Jump to content

Էզրա Թեդ Նյումեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզրա Թեդ Նյումեն
անգլ.՝ Ezra Theodore Newman
Ծնվել էհոկտեմբերի 17, 1929(1929-10-17)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 24, 2021(2021-03-24)[1] (91 տարեկան)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փիթսբուրգի համալսարան[2]
Գործունեության ոլորտհարաբերականության ընդհանուր տեսություն
ԱնդամակցությունInternational Society on General Relativity and Gravitation?[3]
Ալմա մատերՍիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Syracuse University College of Arts and Sciences? (հունիսի 1, 1956)[4]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարPeter Bergmann?
Պարգևներ
 Ezra T. Newman Վիքիպահեստում

Էզրա Թեդ Նյումեն (հոկտեմբերի 17, 1929(1929-10-17), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 24, 2021(2021-03-24)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով։ Նա Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր է։ Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից։

Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար։ Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց։

Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[6]։ Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[7]։

Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա։ Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում, հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով։ Կրթությունը շարունակելու համար նա գնաց Սիրաքյուսի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը ֆիզիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյումենը միացել է Պիտսբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին։ Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրաքյուսի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին։ 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[6]։

1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ։ Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[8]։ Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ։

1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[9]։

Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[6]։

Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula Արխիվացված 2017-07-02 Wayback Machine կրթական տնօրենն է։

Ընտրված հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Frittelli, Simonetta; Kling, Thomas P.; Newman, Ezra T. (2000). «Image distortion from optical scalars in non perturbative gravitational lensing». Physical Review D. 63 (2). arXiv:gr-qc/0011108. Bibcode:2001PhRvD..63b3007F. doi:10.1103/PhysRevD.63.023007.
  • Newman, E. T.; Couch, E.; Chinnapared, K.; Exton, A.; Prakash, A.; Torrence, R. J. (1965). «Metric of a rotating charged mass». J. Math. Phys. 6 (6): 918. Bibcode:1965JMP.....6..918N. doi:10.1063/1.1704351.
  • Newman, E. T.; Penrose, R. (1962). «An approach to gravitational radiation by a method of spin coefficients». J. Math. Phys. 3 (3): 566. Bibcode:1962JMP.....3..566N. doi:10.1063/1.1724257.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզրա Թեդ Նյումեն» հոդվածին։