Լիոնել Հեմփթոն
Լիոնել Հեմփթոն | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Hemp և Esztelen Lionel |
Ծնվել է | ապրիլի 20, 1908[1][2][3][…] Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 31, 2002[5][1][2][…] (94 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7] |
Գերեզման | Վուդլոն[7] |
Ժանրեր | սվինգ երաժշտություն, բիգ բենդ և mainstream jazz? |
Մասնագիտություն | բենդ-լիդեր, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, դերասան, պորկուսիոնիստ, դաշնակահար և վոկալիստ |
Գործիքներ | vibraphone?[8], հարվածային գործիք, վոկալ, հարվածային համակարգ[8] և դաշնամուր |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս և Audio Fidelity |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց |
Անդամակցություն | Alpha Phi Alpha և Lionel Hampton and His Orchestra? |
Պարգևներ | |
Lionel Hampton Վիքիպահեստում |
Լիոնել Լեո Հեմփթոն (անգլ.՝ Lionel Leo Hampton), (ապրիլի 20, 1908[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] - օգոստոսի 31, 2002[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7]), ջազ երաժիշտ, երգիչ, վիբրաֆոնահար, դերասան և շոումեն։ Հեմփթոնն աշխատել է այնպիսի ջազ երաժիշտների հետ, ինչպիսիք են Թեդի Ուիլսոնը, Բենի Գուդմենը, Չարլի Փարքերը և այլք։ 1992 թվականին Հեմփթոնն ներգրավվել է Ալաբամայի Ջազի փառքի սրահ, իսկ 1996-ին արժանացել Արվեստների ազգային մեդալի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնել Հեմփթոնը ծնվել է Լուիսվիլում, Կենտուկիի նահանգում։ Շուտով մայրը Լեոյի հետ տեղափոխվում է իր հարազատ քաղաք Բիրմինգհեմ[9]։ Մինչ 1916 թվականին Չիկագո տեղափոխվելը, Հեմփթոնի մանկությունն անցել է Կենոշա քաղաքում։ 1920-ական թվականներին դեռահաս Հեմփթոնը քսիլոֆոնի դասեր է վերցնում Ջիմի Բերտրանդից և սկսում թմբուկ նվագել։ Նա դաստիարակվում է որպես կաթոլիկ և սկսում է հարվածային գործիքներ նվագել Չիկագոյի մոտակայքում գտնվող Holy Rosary ակադեմիայում[10]։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնել Հեմփթոնը իր կարիերան սկսել է Newsboy's Band-ում, որտեղ նվագում էր հարվածային գործիքներ։ Չիկագոյում ապրելու տարիներին Vendome թատրոնում Հեմփթոնը տեսնում է Լուի Արմսթրոնգին, ավելի ուշ նա հիշում է, որ Արմսթրոնգի առաջին իսկ սոլոյից հետո ողջ լսարանն ուղղակի խելագարվել էր[11]։ 1927 թվականին Հեմփթոնը տեղափոխվում է Կալիֆոռնիա և սկսում նվագել Dixiland Blues-Blowers-ում։ Առաջին ձայնագրությունը կատարում է Փոլ Հովարդի Quality Serenaders խմբի հետ, այնուհետև սկսում նվագել Les Hite բենդում։ Որպես թմբկահար Հեմփթոնի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նա նվագում էր միանգամից մի քանի զույգ փայտերով՝ բաց չթողնելով որևէ բիթ[12]։
Այս շրջանում Հեմփթոնը սովորում է նվագել վիբրաֆոն։ 1930 թվականին Լուի Արմսթրոնգը գալիս է Կալիֆոռնիա և վարձում Les Hite բենդը ելույթների և ձայնագրությունների համար։ Հեմփթոնը գրավեց Արմսթրոնգի ուշադրությունը այն բանից հետո, երբ կրկնեց Արմսթրոնգի սոլոն վիբրաֆոնի վրա, այնուհետև Արմսթրոնգը խնդրեց նրան նվագել կրկներգերի վոկալային հատվածների ժամանակ[11]։ Այսպիսով Հեմփթոնը սկսեց պրոֆեսիոնալ կարիերան որպես վիբրաֆոնահար։
