Jump to content

Կարաչայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաչայներ
Ընդհանուր քանակ

250 000

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 226 271
Թուրքիա Թուրքիա 20 000
Լեզու(ներ)
կարաչայ-բալկարերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
բալկարցիներ
Կարաչայ տղամարդիկ (19-րդ դարի լուսանկար)

Կարաչայներ (կարաչ.-բալկ.՝ къарачайлыла, таўлула, аланла), թյուրքական ժողովուրդ են։ Հիմնականում բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում։ Ընդհանուր թիվը՝ 250 հազար է։ Խոսում են կարաչայ-բալկարերեն, իսկ նրանց կրոնը սուննի իսլամն է։ Ռուսաստանում ապրում է 226 հազար[1]։

Ազգության ձևավորմանը մասնակցել են լեռնական կովկազական ցեղերը, ալանները, բուլղարները և ղփչաղները։ Կարաչայների մեջ մինչև 19-րդ դարի կեսը պահպանվել էին ավատատիրական-նահապետական հարաբերությունները։ Անցյալում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ։ Պատկանում են Եվրոպոիդ ռասայի կովկասյան ենթառասային։

Խորհրդային Միության տարիներին զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ստեղծվել է գիր։ Փաստացի մեկ ազգ են իրենց հարևան բալկարցիների հետ ունենալով նրանց հետ մեկ ծագում, մշակույթ և լեզու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Russian Census of 2021». (ru)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 302
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարաչայներ» հոդվածին։