Կատյա Պասկալևա
Կատյա Պասկալևա բուլղար․՝ Катя Паскалева | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1945 |
Ծննդավայր | Պետրիչ, Բուլղարիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 23, 2002 (56 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա կամ Սոֆիա, Բուլղարիա[1] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Georgi Bozhilov?[2] և Ivan Rosenov? |
Կատյա Պասկալևա (բուլղար․՝ Катя Кирилова Паскалева, սեպտեմբերի 18, 1945, Պետրիչ, Բուլղարիայի թագավորություն - հուլիսի 23, 2002, Սոֆիա, Բուլղարիա և Սոֆիա, Բուլղարիա[1]), թատրոնի և կինոյի բուլղարացի դերասանուհի, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Վաստակավոր արտիստուհի (1974)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 18-ին Բուլղարիայի Պետրիչ քաղաքում։
1967 թվականին ավարտել է Թատերական արվեստի ազգային «Кръстьо Сарафов» ակադեմիան, սովորել է Մետոդի Անդոնովի դերասանական արվեստի դասարանում։
Նկարահանվել է բազմաթիվ բուլղարական ֆիլմերում։ Նաև աշխատել է Բուլղարիայի դրամատիկական թատրոններում՝ Տոլբուխինի (այժմ՝ Դոբրիչ), Պազարջիկի, Պլովդիվի, Սոֆիայի։ 1985 թվականից եղել է Ալեկո Կոնստանտինովի անվան սատիրայի պետական թատրոնի դերասանուհի։
Եղել է Բուլղարացի կինոգործիչների խորհրդի անդամ, արժանացել է տարբեր մրցանակների և պարգևների։
Մահացել է 2002 թվականի հուլիսի 23-ին Սոֆիայում կոկորդի քաղցկեղից, որն առաջացել էր երկար տարիներ ծխելու հետևանքով։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|
Հայերեն անվանում | Բուլղարերեն անվանում | Տառադարձում | |||
1966 | Երկուշաբթի առավոտ | Понеделник сутрин | Ponedelnik sutrin | Վելիկոյի կին | կոմունիստական գրաքննության պատճառով թողարկվել է 1988 թվականին |
1967 | Շեղում | ||||
1971 | Երգի ավարտը | Краят на песента | Krayat na pesenta | Նայմե | |
1972 | Այծի եղջյուրը | Козият рог | Koziyat rog | Մարիա | ռեժիսոր՝ Մետոդի Անդոնով |
1973 | Առանց աշխատանքի մարդիկ | Мъже без работа | Mazhe bez rabota | Հրիստինա | |
1975 | Վիլլա զոնա | Вилна зона | Vilna zona | Ստեֆկա | ռեժիսոր՝ Էդուարդ Զահարիև |
1977 | Մայրիշխանություն | Матриархат | Matriarhat | Տանա | Ռեժիսոր՝ Լյուդմիլ Կիրկով |
Աստղերը նրա մազերի մեջ, արցունքները նրա աչքերում | Звезди в косите, сълзи в очите | Zvezdi v Kosite, Salzi v Ochite | Լիզա Ստրեզովա | ||
1982 | Էլեգիա | Елегия | Elegiya | Զդրավկայի պանդոկապանուհի | ռեժիսոր՝ Էդուարդ Զահարիև |
1987 | Եվան երրորդ հարկում | Ева на третия етаж | Eva na tretiya etazh | Նաումովա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատյա Պասկալևա Internet Movie Database կայքում
- Gencheva, Galina (2008). Bulgarian Feature Films encyclopedia. Sofia: Publishing house "Dr Ivan Bogorov". ISBN 978-954-316-069-3.
- Kovachev, Pencho (2008). 50 Golden Bulgarian Films. Sofia: Publishing house "Zahariy Stoyanov". ISBN 978-954-09-0281-4.
|