Համագործակցություն Բենի Գուդմենի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի նոյեմբերին Լոս Անջելես է գալիս Բենի Գուդմենի նվագախումբը։ Գուդմենը, լսելով Հեմփթոնի նվագը, հրավիրում է վերջինիս միանալ իր տրիոյին, որը շուտով դառնում է Բենի Գուդմենի կվարտետը դաշնակահար Թեդի Ուիլսոնի և թմբկահար Կրուպայի մասնակցությամբ[13]։ Գուդմենի հետ համագործակցության 4 տարիների ընթացքում Հեմփթոնը դարձավ ոչ միայն հայտնի անձ սվինգի արվեստում, ոչ միայն նոր գույներ ու գաղափարներ տվեց Գուդմենի կվարտետին, այլև դարձավ Քարնեգի հոլում 1938 թվականին տեղի ունեցած համերգի աստղային դեմքերից մեկը։ Միաժամանակ Հեմփթոնը նվագում էր կլառնետահարների սեքստետում էլեկտրակիթառահար Չարլի Քրիստիանի հետ[14]։
Լիոնել Հեմփթոնի նվագախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքում Գուդմենի հետ աշխատելիս Հեմփթոնը ձայնագրվում է մի քանի փոքր խմբերով, որոնք հայտնի են դառնում որպես Լիոնել Հեմփթոնի նվագախումբ։ 1940 թվականին նա վերջնականապես թողնում է Գուդմենի խումբը, որպեսզի կազմավորի սեփական բենդը[15]։ Հեմփթոնի նվագախումբը դրսևորում է իրեն 1940-1950-ական թվականներին։ Նրա երրորդ ձայնագրությունը բենդի հետ 1942 թվականին «Flying Home» երգի տարբերակն էր, որ իրենից ներկայացնում էր R&B ժանր։ Չնայած որ այս երգի առաջին ձայնագրությունը կատարվեց փոքր խմբով 1940 թվականին, առավել հայտնի դարձավ 1942 թվականին ձայնագրված տարբերակը դաշնակահար Միլթ Բաքների հետ[16]։ 1944 թվականին կիթառիստ Բիլլի Մակելը միանում է Հեմփթոնին, ելույթներ է ունենում ու ձայնագրվում նրա բենդի հետ ընդհուպ մինչև 1970-ականների վերջ։ 1947 թվականին Հեմփթոնը կատարում է «Stardust» սինգլը Just Jazz համերգի ժամանակ։
Հեմփթոնը համարվում էր հայտնի արտիստներից մեկը Cavalcade of Jazz համերգների, որոնք անցկացվում էին Լոս Անջելեսում, իսկ կազմակերպիչն էր աֆրո-ամերիկացի հայտնի պրոդյուսեր Լեոն Հեֆլինը[17]։ Նրա առաջին կատարումը տեղի ունեցել Cavalcade of Jazz երկրորդ համերգին 1946 թվականի հոկտեմբերի 12-ին, որի մասնակիցների թվում էին Սլիմ Գեյլարդը, Ջո Լիգինսը և Լուի Արմսթրոնգը։ 1950 թվականի հունիսի 25-ին վեցերորդ Cavalcade of Jazz համերգին Հեմփթոնի ելույթը հավերժ մնաց ջազի պատմության մեջ։ Լիոնելն ու իր բենդը կատարեցին «Flying high» երգը 14,000 երկրպագուների առջև։ Ելույթ ունեցան նաև Դինա Վաշինգտոնը, Ռոյ Միլթոնը, Փի Ուի Քրեյթոնը և այլք[18]։ Հեմփթոնի վերջին Cavalcade of Jazz համերգը տասնմեկերորդն էր 1955 թվականին։
Հեմփթոնի նվագախումբը մեկնեց մեծ շրջագայոււթյան դեպի Եվրոպա 1953 թվականին, այդ ժամանակ նվագախմբի կազմում էին Քլիֆորդ Բրաունին, Էնթոնի Օրտեգան, Ջորջ Ուալլինգթոնը, Քուինսի Ջոնսը և երգչուհի Էնի Ռոսը։ 1940-1950-ական թվականներին Հեմփթոնը շարունակում է ձայնագրվել փոքր խմբով Օսկար Փիթերսոնի, Բադի դե Ֆրանկոյի և այլ ջազմենների հետ։ 1955 թվականին․ Կալիֆոռնիայում աշխատելով «Բենի Գուդմենի պատմությունը» ֆիլմի վրա, միաժամանակ ձայնագրում է երկու ալբոմ Սթեն Գեցի հետ։ 1968 թվականին Հեմփթոնը Լուի Արմսթրոնգի և իտալացի երգչուհի Սիլվանա Սավորելլիի հետ ելույթ է ունենում Սան Ռեմո երաժշտական փառատոնի ժամանակ[19]։ Վերջինս մեծ արձագանք է գտնում իտալացի ունկնդիրների շրջանում՝ վերածվելով ջազային անմոռանալի սեսսիայի։ Նույն տարում Հեմփթոնը արժանանում է մեդալի Հռոմի պապ Պողոս VI-ի կողմից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի նոյեմբերի 11-ին Արիզոնայի Յումա քաղաքում Հեմփթոնը ամուսնանում է Գլեդիս Ռիդլի հետ[20]։ Գլեդիսը երկար տարիներ եղել է Լիոնելի բիզնես մենեջերը։ Բազմաթիվ երաժիշտներ, հիշելով նրանց, նշում են, որ Լեոն զբաղվում էր երաժշտությամբ, իսկ Գլեդիսը՝ բիզնեսով։
