Լասլո Հուդեց
Լասլո Հուդեց | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1893[1] |
Ծննդավայր | Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1958[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1914) |
Երկեր | Park Hotel? |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ծնողներ | հայր՝ Յուրայ Հուդեցի |
Ladislav Hudec Վիքիպահեստում |
Լասլո Էդի Հուդեց(հոնգարերեն՝ László Ede Hudec[2] կամ Ladislav Hudec (հունգ.՝ Hugyecz László Ede)[2], չինական անունը՝ Wu Dake ((Չինարեն). հունվարի 8, 1893[1], Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 26, 1958[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի հունգարա-[3][4]–սլովակ[5][6] ճարտարապետ, ով հիմնականում գործել է Չինաստանի Շանհայ քաղաքում (1918-ից 1945 թվականներին), որտեղ նրա նախագծերի հիման վրա կառուցվել են մի շարք նշանակալի շինություններ։ Առավել աչքի ընկնող կառույցներն են Park Hotel Shanghai-ը, Grand Cinema-ն, Joint Savings and Loan building-ը, Baptist Publications and Christian Literature Society buildings-ը և պոստմոդեռն ոճով կառուցված Green House-ը։ Հուդեցի ստեղծագործական ոճը տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել. եթե վաղ շրջանում զգացնել էր տալիս 20-րդ դարի սկզբներին ժողովրդականություն վայելող էկլեկտիկ նեոկլասիցիզմը, ապա ուշ շրջանի աշխատանքներում գերիշխում են դեկո և մոդեռն ոճերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1893 թվականին, ավստրոհունգարական Բեստերցեբանիա (ներկայումս՝ Սլովակիայի Բանսկա Բիստրիցա) քաղաքում[6]։ Հայրը՝ Դյորդ Հուդիեցը, ունևոր ճարտարապետ էր, հունգարացած սլովակ[note 1] Slovak[5][7][8], իսկ Լասլոյի մայրը՝ Պաուլա Շկիլետին (Paula Skultéty) էթնիկ հունգարուհի էր[5]։ Տղան 1911-ից 1914 թվականներին ճարտարապետություն է ուսումնասիրել Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանում[9]։ Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Լասլոն, որպես Ավստրո-Հունգարիայի հայրենասեր քաղաքացի, կամավոր մեկնել է ռազմաճակատ[6]։ 1916 թվականին նա գերի է ընկել ցարական Ռուսաստանի բանակայիններին, աքսորվել Սիբիր։ Այստեղ 1918 թվականին մի բանտից մեկ ուրիշը տեղափոխության ժամանակ[6] կարողացել է աննկատ դուրս ցատկել գնացքի վագոնից, հատել ոչ հեռու գտնվող ռուս-չինական սահմանը և ի վերջո հայտնվել Շանհայում, որտեղ իր մասնագիտական գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև՝ մի քանի լեզուների տիրապետելու շնորհիվ աշխատանքի է անցնել ամերիկյան ճարտարապետական գրասենյակում և հաջող կարիերա արել[9]։
1925 թվականին նա իր սեփական գրասենյակն է բացել[9] և առնվազն 37 շինություն կառուցել մինչև 1941 թվականն ընկած ժամանակահատվածում։
1938 թվականի Մյունխենյան դաշնագրի ուժի մեջ մտնելուց հետո Լասլոն կորցրել է իր չեխոսլովակյան քաղաքացիությունը և դիմել է հունգարական քաղաքացիություն ստանալու համար[6], ձեռք է բերել և 1941 թվականին նշանակվել Հունգարիայի պատվո դեսպան Շանհայում[6]։
Հուդեցի գլուխգործոցը համարվում է 1934 թվականին Նանջինգ պողոտայի վրա կառուցված 22 հարկանի Park Hotel Shanghai-ը, որը մինչև 1980-ական թվականները քաղաքի ամենաբարձր շինությունն էր և այսօր էլ դիտվում է որպես ճարտարապետական նշանակալից հուշարձան։ Մինչև 1952 թվականը այն եղել է ամբողջ Ասիայի, մինչև 1966 թվականը՝ ողջ Չինաստանի ամենաբարձր կառույցը։
1947 թվականին Հուդեցը Շանհայից տեղափոխվել է Լուգանո, այնուհետև՝ Հռոմ։ 1950 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դարձել Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի դասախոս։ Մահացել է 1958 թվականի երկրաշարժի ժամանակ, ինֆարկտից։ 1970 թվականին նրա աճյունը տեղափոխել են Բանսկա Բիստրիցա և վերահուղարկավորել այդ քաղաքի ավետարանչական գերեզմանատանը[10]։
Շինություններ Շանհայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան ակումբը
- Huadong հիվանդանոցը
- Paulun Hospital ((Չինարեն))
- Margaret Williamson կամ Red House հիվանդանոցը
- Moore Memorial Church ((Չինարեն))
