Լոուրենս Ալմա-Թադեմա
Լոուրենս Ալմա-Թադեմա Lawrence Alma-Tadema | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրոնրիյպ, Նիդերլանդներ |
Մահացել է | հունիսի 25, 1912[2][3][4][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիսբադեն, Գերմանիա |
Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
Քաղաքացիություն | Բելգիա, Նիդերլանդների Թագավորություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) |
Ազդվել է | Égide Charles Gustave Wappers?[5], Nicaise de Keyser?[5], Գուստավ Բուլանժե[5], Ժան Լեոն Ժերոմ[5] և Louis De Taeye?[6] |
Երկեր | Հելիոգաբալուսի վարդերը, Ամֆիսայի կինը, Գարուն և Unconscious Rivals? |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և նկարազարդող |
Ամուսին | Լաուրա-Թերեզա Ալմա Թադեմա[7] և [Marie] Pauline Gressin?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Լոուրենս Ալմա-Թադեմա[7] և Աննա Ալմա-Թադեմա[7] |
Lawrence Alma-Tadema Վիքիպահեստում |
Սըր Լոուրենս Ալմա-Թադեմա (անգլ.՝ Lawrence Alma-Tadema [ˈælmə ˈtædɪmə], հունվարի 8, 1836[1][2][3][…], Դրոնրիյպ, Նիդերլանդներ - հունիսի 25, 1912[2][3][4][…], Վիսբադեն, Գերմանիա), 19-րդ դարի բրիտանացի նկարիչ, որը նկարում էր պատմական և դիցաբանական թեմաներով կտավներ։ Իր նկարներում նա ներկայացնում էր Հռոմեական կայսրության շքեղությունն ու անկումը։ Նրա նկարները ճշգրիտ վերարտադրում են անցած ժամանակի մանրուքները, և ունեին մեծ հեղինակություն Մեծ Բրիտանիայում, ինչի մասին վկայում է նրան ասպետի տիտղոսի շնորհելը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Բելգիայում՝ անմիջապես իր դիրքերը զբաղեցնելով կերպարվեստի պատմության ժանրում։ 1860-ական թվականների նկարների սյուժեն ընտրել է առավելապես Մերովինգների դարաշրջանի պատմությունից, այնուհետև կենտրոնացել է Հին Եգիպտոսի թեմայի շուրջ, հետո անցել է անտիկ աշխարհի թեմային։ 1870 թ. տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, 1873 թ. Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի անձնական կարգադրությամբ ստացել է բրիտանական հպատակություն։ Ստեղծել է 408 կտավ, որից 300-ը եղել են անտիկ աշխարհի պատկերավորումներ։ Նրա նկարների կերպարները եղել են ժամանակակից վիկտորիականներ՝ ներկայացված դասական բեմանկարում։ Նկարները ստույգ վերաստեղծել են անտիկ դարաշրջանի մասնիկներ և Անգլիայում վայելում էին մեծ հեղինակություն, որի մասին վկայում է 1899 թ. նկարչի ասպետական կոչման յուրացման փաստը և իր բարձրացումը Արժանավորների խորհրդի անդամակցության մեջ 1904 թ.։ Թաղված է Սուրբ Պողոսի տաճարում։
Ալմա-Թադեմայի մահվանից անմիջապես հետո նրա ստեղծագործությունները դուրս եկան նորաձևությունից և գործնականորեն մոռացվեցին։ Միայն 1970-ական թվականներին՝ սրահային և դեկորատիվ գեղանկարչության նկատմամբ հետաքրքրության վերելքի հետ, գնահատվում է նրա ներդրումը բրիտանական և համաշխարհային արվեստի զարգացման մեջ։ Ի նշան նկարչի ծառայությունների ընդունման, 1996 թ. Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում, կազմակերպվում է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Ռուսաստանում Ալմա-Թադեմայի ստեղծագործությունները թույլ են ներկայացված, թանգարաններում պահվում են նրա ստեղծագործություններից ընդամենը 3-ը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եգիպտական շախմատ խաղացողները
-
Բալեր (Աղջիկը վագրենու վրա), 1873, մասնավոր հավաքածու
-
Չմտածված մրցակցություն, 1893, մասնավոր հավաքածու
-
Շահավետ դիրք, 1895, մասնավոր հավաքածու
-
Պոմպեյի տեսարան, 1868, Պրադո
-
Տեպիդարիումում, 1881, Լեդի Լևեր պատկերասրահ, Լիվերպուլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Laurens Alma Tadema (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lourens Alma Tadema — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Lawrence Alma-Tadema — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://journals.openedition.org/polysemes/4805#:~:text=Alma%2DTadema%20was%20influenced%20by,the%20Victorian%20taste%20for%20genre.
- ↑ https://rehs.com/eng/default-19th20th-century-artist-bio-page/?fl_builder&artist_no=150&sold=1
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Ալմա-Թադեմա» հոդվածին։ |
|