Թորուն Էրիքսեն
Թորուն Էրիքսեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1977[1] (47 տարեկան) Lunde, Nome Municipality, Տելեմարկ, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | ջազ երգիչ, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Jazzland Recordings? |
Կրթություն | Q12000952? և Nordic Institute of Stage and Studio? |
Անդամակցություն | Chipahua? |
Կայք | toruneriksen.no |
Torun Eriksen Վիքիպահեստում |
Թորուն Էրիքսեն (նորվ.՝ Torun Eriksen, հունվարի 8, 1977[1], Lunde, Nome Municipality, Տելեմարկ, Նորվեգիա), նորվեգացի ջազ երգիչ. կոմպոզիտոր և երաժիշտ[2][3] :
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորուն Էրիքսենը ծնվել է 1977 թվականի հունվարի 8-ին նորվեգական Տելեմարք ֆյուլքեի Լունդե բնակավայրում։ Նրա մոտ երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռևս մանուկ հասակում ու սկսել է վեց տարեկան հասակում երգել։ Ելույթներ է ունեցել զանազան երաժշտական խմբերում։ Երբ Թորուն Էրիքսենը տասնինը տարեկան էր, արդեն հայտնի էր հայրենիքում որպես սոլո երգչուհի։
Թորուն Էրիքսենը հիմնականում երգում է սոուլ, ջազ, խմբերգային երգեր, ինչպես նաև փոփ ժանրի երգեր։ Այդ հարուստ փորձն ունենալով երգչուհին սկսում է անձամբ ստեղծագործել ու նոր երգեր գրել։
1997 թվականին Թորուն Էրիքսենը տեղափոխվում է մայրաքաղաք Օսլո։ Այստեղ ընդունվում է Նորվեգիայի սցենարային ինստիտուտ (նորվ.՝ Nordisk Institutt for Scene og Studio) և հաջողությամբ ավարտում այն[4]։
Երգչուհին դրանից հետո սկսում է ակտիվորեն հյուրախաղերի մեկնել ու բազմաթիվ հայտնի երաժիշտների ու երաժշտական խմբերի հետ համագործակցել։ Մասնակցում է բազմաթիվ ջազային փառատոների ինչպես հայրենի Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում։
Թորուն Էրիքսենը ոչ միայն վոկալիստ է, այլև բազմաթիվ երգերի հեղինակ։
Նրա առաջին դեբյուտային ալբոմը լույս է ընծայվում 2004 թվականին, որը կոչվում է «Glittercard»:
«Prayers & Observations» ալբոմի համար, որը ներկայացվել է նորվեգական Jazzland Recordings լեյբլում 2006 թվականին, բոլոր երգերը գրում է անձամբ Թորուն Էրիքսենը։ Նրա շատ երգեր (իսկ դրանք բոլորը մայրենի բուքմոլով չեն, այլ անգլերենով) ծնվել են անհատական հույզերի և տպավորությունների ներքո։ Ալբոմում տեղ գտած «Song Of Sadness» երգը նվիրված է ընկերոջ՝ սաքսաֆոնահար Սիգրուդ Կոնի վառ հիշատակի, ով մահկանացուն կնքում է 2004 թվականին Թայլանդում տեղի ունացած ավերիչ ցունամիի ժամանակ։ Սա միակ ստեղծագործությունն է, որտեղ Թորուն Էրիքսենը դուետով է հանդես գալիս. նրա հետ երգում է Պաալ Ֆլլաթոյը[5]։
Թորուն Էրիքսենը միշտ հանդես է գալիս ջազային խմբով։
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kjetil Dalland (բաս կիթառ)
- Torstein Lofthus (հարվածային գործիքներ)
- David Wallumrød (ստեղնաշարային գործիքներ)
- Frøydis Grorud (սաքսոֆոն և ֆլեյտա)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glittercard (Emarcy Records) 2004
- Prayers & Observations (Emarcy Records) 2006
- Passage (Jazzland) 2010
- Visits (Jazzland) 2014
- Grand White Silk (Jazzland) 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Torun Eriksen Discography». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Asker, Cecilie (2006 թ․ փետրվարի 7). «Grensebrytende». Culture (Norwegian). Aftenposten.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Torun Eriksen Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ http://www.nestor.minsk.by/jz/cd/2006/12/1501.html Eriksen, Torun. Prayers & Observations
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Торун Эриксен(անգլ.)(նորվ.)
- Torun Eriksen «Glittercard» (2003)
- Offizielle Webseite
- Biografie, Diskografie und News bei JazzEcho
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորուն Էրիքսեն» հոդվածին։ |
|