Սևարդոն (Հունգարիայի դեմ խաղում)
- Գարեթ Մակաուլեյ (Ուելսի դեմ խաղում)
Կարգապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողը ինքնաբերաբար զրկվում է հաջորդ խաղում խաղալու իրավունքից հետևյալ դեպքերում[12].
- Կարմիր քարտ ստանալու դեպքում (կարմիր քարտի դեպքում նրա պատիժը կարող է երկարաձգվել լուրջ խախտումների դեպքում)
- Երկու դեղին քարտ տարբեր խաղերում, դեղին քարտերը կզրոյացվեն Քառորդ եզրափակչից սկսած (դեղին քարտերը չեն տարածվի հաջորդող ցանկացած մրցույթի վրա)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «UEFA EURO 2016: key dates and milestones». UEFA.com. 2013 թ․ փետրվարի 1.
- ↑ 2,0 2,1 2,2 «UEFA EURO 2016 steering group meets in Paris». UEFA.com. 2012 թ․ հոկտեմբերի 23.
- ↑ «UEFA approves 24-team Euro from 2016». UEFA.com. Union of European Football Associations. 2008 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Chaplin, Mark (2008 թ․ դեկտեմբերի 12). «2016 bidding process given green light». UEFA.com. Nyon: Union of European Football Associations. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «France beat Turkey and Italy to stage Euro 2016». BBC Sport. British Broadcasting Corporation. 2010 թ․ մայիսի 28. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Four candidates signal UEFA Euro 2016 interest». UEFA.com. Union of European Football Associations. 2009 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Regeringen säger nej till EM 2016-ansökan». Swedish Football Association (Swedish). 2009 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «France chosen to host Euro 2016». UEFA.com. Union of European Football Associations. 2010 թ․ մայիսի 28. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ AFP: France win race to host Euro 2016
- ↑ «UEFA EURO 2016 qualifying format». UEFA.com.
- ↑ «UEFA EURO 2016 regulations published». UEFA.com. 2013 թ․ դեկտեմբերի 18.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Regulations of the UEFA European Football Championship 2014-16» (PDF). UEFA.com.
- ↑ McNulty, Phil (2015 թ․ հոկտեմբերի 12). «Lithuania 0–3 England». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Grohmann, Karolus (2015 թ․ հոկտեմբերի 12). «Euro 2016 title is next on Germany's list – Schweinsteiger». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «Euro 2016: Qualifiers for the tournament in France». BBC Sport. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Eccleshare, Charlie (2015 թ․ հոկտեմբերի 12). «Euro 2016: How will England, Wales, Northern Ireland and possibly Republic of Ireland fare in France?». The Telegraph. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Netherlands 2–3 Czech Republic». BBC Sport. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Finals draw». UEFA.com.
- ↑ «UEFA EURO 2016 finals draw made in Paris». UEFA.com. 2015 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «EURO 2016 play-off, final tournament draw info». UEFA. 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «UEFA EURO 2016 draw pots take shape». UEFA. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «EURO 2016 draw pots confirmed for 12 December». UEFA.com. 2015 թ․ նոյեմբերի 17.
- ↑ «National team coefficients overview» (pdf). UEFA. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «France To Host Euro 2016 at Eleven Venues». Supersport. Reuters. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Strasbourg se rétracte» [Strasbourg pulls out]. Sport24 (French). 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bisson, Mark (2011 թ․ հունիսի 17). «France gets go-ahead to stage Euro 2016 in 11 host cities». World Football Insider. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «France to host Euro 2016 at 11 venues». Reuters. Dawn. 2011 թ․ հունիսի 17. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Nancy renonce à accueillir l'Euro 2016» [Nancy gives up Euro 2016 hosting]. Agence France-Presse (French). Le Monde. 2011 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Executive Committee confirms EURO 2016 venues». UEFA.com. 2013 թ․ հունվարի 25.
- ↑ «UEFA EURO 2016 base camp catalogue launched». UEFA. 2014 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ «Where will your team be based at EURO 2016?». UEFA. 2016 թ․ մարտի 2.
- ↑ Ziegler, Martyn (2012 թ․ մարտի 28). «Uefa admit expansion of European Championships to 24 teams 'not ideal'». The Independent. London: Independent Print Limited. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Eighteen referees appointed for UEFA EURO 2016». UEFA.com. Union of European Football Associations. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Full UEFA EURO 2016 referee teams named». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «UEFA EURO 2016 match schedule announced». UEFA.com. 2014 թ․ ապրիլի 25.
- ↑ «UEFA Euro 2016 Match Schedule» (PDF). UEFA.com.
- ↑ «UEFA EURO 2016 final tournament schedule». UEFA.com. 2015 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 38,0 38,1 «Regulations of the UEFA European Football Championship 2014-16» (PDF). UEFA.com.
- ↑ «Full Time Summary – France v Romania» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Full Time Summary – Albania v Switzerland» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ UEFA.org. Union of European Football Associations. 15 June 2016. Retrieved 15 June 2016.
- ↑ «Full Time Summary – Switzerland v France» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 19. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Full Time Summary – Romania v Albania» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 19. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Full Time Summary – Wales v Slovakia» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Full Time Summary – England v Russia» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Full Time Summary – Northern Ireland v Germany» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Full Time Summary – Ukraine v Poland» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Full Time Summary – Croatia v Spain» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Full Time Summary – Czech Republic v Turkey» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Full Time Summary – Sweden v Belgium» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Full Time Summary – Italy v Republic of Ireland» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Full Time Summary – Iceland v Austria» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Full Time Summary – Hungary v Portugal» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ "Full Time Summary – Switzerland v Poland" (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 25 June 2016. Retrieved 25 June 2016.
- ↑ Full Time Summary – Wales v Northern Ireland (PDF). UEFA.org. Union of European Football Associations (25 June 2016).(չաշխատող հղում)
- ↑ Full Time Summary – Croatia v Portugal (PDF). UEFA.org. Union of European Football Associations (25 June 2016).(չաշխատող հղում)
- ↑ "Full Time Summary – Germany v Slovakia" (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 26 June 2016. Retrieved 26 June 2016.
- ↑ «Full Time Summary – Hungary v Belgium» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 26. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Full Time Summary – Poland v Portugal» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ "Full Time Summary – Wales v Belgium" (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 1 July 2016. Retrieved 1 July 2016.
- ↑ «Full Time Summary – Germany v Italy» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Full Time Summary – France v Iceland» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 3. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Full Time Summary – Portugal v Wales» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Full Time Summary – Germany v France» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Full Time Summary – Portugal v France» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «UEFA Euro 2016 – Statistics – UEFA EURO 2016 in numbers». Union of European Football Associations (UEFA.com). Վերցված է 11 June 2016-ին.
- ↑ «UEFA Euro 2016 – adidas Golden Boot – Golden Boot leaders». Union of European Football Associations (UEFA.com). Վերցված է 14 June 2016-ին.
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |