Լիլիա Դավիդովիչ
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1936[1] |
---|---|
Ծննդավայր | Գրոդնո, Białystok Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 25, 2002[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Մասնագիտություն | դերասանուհի |
Քաղաքացիություն | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, ԽՍՀՄ և Բելառուս |
Կրթություն | Բելառուսի արվեստի պետական ակադեմիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0203165 |
Լիլիա Դավիդովիչ (բելառուս․՝ Лілія Міхайлаўна Давідовіч, դեկտեմբերի 25, 1936[1], Գրոդնո, Białystok Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - ապրիլի 25, 2002[1], Մինսկ, Բելառուս), կինոյի և թատրոնի խորհրդային և բելառուս դերասանուհի։ Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ (1975): Մինսկի Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհի։ Հայտնի է դարձել Ի. Պ. Մելեժի վեպի հիման վրա «Մարդիկ ճահճում» հեռուստատեսային բեմադրությունում Հաննայի դերով (1966 թվականին, իսկ 1982 թվականին Լիլիա Դավիդովիչի մասնակցությամբ նույն վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիա Դավիդովիչը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 25-ին Գրոդնո քաղաքում, Լեհաստանի երկրորդ հանրապետություն (այժմ ՝ Բելառուսի Հանրապետություն)։ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Լիլիա Դավիդովիչն ավարտել է մշակութային ուսումնարանը։ Ուսումնարանի ավարտից հետո ներկայացվել է թատերական ինստիտուտ, բայց հարցազրույցը չի անցել։ Լիլիան վերադարձել է Գրոդնո, որտեղ շարունակել է խաղալ Գրոդնոյի մարզային խորհրդի ինքնագործ թատրոնի բեմում։ Սակայն երիտասարդ աստղի վրա ուշադրություն է դարձրել Կոնստանտին Սաննիկովը՝ բելառուս դերասան, ռեժիսոր և մանկավարժ, որը երկրում զբաղվում էր երիտասարդ տաղանդների որոնմամբ[2]։ Նա հրավիրել է Լիլիային սովորել Մինսկում Բելառուսի պետական թատերական արվեստի ինստիտուտում (այժմ՝ Բելառուսի արվեստի պետական ակադեմիա)։ Լիլիան սովորել է ապագա հայտնի դերասաններ Վիկտոր Տարասովի, Գենադի Օվսյաննիկովի, Մարիա Զախարևիչի, Գալինա Տոլկաչևայի հետ (նրանք բոլորը միասին ավելի ավագ՝ 1957 թվականի շրջանավարտներ են)։ Սկսնակ դերասանուհու փարթամ մարմնաձևերը սահմանափակում էին նրա համար դերերի ընտրությունը, բայց Լիլիան կարողացել է մեկ տարվա ընթացքում ուղղել էր կազմվածքը։ Լիլիան հասակակիցների հարցին պատասխանում էր, որ «ուղղակի խրճիթն է ներկել և ուտում միայն տանձեր»։
1960 թվականին ավարտել է ինստիտուտը և դրա ավարտից անմիջապես հետո հետո ընդունվել Յանկա Կուպալայի անվան թատրոնի թատերախումբ։ Այս թատրոնին Լիլիա Դավիդովիչը նվիրել է իր ամբողջ կյանքը[3]։
Ավելի քան քառասուն տարի Լիլիա Դավիդովիչը հանդես է եկել կուպալովյան թատրոնի բեմում և այդ ամբողջ ընթացքում խաղացել ավելի քան յոթանասուն դեր, ինչպես նաև «Բելառուսֆիլմ» կինոստուդիայի հեռուստաներկայացումներում և ժապավեններում։ Դերասանուհին խաղացել է և՛ դասականների, և՛ ժամանակակից հեղինակների, խաղացել է ժողովրդական հերոսուհիների և թագուհիների։ Գենադի Գարբուկի պնդմամբ, որը 1962 թվականից նրա հետ խաղացել էր կուպալովյան թատրոնում, Լիլիան «կարող էր և՛ ողբերգությունը, և՛ կատակերգությունը միանման լավ խաղալ։
Կյանքի վերջին տարիներին Լիլիա Դավիդովիչը ղեկավարել է բազմաթիվ թատերական փառատոների մրցատյանը, զբաղվել է մանկավարժական և հասարակական գործունեությամբ։ Եղել է Բելառուսի Հանրապետության գրականության, արվեստի և ճարտարապետության ոլորտում պետական մրցանակների կոմիտեի անդամ։
Լիլիա Դավիդովիչը մահացել է 2002 թվականի ապրիլի 25-ին Մինսկում՝ 65 տարեկան հասակում, թոքային ծանր հիվանդությունից հետո։ Հուղարկաված է Մինսկ քաղաքի Արևելյան գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիա Դավիդովիչն ամուսնացած է եղել լրագրող, հրապարակախոս և միջազգային տեսաբան Իգոր Դիլևսկիի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Գլեբ և Օլեգ անուններով[4]։
Ժամանակակիցների և հետնորդների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Լիլիա Դավիդովիչը հարցազրույց է տվել «Գրոդնենսկայա պրավդա» թերթին (բելառուս․՝ «Гродзенская праўда»): Նրա մասին հոդվածը ստացել է «Կուպալովյան բեմի թագուհին» վերանգիրը (բելառուս․՝ «Каралева купалаўскай сцэны»):
Իրինա Զավադսկայան՝ «Խորհրդային Բելառուս» թերթի մեկնաբանը, որը գրադարանում «գործընկերների տեքստերով» ուսումնասիրել է դերասանուհու կյանքը, գրել է նրա մասին.
Իրինա Զավադսկայան հոդվածում ցավում է, որ վերջին շրջանում՝ դերասանուհու մահից հինգ տարի անց, «մեծ դերասան հասկացությունը… գրեթե հեռացել է մեր բառապաշարից»։
Ալեքսանդր Ստանյուտան իր «Տեսարաններ Մինսկի կյանքից» գրքում (բելառուս․՝ Сцэны з менскага жыцця) գրել է նրա մասին[5]՝ {{քաղվածք Նա ապրում էր մեր թաղամասում։ Առավոտյան տրամվայի մոտ հանդիպում ես, նրա մեծ աչքերը կարծես փայլեն։ Փայլ, կենսականություն, էներգիա։ Թվում էր, թե նույնիսկ փորձում է զսպել այն ուժերը, որոնք եռում են ներսում։ Նա մի կին էր, որը թաքցնում էր կիրքը... Սլանում էր դեպի փառքը։ |Ալեքսանդր Ստանյուտա («Сцэны з менскага жыцця»)}}
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին՝ մասնագիտական գործունեության 6-րդ տարում, Ի. Մելեժի «Մարդիկ ճահճի մեջ» վեպի հիման վրա հեռուստատեսային բեմադրությունում Հաննայի դերի համար Լիլիա Դավիդովիչը պարգևատրվել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական մրցանակով (Իվան Մելեժն այս ներկայացման առաջնախաղին լաց է եղել), իսկ ավելի ուշ արժանացել է Բելառուսի վաստակավոր արտիստի կոչման[6][7]։
1975 թվականին Լիլիա Դավիդովիչը արժանացել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման[8]։
1996 թվականին Լիլիա Դավիդովիչը պարգևատրվել է Ֆրանցիսկ Սկորինայի մեդալով՝ հրամանագրում «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար» գրությամբ[9]։
2001 թվականին Լիլիա Դավիդովիչի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «Լիլիա Դավիդովիչ։ Աստղային պատմություն» անվանմամբ (ռեժիսոր՝ Վ. Պոլևոյ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Ирина Завадская (01.02.2007). «Королевская Лилия». Советская Белоруссия. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Лилия Михайловна Давидович(բելառուս.) // Звязда : газета. —М., 2002. — В. 25 апреля. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2014.
- ↑ Мурина, Светлана (24.07.2014). «Родом из Гродно». Гродзенская праўда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Каралеўская Лілія» (բելառուսերեն). Народная Воля. 26 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Анна Громыко (25 декабря 2009). «25 декабря 1936 года родилась народная артистка Беларуси Лилия Давидович». БЕЛТА. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Вайткун, Алексей (26 декабря 2011). «Это мы. Наша Давидович». TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Лилия Давидович». Официальный сайт киностудии «Беларусьфильм». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Указ Президента Республики Беларусь № 571 «О награждении Л. М. Давидович медалью Франциска Скорины»(չաշխատող հղում) (Собрание декретов, указов Президента и постановлений Правительства Республики Беларусь, 1996 год, № 36, ст. 972)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лилия Давидович на сайте «Белорусские актёры театра и кино»
- Лилия Давидович в театре Արխիվացված 2016-04-10 Wayback Machine на сайте «Белорусские актёры театра и кино»
|