Jump to content

Լիտվերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվերեն
lietuvių kalba
Լիտվերենով գրված տեքստ (1741)[1]
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասEast Baltic?
ԵրկրներԼիտվա Լիտվա
Բելառուս Բելառուս
Լեհաստան Լեհաստան
Պաշտոնական կարգավիճակԼիտվա Լիտվա

Եվրամիություն Եվրամիություն
Տարածաշրջանային կամ տեղի պաշտոնական լեզու
 Լեհաստան

Խոսողների քանակ4 000 000 մարդ
Վերահսկող կազմակերպությունԼիտվերենի հանձնաժողով
Լեզվակիրների թիվը3 միլիոն (2006)[2]
ԴասակարգումՀնդեվրոպական լեզվաընտանիք
Բալթիկ-սլավոնական ճյուղ
Բալթյան խումբ
Արևելաբալթյան ենթախումբ
Գրերի համակարգլատինական այբուբեն (լիտվական այբուբեն)
IETFlt
ԳՕՍՏ 7.75–97լիտ 400
ISO 639-1lt
ISO 639-2lit
ISO 639-3lit

Լիտվերենի տարածվածությունը 16-րդ դարում
 Lithuanian language Վիքիպահեստում

Լիտվերեն (ինքնանուն՝ lietuvių kalba), հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան լեզվախմբի լեզու։ Աշխարհում լիտվերեն խոսում են 3 միլիոն մարդ։ Այն պաշտոնական լեզու է Լիտվայում։ Լիտվերենը չի մտնում ըստ տարածման աշխարհի լեզուների դասակարգման մեջ։

Հիմնական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան ճյուղին։ Ունի երկու հիմնական բարբառ ժյամայտյան (ստորին լիտվական) և աուկշտայտյան (վերին լիտվական)․ վերջինս ընկած է գրական լիտվերենի հիմքում։ Հնդեվրոպական լեզվաընտանիքում բնորոշ է առավել հնատիպ գծերով։

Հնչյունական կազմը հարուստ է(12 ձայնավոր, 8 երկբառ, 45 բաղաձայն)։ Ձայնավորներն ունեն իմաստազատիչ քանակային տարբերություն(երկար–կարճ)։ Շեշտը փոփոխական է, վանկը բնորոշ է ինտոնացիոն ուրույն կաղապարով։

Գոյականն ունի սեռի (արական, իգական, ընդհանուր), թվի(եզակի, հոգնակի, բարբառներում՝ երկակիի մնացորդներ), հոլովի (7) կարգեր։ Բայը ևս հարուստ է ձևաբանական կարգերով (4 եղանակ, 4 ժամանակային ձև)։ Գրավոր հուշարձանները՝ 16–րդ դարից, այբուբենը՝ լատինագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бумблаускас, Альфредас|Alfredas Bumblauskas. Senosios Lietuvos istorija, 1009—1795. (История древней Литвы: 1009—1795) — Vilnius: R. Paknio leidykla, 2005. — ISBN 9986-830-89-3 (լիտվ.)
  2. Ethnologue report for language code:lit
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 635

[[Կատեգորիա: