Երկաթե դիմակով մարդը (ֆիլմ, 1998)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկաթե դիմակով մարդը
Երկաթե դիմակով մարդը (անգլ.՝ The Man in the Iron Mask), արկածային ֆիլմ՝ նկարահանված Ալեքսանդր Դյումա հոր ստեղծագործության հիման վրա։ Սյուժեն մասամբ վերցված է «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց» վեպից և նվիրված է Լյուդովիկոս XIV-ի կալանավորին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գլխավոր հերոսներն են արդեն տարիքներն առած երեք հրացանակիրները՝ Աթոսը, Արամիսն ու Պորտոսը, ինչպես նաև դ'Արտանյանը։
Ֆրանսիական ղեկավարում է դաժան ու եսասեր Լյուդովիկոս XIV-ը, որ զբաղվում է ոչ այնքան քաղաքականությամբ, որքան պատերազմներով, զվարճանքներով ու կանանց հմայելով։
Արամիսը դարձել է վանական, Պորտոսը՝ տարվել է զվարճանքներով ու գինով, դ'Արտանյանը ծառայում է թագավորի անձնական գվարդիայում, իսկ Աթոսի՝ արդեն հասուն որդին՝ Ռաուլը, պատրաստվում է դառնալ հրացանակիր և ուզում է ամուսնության առաջակություն անել Քրիստինային։ Սակայն վերջինս դուր է գալիս թագավորին, ով Ռաուլին ուղարկում է Իսպանիայի հետ պատերազմի ամենաթեժ կետը, որտեղ էլ երիտասարդը զոհվում է։ Աթոսը, Պորտոսն ու Արամիսը որոշում են կալանքից ազատել ու գահին նստեցնել Ֆիլիպին՝ թագավորի երկվորյակ եղբորը, ով կրում էր երկաթե դիմակ։ Պարահանդեսի ժամանակ նրանց հաջողվում է ապարանքից հեռացնել Լյուդովիկոսին՝ նրա փոխարեն թողնելով Ֆիլիպին։ Սակայն դ'Արտանյանը հասկանում է, որ փոփոխությունը, ազատում է թագավորին ու գերի վերցնում Ֆիլիպին։ Աթոսը, Պորտոսն ու Արամիսը փախժում են ու ազատվում հետապնդումից, այնուհետև գտնում են դ'Արտանյանի երկտողը, որով վերջինս հայտնում էր, որ Ֆիլիպը Բաստիլում է, բայց ինքը պատրաստ է օգնել նրանց՝ ազատելու Ֆիլիպին։ Քրիստինայի ինքնասպանությունից հետո դ'Արտանյանը գնում է Բաստիլ՝ օգնելու ընկերներին, սակայն թագավորը, որ իմացել էր դավադրության մասին, հրամայում է բռնել նրանց։ Հանդիպման ընթացքում դ'Արտանյանը Ֆիլիպին պատմում է, որ ինքն է նրա հայրը։ Լյուդովիկոսն ինքն է զինվորների հետ կռվում։ Ցանկանալով սպանել եղբորը՝ Լյուդովիկոսը մահացու վիրավորում է դ'Արտանյանին, որ իր վրա է վերցնում հարվածը։ Հրամանատար Անդրեն անցնում է Ֆիլիպի կողմը, զինվորները դիմակ են հագցնում Լյուդովիկոսին, իսկ Ֆիլիպը զբաղեցնում է գահը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնարդո ԴիԿապրիո - Ֆիլիպ / Լյուդովիկոս XIV
- Գաբրիել Բըրն - դ'Արտանյան
- Ջոն Մալկովիչ - Աթոս
- Ժերար Դեպարդիե - Պորտոս
- Ջերեմի Այրոնս - Արամիս
- Անն Պարիյո - թագուհի Աննա Ավստրիացի
- Ժյուդիտ Գոդրեշ - Քրիստին Բոլֆորտ
- Էդվարդ Աթերթոն - լեյտենանտ Անդրե
- Պիտեր Սարսգաարդ - Ռաուլ
- Լորի Հյու - Պիեռ, թագավորի խորհրդական
Պատմական անհամապատասխանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդովիկոս XIV-ի բնակարանում կախված է Լյուդովիկոս XV-ի դիմանկարը, թեև ֆիլմի գործողությունները կատարվում են վերջինիս ծնունդից 50 տարի առաջ։
