Jump to content

Էվանիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվանիլսոն
պորտ.՝ Evanílson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էվանիլսոն
Ապարեսիդո Ֆերեյրա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ 1975, սեպտեմբերի 12
Ծննդավայր Դիամանտինա,
Մինաս-Ժերայս, Բրազիլիա
Հասակ 181 սմ
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք աջ պաշտպան, աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1998

1999

1999-2001

2001

2001-2005

2005

2006

2006

2007

2008

2009-2010

2011

2012

2012

Բրազիլիա Ամերիկա Մինեյրո Բրազիլիա Կրուզեյրո

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ

Իտալիա Պարմա

Գերմանիա Բորուսիա Դորտմունդ

Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո

Գերմանիա Քյոլն

Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե

Բրազիլիա Սպորտ Ռեսիֆի

Բրազիլիա Վիտորիա

Բրազիլիա Ամերիկա Մինեյրո

Բրազիլիա Տիմբաուբա

Բրազիլիա Ինդեպենդենտե Լիմեյրա

Բրազիլիա Բոտաֆոգո

19 (1)

53 (3)

0 (0)

70 (1)

7 (0)

3 (0)

7 (2)

2 (0)

0 (0)

7 (2)
Ազգային հավաքական
1999-2000 Բրազիլիա Բրազիլիա 13(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էվանիլսոն Ապարեսիդո Ֆերեյրա, կամ պարզապես Էվանիլսոն, (սեպտեմբերի 12, 1975 թ., Դիամանտինա, Մինաս-Ժերայս), նախկին բրազիլացի ֆուտբոլիստ է։ Խաղային կարիերայի մեծ մասն անց է կացրել Դորտմունդի Բորուսիայում։ Հանդես էր գալիս աջ պաշտպանի ու նաև աջ կիսապաշտպանի դիրքերում[1]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվանիլսոնն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ամերիկա Մինեյրո» ակումբում։ Բայց 1999 թ. օգոստոսի 16-ին նա լքեց այդ ակումբը ու հայտնվեց Դորտմունդի Բորուսիայում։ Բորուսիայի հետ ունեցած պայմանագիրը բավական խճճված տեսք ուներ. 2006 թ. նրա հայրենակից Մարսիո Ամորոզոն Պարմայից տեղափոխվեց Բորուսիա 25 միլիոն եվրոյի դիմաց, իր հերթին Էվանիլսոնը վաճառվեց իտալական ակումբին 17.5 միլիոն եվրոյի դիմաց, իսկ հետո գերմանական ակումբը մինիմալ գնով կարողացավ ձեռք բերել Էվանիլսոնին վարձակալական հիմունքներով, իսկ հետո 2003 թ. Բորուսիան ըստ պայմանագրի ստիպված նաև հետ գնեց բրազիլացուն վճարելով 15 միլիոն եվրո[2][3][4]։

4 մրցաշրջանների ընթացքում Էվանիլսոնը իրեն կարողացավ լավ դրսևորել գերմանական ակումբում, որտեղ իր լավագույն խաղընկերներից էր իր հայրենակից Լեոնարդո Դեդեն, ով Բորուսիա էր տեղափոխվել 1 տարի շուտ, քան Էվանիլսոնը։ 2002 թ. Բորուսիան կարողացավ հաղթել գերմանական առաջնությունում (Էվանիլսոնն անցկացրեց 27 հանդիպում, դարձավ 1 գոլի հեղինակ) ու նաև հասավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ փուլ (Էվանիլսոնը խաղաց 9 խաղ, որից 7-ը՝ ամբողջական)։ Այն վերջին 2 տարիները, որ նա անցկացրեց գերմանական ակումբում, շատ քիչ էր կարողանում հայտնվել մարզադաշտում, քանի որ նրան հանգիստ չէին տալիս վնասվածքները։ 2005 թ. ապրիլի վերջին նա վերադարձավ հայրենիք, միանալով Ատլետիկո Մինեյրոյին։ Ակումբի հետ Էվանիլսոնը կնքեց 2 տարվա պայմանագիր, սակայն այդ պայմանագիրը ժամկետից շուտ չեղյալ համարվեց այն պատճառով, որ նրան չկարողացան վճարել աշխատավարձ։

2006 թ. հունվարի 17-ին Էվանիլսոնը վերադարձավ Գերմանիա ու 5 ամիս ժամկետով պայմանագիր կնքեց «Քյոլն» ակումբի հետ։ Նոր ակումբում նա ընդամենը 1 ամբողջական խաղ անցկացրեց, երբ իր թիմը մրցում էր «Հաննովեր 96» ակումբի հետ։ Այդ խաղում Էվանիլսոնի թիմը պարտվեց նվազագույն հաշվով ու մրցաշրջանի ավարտին զրկվեց Բունդեսլիգայում հանդես գալու իրավունքից։ Էվանիլսոնը իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 35 տարեկան հասակում. նրա վերջին պրոֆեսիոնալ ակումբը եղավ իր հարազատ Ամերիկա Մինեյրոն։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվանիլսոնը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում 1 տարվա ընթացքում, այդ թվում 2 հանդիպում Ամերիկայի Գավաթի խաղերում, որտեղ նա իր թիմի հետ կարողացավ հաղթել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Penpix of Borussia Dortmund squad». Sports Illustrated. 2002 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
  2. «Amoroso für Rekordsumme zum BVB» [Amoroso to BVB for record fee] (German). Der Spiegel. 2001 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Geheimer Evanilson-Deal kostet 15 Millionen» [Joint Evanilson deal costs 15 million] (German). kicker. 2003 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Marcio Amoroso kündigt fristlos bei Borussia Dortmund» (German). Transfermarkt. 2004 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Copa América 1999». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.

[1](չաշխատող հղում)