Ինգվար Ամբյորնսեն
Ինգվար Ամբյորնսեն | |
---|---|
Ծննդյան անուն | բուկմոլ՝ Ingvar Even Ambjørnsen |
Ծնվել է | մայիսի 20, 1956[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[3] |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Thor Heyerdahl Upper Secondary School? |
Պարգևներ | |
Ամուսին | Gabriele Haefs?[5] |
Ingvar Ambjørnsen Վիքիպահեստում |
Ինգվար Էվեն Ամբյորնսեն Հեֆս (նորվ.՝ Ingvar Even Ambjørnsen-Haefs, մայիսի 20, 1956[1][2][3][…], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[3]), նորվեգացի գրող։ Սկսած 1985 թվականից ապրում և ստեղծագործում է գերմանական Համբուրգ քաղաքում։ Այստեղ հաստատվել է կնոջ՝ Գաբրիելե Հեֆսի հետ, որը մասնագիտությամբ թարգմանիչ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգվար Ամբյորնսենը ծնվել է 1956 թվականի մայիսի 20-ին նորվեգական Տյոնսբերգ քաղաքում և մեծացել Լարվիկում։ Ինգվարի առաջին վեպն իրենից ներկայացնում է կիսակենսագրական մի ստեղծագործություն, որը կոչվում է «23-րդ շարք»։ Այս գրքում ներկայացված է նորվեգական քաղաքական կյանքի մասին. գրողը քննադատում և ծաղրում է քաղաքականության և հգեկան խանգարումով հիվանդի հետ անառողջ կապը։ Իր հաջորդ վեպերում նույնպես Էվեն Ամբյորսենը պաշտպանել է անտեսված ու լքված մարդկանց. դրա վառ վկայությունը աղմուկ հանած «Սպիտակ նեգրերը» (Hvite Niggere, 1986) սկանդալային վեպն է։
Ռուսաստանում Ինգվար Ամբյորնսենը հայտնի դարձավ հատկապես «Սամսոն և Ռոբերտո եռագրության շնորհիվ, որը պատմվածքների շարք էր երեխաների մասին։ Գրքերում նկարազարդել է Նիկոլայ Վորոնցովը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան տարածաշրջանում Ինգվար Ամբյորնսենը հայտնի է հատկապես իր քառահատորյակի շնորհիվ։ Այդ քառահատորյակը կոչվում է «Էլլինգ» և պարունակում է հետևյալ վեպերը՝
- «Արտաքսում դեպի դրախտ» (Utsikt til paradiset, 1993)
- «Թռչունների պար» (Fugledansen, 1995)
- «Արյունակից եղբայրներ» (Brødre i blodet, 1996)
- «Սիրիր ինձ առավոտյան» (Elsk meg i morgen, 1999)[6]
«Արյունակից եղբայրներ» վեպի մոտիվներով 2001 թվականին նկարահանվել է «Էլլինգ» ֆիլմը։ Այն նույն թվականին առաջադրվել է «Օսկար»-ի որպես «լավագույն արտասահմանյան ֆիլմ»։
Ինգվար Ամբյորնսենը գրել է նաև մեծ տարիքի երեխաների համար։ Օրինակ՝ «Պելեն և Պրոֆենը» («en:Pelle og Proffen») գրքերի շարքը։ Սա երկու պատանին-դետեկտիվների մասին է, ովքեր հետամուտ են լինում բացահայտելու զանազան հանցագործություններ, որոնք հատկապես կապված են թմրանյութերի, շրջակա միջավայրի աղտոտման և ազգայնամոլության հարցերի հետ։ Ներքոհիշյալ գրքերի սյուժեները նույնպես բարեհաջող կերպով էկրաններ են բարձրացվել։ Դրանք են՝ «Մահը Осло-S-ում» (Døden på Oslo S), «Թունավոր սուտ» (Giftige Løgner), «Կապույտ գայլեր» (De Blå Ulvene):
2005 թվականին լույս տեսավ նրա «Սպանություն Բարկվիկում» (Drapene i Barkvik) գիրքը, որի գլխավոր հերոսը պատանի Ֆիլիպ Մոբերգն է. վերջինս փորձում է բացահայտել նորվեգական գյուղերից մեկում կացինով կատարված սպանությունը։
Ինգվար Ամբյորնսենը Բրագի մրցանակի դափնեկիր է։ Շատ պարգևներ է ստացել նաև ՌԴ կողմի (1, 2, 3 Արխիվացված 2013-10-22 Wayback Machine(նորվ.) 4(նորվ.))
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 23-salen (roman, 1981)
- Sarons ham (roman, 1982)
- Den siste revejakta (roman, 1983)
- Galgenfrist (roman, 1984)
- Stalins øye (roman, 1985)
- Hvite niggere (roman, 1986)
- Heksenes kors (roman, 1987)
- Jesus står i porten (noveller, 1988)
- San Sebastian Blues (roman, 1989)
- Den mekaniske kvinnen (roman, 1990)
- Det gyldne vakuum (roman, 1992)
- Utsikt til paradiset (roman, 1993)
- Sorte mor (noveller, 1994)
- Fugledansen (roman, 1995)
- Brødre i blodet (roman, 1996)
- Natt til mørk morgen (noveller, 1997)
- Husk hjelm! (artiklar, 1998)
- Elsk meg i morgen (roman, 1999)
- Sorte mor (noveller, 1999)
- Dronningen sover (2000)
- Tre døgn etter dommedag (artikkelsamling, 2000)
- Dronningen sover (forteljing, 2000)
- Dukken i taket (roman, 2001)
- Delvis til stede (noveller, 2003)
- Høyt oppe, langt nede (artikkelsamling, 2003)
- Innocentia Park (roman, 2004)
- Djevelens fødselsdag (noveller, 2006)
- En lang natt på jorden (roman, 2007)
- Opp Oridongo (roman, 2009)
- Natten drømmer og dagen (roman, 2012)
- Artikler i samling (2013)
Պելեն և Պրոֆենը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kjempene faller (roman, 1987)
- Døden på Oslo S (roman, 1988)
- Giftige løgner (roman, 1989)
- Sannhet til salgs (roman, 1990)
- De blå ulvene (roman, 1991)
- Flammer i snø (roman, 1992)
- Etter orkanen (roman, 1993)
- Hevneren fra himmelen (roman, 1994)
- Storbyens stemme (roman, 1994)
- Mordet på Aker Brygge (Pelle og Proffen som album, 1995)
- Hevnen fra himmelen (roman, 1999)
Սամսոնը և Ռոբերտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arven etter Rin-Tin-Tei (roman, 1998)
- Krakilske kamerater (roman, 1999)
- Pater Pietros hemmelighet (roman, 2000)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Aschehougprisen til Ingvar Ambjørnsen: – Det er noko av Elling i alle (норв.) — 1995.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Henriksen, Petter, ed. (2007). «Ingvar Ambjørnsen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 17 April 2010-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Digitaliserte bøker av Ingvar Ambjørnsen(չաշխատող հղում) hjå Nasjonalbiblioteket
- Persönliche Webpräsenz
- Webauftritt von Ingvar Ambjørnsen Արխիվացված 2011-08-10 Wayback Machine (norwegisch)
- Ingvar Ambjørnsen i Biblioteksøk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվար Ամբյորնսեն» հոդվածին։ |
|