- German Church ((Չինարեն))
- Chapei էլեկտրակայանը ((Չինարեն))
- China Baptist Publication Society and Christian Literature Society Building ((Չինարեն))
- Union Brewery
- Մեծ կինոթատրոնը (Grand Cinema)
- Park Hotel Shanghai
- Dr Woo's villa (Green house) ((Չինարեն))
- Avenue Apartments
- Wukang Mansion (Normandie Apartments)
- Hudec House ((Չինարեն))
- Columbia Circle ((Չինարեն))
- Columbia Country Club ((Չինարեն))
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (życiorys – po słowacku) Արխիվացված 2020-11-26 Wayback Machine
- („Człowiek, który zmienił Szanghaj” – po angielsku)
- Slovenský biografický slovník
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուդեցների ընտանիքը Բանսկա Բիստրիցայում
-
Լասլո Հուդեցը՝ հունգարական բանակի կամավոր
-
Լասլո Հուդեց. 1934 թ.
-
Բուդապեշտի տեխնիկական համալսարանի ուսանողների խմբային լուսանկարը. 1912 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 «Life and work; Roots». Ministry of Culture and Education of Hungary; College of Architecture and Urban Planning of Tongji University. www.hudec.cn. 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Wasserstrom, Jeffrey N. (2009). Global Shanghai, 1850-2010: a history in fragments. Routledge. էջ 102. ISBN 9780415213288.
- ↑ Wang Zhiyong (2009 թ․ ապրիլի 23). «'Hudec and Shanghai', Deke Erh Photography Exhibition». China Internet Information Center. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Csejdy, Júlia (2009). «Besztercebányától Sanghajig. Hugyecz László építész (1893-1958) életpályája» [From Banská Bystrica to Shanghai. The life of architect László Hugyecz (1893-1958) Ifjúság, egyetemi évek] (Hungarian). Hudec Heritage Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին. «Hogy vajon magyar vagy tót vagyok, én nem tudom, nem is keresem, magamat széjjel nem vághatom, mint szétvágták hazámat, mindig az maradok, ami voltam. Nem kérdezte senki tőlem a régi szentistváni Magyarországon, hogy vajon tót vagyok-e vagy magyar? Szerettem mindkettőt, hiszen anyám magyar, apám tót származású volt, és én is mind a kettő voltam." Full translation: "Whether I am Magyar [Hungarian] or Tót [Slovak], I do not know, and neither do I search [my roots], I cannot cut myself into parts, as my fatherland [Kingdom of Hungary] was carved up, I'll always remain, what I have been. In the old Hungary of [King] St. Stephen no one asked me whether I was Tót or Magyar? I loved them both, since my mother was Magyar, and my Father of Tót ancestry, and I myself was both.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kabos, Ladislav. «The man who changed Shanghai». Who is L.E.Hudec. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Peter G. Rowe, Seng Kuan, Architectural Encounters with Essence and Form in Modern China, MIT Press, 2004, p.58
- ↑ Modern Chinese literature and culture, vol.18-19, Foreign Language Publications, 2006, p.45
- ↑ 9,0 9,1 9,2 Warr, Anne: Shanghai Architecture, The Watermark Press, 2007, 978-0-949284-76-1
- ↑ «EXPO 2010 Slovakia Pavilion Official website». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ , իր սլովակյան Juraj Hudec անուն-ազգանունը 1890 թվականին փոխել էր հունգարական György Hugyecz-ի(Kabos, Ladislav. «The man who changed Shanghai». Who is L.E.Hudec. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hudec Heritage Project
- Exhibit Highlights Shanghai Hotel and its Designer
- Laszlo Hudec fonds at University of Victoria, Special Collections
- Interactive 3D models of László Hudec's buildings created with Virtual Building Explorer.
- Official site of the year of Hudec in Shanghai
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Հուդեց» հոդվածին։ |
|