1950 թվականի ընթացքում Հեմփթոնը սկսում է հետաքրքրվել հուդայականությամբ և մեծ գումարներ ուղարկում Իսրայել։ 1953 թվականին նա գրում է «Դավիթ արքա» սյուիտը, որով ելույթ է ունենում Իսրայելում Բոստոնի փոփ նվագախմբի հետ։ Ավելի ուշ Հմեփթոնը դառնում է քրիստոնեական դոկտրինի հետևորդ։
1997 թվականին նրա բնակարանում հրդեհ է բռնկվում, ոչնչանում են բոլոր մրցանակներն ու գույքը, սակայն Հեմփթոնը հասցնում է անվնաս դուրս գալ[21]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմփթոնը ընդգրկված էր բարեգործական բազմաթիվ ծրագրերի մեջ, ստեղծել էր Lionel Hampton Development ընկերությունը։ Վերջինս սկսեց աշխատել Հարլեմում, իսկ 1960-ական թվականներին Նյու Յորքում, ԱՄՆ Հանրապետական կուսակցության և գործարար Նելսոն Ռոքֆելլերի աջակցությամբ Հեմփթոնի ընկերությունը կառուցեց բնակելի շենքեր, նաև երաժշտական կրթության կենտորններ անապահով սևամորթ ընտանիքների երեխաների համար։ 1988 թվականին Հեմփթոնը Այդահո նահանգում հիմնադրեց Արվեստների կենտրոն և դարձավ ջազ-փառատոնի գեղարվեստական ղեկավար փոքր քաղաք Մոսկոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #11894200X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Lionel Hampton (1908-2002)». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «The Vancouver Sun / Nun Taught Hampton». news.google.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 11,0 11,1 Brothers, Thomas David (2014 թ․ փետրվարի 3). Louis Armstrong, Master of Modernism (անգլերեն). W. W. Norton & Company. էջեր 194–195. ISBN 978-0-393-06582-4.
- ↑ Tuttle, Gene (2013 թ․ սեպտեմբերի 27). «Lionel Hampton in Action». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Scott, William B. (1999). New York modern : the arts and the city. Baltimore : Johns Hopkins University Press. էջ 263. ISBN 978-0-8018-5998-4.
- ↑ «Lionel Hampton: Expert insights and analysis of artist & recordings -Mosaic». Mosaic Records - Home for Jazz fans! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Yanow, Scott (2000). Swing. American National Biography Online. San Francisco : Miller Freeman Books ; Berkeley, CA : Distributed to the Book trade in the U.S. and Canada by Publishers Group West ; Milwaukee, WI : Distributed to the music trade in the U.S. and Canada by Hal Leonard Pub. ISBN 978-0-87930-600-7.
- ↑ Jazz, All About (2005 թ․ օգոստոսի 22). «Lionel Hampton: Flying Home». All About Jazz (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ The Black music history of Los Angeles, its roots : 50 years in Black music : a classical pictorial history of Los Angeles Black music of the 20's, 30's, 40's, 50's and 60's : photographic essays that define the people, the artistry and their contributions to the wonderful world of entertainment (անգլերեն).
{{cite book}}
: Text "WorldCat.org" ignored (օգնություն) - ↑ Bryant, Clora (1998). Central Avenue sounds : jazz in Los Angeles (անգլերեն). University of California Press.
- ↑ «Lara Saint Paul». Music In Africa (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Smith, Jessie Carney (1996). Notable Black American women. New York : Gale Research. ISBN 978-0-8103-9177-2.
- ↑ Barron, James (1998 թ․ հունվարի 9). «PUBLIC LIVES; More Fallout From Lamp Fire» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնել Հեմփթոն» հոդվածին։ |
|