- Ֆիլմի վերջում ասվում է, թե Լյուդովիկոս XIV-ը հիշվում է որպես Ֆրանսիայի ամենաբարեհոգի թագավորներից մեկը։ Ֆրանսիացիներն այդ հայտարարությունն ընդունում են հումորով. Ֆրանսիայում ընդունված է, որ Լյուդովիկոս XIV-ը, չնայած քաղաքական տեսակետից հերոս էր, բայց սառը ու բռնապետ տիրակալ էր։
- դ'Արտանյանի մահը չի համապատասխանում նրան, ինչ նկարագրված է նրա ինքնակենսագրությունում։ դ'Արտանյանը զոհվել է մարտում, ինչի մասին խոսվում է Դյումայի «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց» վեպում։
- Քրիստինայի նախակերպարը հավանաբար եղել է Լուիզա-Ֆրանսուազա Ալեքսանդրա Դյուման՝ Լյուդովիկոս XIV-ի սիրուհին։ Դյումայի վեպում նրան սիրում են և՛ Լյուդովիկոսը, և՛ Ռաուլը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը գրել է անգլիացի կոմպոզիտոր Նիկ Գլենի-Սմիթը։ Այդ երաժշտությունը հնչել է 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ. այդ երաժշտության ներքո ելույթ է ունեցել ռուս գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինը, ով արժանացել է ոսկե մեդալի[10]։
- Surrounded (անգլ.՝ «Շրջապատված են») - 3։50
- Heart Of A King («Թագավորի սիրտը») - 3։21
- The Pig Chase («Խոզերի հալածումը») - 3։30
- The Ascension («Բարձրանալ») - 0։57
- King For A King («Թագավոր թագավորի դիմաց») - 6։23
- The Moon Beckons (Թովիչ լուսինը) - 2։17
- The Masked Ball («Դիմակահանդես») - 1։30
- A Taste Of Something («ՀԱմ») - 4։00
- Kissy Kissie («Հմայիչ Կիսսին») - 2։10
- Training To Be King («Սովորել թագավորական վարվելակերպ») - 1։42
- The Rose («Վարդ») - 2։22
- All Will Be Well («Ամեն ինչ լավ կլինի») - 1։07
- All For One («Բոլորը մեկի համար») - 4։42
- Greatest Mystery Of Life («Կյանքի մեծագույն հանելուկը») - 1։50
- Raoul And Christine («Ռաուլ և Քրիստինա») - 1։50
- It Is A Trap («Մենք թակարդում ենք») - 2։48
- Angry Athos («Զայրացած Աթոսը») - 1։57
- Raoul’s Letter («Ռաուլի նամակը») - 1։03
- The Palace («Ապարանք») - 0։27
- Raoul’s Death («Ռաուլի մահը») - 1։30
- Queen Approaches («Թագուհու մոտեցումը») - 1։57
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20200607153048/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-man-in-the-iron-mask.5491
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0120744/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.metacritic.com/movie/the-man-in-the-iron-mask
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/czlowiek-w-zelaznej-masce
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=16890.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.ofdb.de/film/3642,Der-Mann-in-der-eisernen-Maske
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 http://www.imdb.com/title/tt0120744/fullcredits
- ↑ Человек в железной маске: Произвольная программа, Ալեքսեյ Յագուդինի ոչ պաշտոնական կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1998 դրամա ֆիլմեր
- 1998 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Արկածային մարտաֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1662 թվականին