Էուջենիու Կոշերյու
Էուջենիու Կոշերյու ռումիներեն՝ Eugeniu Coșeriu | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1921[1][2][3][…] Mihăileni, Rîșcani District[4] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2002[1][3][5][…] (81 տարեկան) Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[6] |
Քաղաքացիություն | Ռումինիա, Գերմանիա, Ուրուգվայ և Բանգլադեշ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր, համալսարանի դասախոս, վիպասան և լեզվի փիլիսիփա |
Հաստատություն(ներ) | Թյուբինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | սլավիստիկա, Ռոմանիստիկա[4] և լեզվի փիլիսոփայություն |
Անդամակցություն | Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան, Հռոմի Սապիենզա համալսարան և Միլանի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն, ռումիներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն[1][7], անգլերեն, ռուսերեն և լատիներեն |
Հայտնի աշակերտներ | Adolfo Elizaincín? |
Ազդվել է | Antonino Pagliaro? |
Պարգևներ | |
Կայք | coseriu.de(գերմ.)(իսպ.)(ֆր.)(անգլ.) |
Eugenio Coseriu Վիքիպահեստում |
Էուխենիո Կոսերյու (Կոսերիու) (ռումիներեն՝ Eugeniu Coșeriu, 27 հուլիսի, 1921, Միխեյլեն, Ռումինիայի թագավորություն - 7 սեպտեմբերի, 2002, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), ռումինական ծագմամբ գերմանացի լեզվաբան, ռումինական լեզվաբանության մասնագետ, պրոֆեսոր[13], ավելի քան 50 գրքերի հեղինակ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի անդամ և Ռումինական ակադեմիայի պատվավոր անդամ (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուխենիո Կոսերյուն ծնվել է 1921 թվականի հուլիսի 27-ին Ռումինիայի թագավորության Միխեյլեն գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն)։ Սովորել է Բելցի քաղաքի Liceul Teoretic „Ion Creangă” լիցեյում, որտեղ նրա դասընկերներն են եղել բեսարաբիացի գրող Վադիմ Պիրոգանը և ռումինացի գրող ու աստվածաբան Սերգիու Գրոսուն։ Այնուհետև Էուխենիո Կոսերյուն սովորել է Յաշի համալսարանում, որն ավարտելուց հետո՝ 1940 թվականին, մեկնել է Իտալիա, որտեղ կրթությունը շարունակել է Հռոմում՝ Իտալիայի մշակույթի ինստիտուտում։ Այստեղ 1944 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Chanson de geste (ֆրանսիական միջնադարյան գրականության ժանր էպիկական բովանդակությամբ) ժանրի ազդեցությունը հարավային սլավոնների քնարերգության վրա թեմայով և ստացել դոկտորի գիտական աստիճան։ 1944-1945 թվականներին Էուխենիո Կոսերյուն աշխատել է Պադովայի համալսարանում (Պադովա), իսկ 1945 թվականից մինչև 1949 թվականը՝ Միլանի համալսարանում։
Էուխենիո Կոսերյուն մի որոշ ժամանակ աշխատել է Լատինական Ամերիկայում՝ Ուրուգվայի հանրապետական համալսարանում, ապա վերադարձել է Եվրոպա և մինչև իր կյանքի վերջն աշխատել Գերմանիայում՝ Տյուբինգենի համալսարանում։
Էուխենիո Կոսերյուն մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում։
Էուխենիո Կոսերյուի անունն են կրում Բելցիի քաղաքային գրադարանը, Միխեյլեն գյուղի դպրոցը, Internațional de Științe ale Limbajului միջազգային կոլոքվիումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Косерю Эухенио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 https://historiasuniversitarias.edu.uy/biografia/coseriu-eugenio/
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118522345 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.unipd.it/en/university/history/honorary-degrees
- ↑ https://www.uvigo.gal/uvigo_es/organizacion/informacion/honoris_causa/doutores.html
- ↑ https://www.usal.es/doctorados-honoris-causa
- ↑ https://www.ulpgc.es/rectorado/doctores-honoris-causa-ulpgc
- ↑ https://www.valahia.ro/images/documente/Doctor%20Honoris%20Causa.pdf
- ↑ Profesorul EUGENIO COȘERIU Արխիվացված 2014-01-27 Wayback Machine (ռում.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կայք (գերմ.)
- Eugenio Coșeriu Արխիվացված 2016-04-03 Wayback Machine (գերմ.)
- КОСЕРЮ Эухенио(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուջենիու Կոշերյու» հոդվածին։ |
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Սեպտեմբերի 7 մահեր
- 2002 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի շրջանավարտներ
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռումինացի լեզվաբաններ
- Ռումինացի պրոֆեսորներ
- 20-րդ դարի լեզվաբաններ