Էդվարդ Աթայան
Էդվարդ Ռաֆայելի Աթայան | |
---|---|
Էդվարդ Աթայանի «Հոգի և ազատություն» գրքի շապիկը, հեղինակ՝ Փրինթինֆո | |
Ծնվել է | 1932 փետրվարի 10 Հայաստան Երևան |
Մահացել է | հունվարի 1, 2002 Երևան | (տարիքը 69)
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Լեզվաբանություն |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզու[1], լեզվաբանական տիպաբանություն[1], pragmatics?[1], լեզվաբանություն[1], նշանագիտություն[1] և history of linguistics?[1] |
Ալմա մատեր | Երևանի օտար լեզուների ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | ՀՀ Մովսես Խորենացու մեդալ |
Հայր | Ռաֆայել Աթայան |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Էդվարդ Ռաֆայելի Աթայան (փետրվարի 10, 1932 կամ 1932[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2002 կամ 2002[1], Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։
Արձակագիր, գրականագետ Ռաֆայել Աթայանի որդին։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1932 թ. փետրվարի 10-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը և ԵՊՀ ասպիրանտուրան՝ ընդհանուր լեզվաբանություն մասնագիտացմամբ։ 1957 թ. մինչև կյանքի վերջը (2001) դասավանդել է և ամբիոններ է ղեկավարել ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում։ 1957-1962 թթ. եղել է ԵՊՀ ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, 1962-1968 թթ՝ այդ ամբիոնի դոցենտ, 1972-1977 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 1986-1987 թթ.՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1987 թվականից՝ լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1987-1993 թթ.՝ այդ ամբիոնի վարիչ։ 1968-1969 թթ. նա համալսարանում աշխատանքին զուգակցել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ղեկավարումը Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1965), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1986), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (1996)։ 1993 թվականից եղել է Հայկական փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթայանը բազմաթիվ լեզվաբանական, փիլիսոփայական, նշանագիտական աշխատությունների հեղինակ է, աշխատությունները վերաբերում են լեզվի կառուցվածքային շարահյուսությանը։ Դրանցից են «Կառուցվածքային շարահյուսության առարկան և հիմնական հասկացությունները» (1968), «Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը» (1976), «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը» (1981), «Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն» (1992), «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն» (1997) մենագրությունները։ Գրել է շուրջ 60 գիտական և մի շարք հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ տարբեր լեզուներից։
Աթայանի փիլիսոփայության առանցքն անհատի ազատ ստեղծագործելու իրավունքն է։ Ըստ Աթայանի՝ ազատությունն ապահովում է անհրաժեշտության և պատահականության դիալեկտիկ, միասնությունը։ Ազատության և անազատության փիլիսոփայության և նշանագիտական վերլուծությունը լրացվում է նաև հոգեբանական քննությամբ։ Աթայանի դիտարկման կիզակետում անհատի (նաև ազգային հանրույթի) հոգեբանությունն է («Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն», 1992, ռուսերեն, «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն, 1997, ռուսերեն, «Հոգի և ազատություն», 2005)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аспекты организации и функционирования языковой сферы.- Ереван, ЕГУ, 1976, 191 с.
- Болезнь здоровых.- Ереван, С. Хаченц, 1997, 206 с.
- Коммуникация и раскрытие потенций языкового сознания.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1981, 60 с[4].
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[5]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Աթայան Էդուարդ։ Անկախության իմաստը։ Հոդվածներ և թարգմանություններ.- Երևան։ Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2010.- 300 էջ.- (Ժամանակ և խոսք).- Ռուդոլֆ Շտայներ. Լեզուն և սոցիալական կյանքի եռանդամությունը (հատվածներ «Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ» դասախոսությունից, 1919 թ.); Անհատականություն առանց անհատապաշտության (Ծաղկաքաղ «Անթրոպոս» ծաղկաքաղից); Մարդկային համակեցության հիմնահարցեր; Մարգարիտա Վոլոշինայի հուշերից (էջ 121-172)։
- Աթայան Էդուարդ։ Հոգի և ազատություն։ Հոդվածներ և թարգմանություններ.- Երևան։ Սարգիս Խաչենց, 2005.- 619 էջ.- Բովանդ-ից՝ Վիլհելմ ֆոն Հումբոլդտ. Պետություն, անհատ, հաղորդայցում (հատվածներ «Պետության ազդեցության սահմանները որոշելու փորձ» գրքից, 1792); Ֆրիդրիխ Շիլլեր. Նամակներ մարդու գեղեցկաբանական դաստիարակության մասին; Ռուդոլֆ Շտայներ. Հայր մեր (աղոթքի ներփակ քննություն); Զավեշտականը և նրա կապը արվեստի ու կյանքի հետ; Նիկոլայ Բերդյաև. Սեռի և սիրո բնազանցությունը; Մոլեռանդության, ուղղափառության և ճշմարտության մասին; Պավել Ֆլորենսկի. Իդեալիզմի համամարդկային արմատները (հատվածներ 1908 թ. կարդացած դասախոսությունից); Բելա Համվաշ. Ջրհոսը; Գեորգի Գաչև. Հնդկաստանի պատկերացումները (հելլենական և գերմանական) (էջ 413-615)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ anunner.com Էդուարդ Աթայան Ռաֆայելի
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդվարդ Աթայան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Աթայան» հոդվածին։ |
|
- ԵՊՀ դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 1 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայ պրոֆեսորներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ ԳԱԱ վախճանված անդամներ
- Հայ լեզվաբաններ
- ԵՊԼՀ շրջանավարտներ