Զիզինիո
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Tomás Soares da Silva | ||
Ազգությունը | բրազիլացի | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Մականուն | Մեստրե Զիզա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1921[1] | ||
Ծննդավայր | Սան Գոնսալու | ||
Մահվան ամսաթիվ | 8 փետրվար, 2002 | ||
Մահվան վայր | Նիտերոյ | ||
Հասակ | 1.72 մ | ||
Քաշ | 63 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Պատանեկան կարիերա | |||
1936-1938 | Կարիոկա | ||
1938 | Բայրոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1939-1950 | Ֆլամենգո | 329 | (146) |
1950-1957 | Բանգու | 274 | (122) |
1957-1958 | Սան Պաուլու | 60 | (24) |
1958-1961 | Ուբերաբա | 1 | (0) |
1962 | Աուդաքս Իտալյանո | ? | (16) |
Ազգային հավաքական | |||
1942-1957 | Բրազիլիա | 54 | (30) |
Մարզչական կարիերա | |||
? | Ամերիկա (Սան Պաուլու) | ||
1960 | Բանգու | ||
1965-1966 | Բանգու | ||
1967 | Վասկո դա Գամա | ||
1972 | Վասկո դա Գամա | ||
1975-1976 | Բրազիլիա (օլիմպ.) | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թոմաս Սոարես դա Սիլվա (Զիզինիո) (բրազ.-պորտ.՝ Tomás Soares da Silva/Zizinho, սեպտեմբերի 14, 1921[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - փետրվարի 8, 2002, Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 15 տարեկանից Զիզինիոն եղել է «Կարիոկա» ակումբի անդամ, որի հիմնադիրը նրա հայրն էր, իսկ 17 տարեկանում տեղափոխվել է «Բայրոն»` մնալով այնտեղ 4 ամիս։ Հետո Զիզինիոն փորձեց ընդգրկվել մեծահասակների ակումբներ, բայց և՛ «Ամերիկան», և՛ «Սան Կրիստովոան» հրաժարվեցին նրա ծառայություններից։ Այդ ժամանակ Զիզինիոն 1939 թվականին որոշեց իր ուժերը փորձել «Ֆլամենգոյում»։ Ակումբում անցկացրեց մեկ մարզում, և ապա տեղի ունեցավ հետևյալը. արգենտինական «Ինդեպենդյենտե » ակումբի դեմ խաղի ժամանակ հանդիպման ավարտից 10 րոպե առաջ վնասվածք ստացավ հայտնի Լեոնիդասը. թիմի մարզիչ Ֆլավիո Կոշտան համարձակվեց խաղադաշտ դուրս բերել 18-ամյա Զիզինիոյին և չսխալվեց. բրազիլացին դարձավ 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի հետ կնքվեց պայմանագիր, և հենց նա դարձավ «Սև ալմաստի» (Լեոնիդաս դա Սիլվայի) հետնորդը։ 1940 թվականին նա առաջին անգամ ներգրավվեց Ռիոյի հավաքականում, իսկ 1942-1944 թվականները անվանեցին «Ֆլամենգոյի» պատմության «ոսկե եռամյակ». այս 3 տարիներին ակումբը 3 անգամ անընդմեջ հաղթեց Ռիոյի առաջնությունը։
1950 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Զիզինիոն անսպասելիորեն տեղափոխվեց «Բանգու»։ «Ռուբրոնեգրոսի» նախագահ Դարիո դե Մելոյի այս որոշումը խիստ զայրացրեց Զիզինիոյին. «Ես մի քանի անգամ ստիպված եմ եղել խաղալ Ձեզ համար վնասված ոտքով, իսկ Դուք ինձ վաճառեցիք իմ մեջքի ետևում` կանգնեցնելով փաստի առաջ...»: «Բանգուն» առավել ցածրամակարդակ ակումբ էր, քան «Ֆլամենգոն»։
1957 թվականին Զիզինիոն տեղափոխվեց «Սան Պաուլու» և հենց նույն տարում այդ ակումբի հետ հաղթեց Սան Պաուլույի առաջնությունը, բայց շուտով ստիպված էր լքել ակումբը. ակումբը նրա վրա տուգանք սահմանեց «գիշերային զվարճանքների» պատճառով, մամուլը սկսեց վարկաբեկել ֆուտբոլիստին և հարձակվողը ինքը որոշեց հեռանալ ակումբից` ոչ այնքան հայտնի «Ուբերաբու»` Բրազիլիայի հավաքականի 1950-ական թվականների դեմքերից մեկի` Ալվին Դանիլոյի խորհրդով։ Վերջապես իր կարիերան Զիզինիոն ավարտեց 41 տարեկան հասակում չիլիական «Աուդաքս Իտալյանո» ակումբում` կատարելով խաղացող մարզիչի պարտականությունները։
Ելույթներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիզինիոն մասնակցել է 1950 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ հենց Բրազիլիայում։ Առաջին երկու հանդիպումները` Մեքսիկայի և Շվեյցարիայի հավաքականների դեմ, Զիզինիոն բաց թողեց` թեթև վնասվածքի պատճառով։ Հարավսլավիայի հավաքականի դեմ խաղի սկսվելուց առաջ Բալկանյան թիմի ավագ Ռայկո Միտիչը, տրիբունայի ներքևում գտնվող հատվածում մարզվելու ժամանակ, երկաթյա կեռի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ։ Ֆուտբոլիստը շտապ բուժօգնության կարիք ուներ, բայց բրազիլացիները պահանջեցին ուելսցի մրցավար Գրաֆֆիտսին խաղը սկսել սահմանված ժամանակին. արդյունքում արդեն 4-րդ րոպեին Ադեմիրը Զիզինիոյի փոխանցումից հետո գրավեց արդեն թուլացած Հարավսլավիայի դարպասը։ Հավանաբար, որպեսզի ինչ-որ կերպ վերականգնի արդարությունը, մրցավարը չեղարկեց Զիզինիոյի հաջորդ գոլը, բայց Զիզինիոն շուտով նորից գոլի հեղինակ դարձավ, և արդյունքում բրազիլացիները հաղթեցին 2:0 հաշվով, ինչը թույլատրեց նրանց անցնել եզրափակիչ փուլ։ Այնուամենայնիվ առաջնությունը հաղթեց Ուրուգվայը։
Դրանից մեկ տարի առաջ Զիզինիոն հաղթեց Ամերիկայի գավաթը, և հետո մի քանի անգամ ևս մասնակցեց այդ մրցաշարին։
Մարզչական կարիերա և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի վերոնշյալ չիլիական «Աուդաքս Իտալյանո» ակումբում խաղացող մարզչի պարտականությունները կատարելուց, բրազիլացին մարզել է նաև «Բանգու», «Վասկո դա Գամա», Սան Պաուլուի «Ամերիկա» ակումբները և Բրազիլիայի օլիմպիական հավաքականը, որի հետ նա հաղթել է 1967 թվականի Պանամերիկյան խաղերը։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, նրա մարզչական կարիերան այնքան հաջողված չէր, ինչքան խաղայինը։
Հանրահայտ հարձակվողը նաև գրել է ինքնակենսագրական գիրք`«Մեստրե Զիզա` ֆուտբոլի ճիշտն ու սխալը» վերնագրով։
Զիզինիոն վախճանվել է 2002 թվականին Նիտերոյում` 80 տարեկան հասակում։
Նվաճումներ և ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր`1950
- Ամերիայի գավաթի հաղթող` 1949
- Ամերիկայի գավաթի եզրափակիչ փուլ` 1945, 1946, 1953, 1957
- Ռոկի գավաթի եզրափակիչ փուլ` 1945
- Ռիո Դե Ժանեյրո նահանգի առաջնության հաղթող` 1942, 1943, 1944
- Սան Պաուլու նահանգի առաջնության հաղթող` 1957
- Պանամերիկյան խաղերի հաղթող (մարզչի կարգավիճակով)` 1967
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի գավաթի պատմության լավագույն ռմբարկու` 17 գնդակ (Ռոբերտո «Տուչո» Մենդեսի հետ միասին)
- 1950 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
- 1949 թվականի Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ
- 1955 թվականի Ռիո Դե ժանեյրոյի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
- Զիզինիոն 145 գոլով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը Ֆլամենգոյի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зизиньо. Кумир самого Пеле // Игорь Гольдес. 100 легенд мирового футбола. Выпуск второй. М., 2003. С. 22-28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зизиньо на сайте «Футбол Бразилии»
- Зизиньо на сайте «Футболисты мира» Արխիվացված 2019-02-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիզինիո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 2002 մահեր
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆլամենգոյի ֆուտբոլիստներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլային մարզիչներ