Կարոլինա Էռերա
Կարոլինա Էռերա իսպ.՝ Carolina Herrera | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Քաղաքացիություն | Վենեսուելա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
Ծնողներ | հայր՝ Guillermo Pacanins Acevedo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | carolinaherrera.com |
Carolina Herrera Վիքիպահեստում |
Կարոլինա Էռերա (իսպ.՝ Carolina Herrera, հունվարի 8, 1939[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի-ամերիկացի դիզայներ։ Հայտնի է իր բացառիկ անհատական ոճով։ Նրա զգեստներն են կրում առաջին տիկիններ Ժակլին Օնասսիսը, Միշել Օբաման, Մելանյա Թրամփը և այլք[3][4][5][6][7]։ Նյու Յորք Թայմսը նրա զգեստները նկարագրում է «էլեգանտ և աշխարհիկ, առանց անհեթեթությունների»[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կարոլինա Ժոզեֆինա Պականինս ի Նինո, ծնվել է 1939 թվականի հունվարի 8-ին Կարակասում, Վենեսուելա։ Հայրը՝ Գիլլերմո Պականինս Աչեվեդոն, օդային ուժերի սպա և Կարակասի նախկին կառավարիչն է եղել, մայրը Մարիա Քրիստինա Նինո Պասսիոսն էր[3][8][9][10]։ Կարոլինային նորաձևության աշխարհի հետ ծանոթացրել է տատը, ով թոռնուհուն տանում էր ցուցադրությունների և զգեստներ էր գնում Լանվինից և Դիորից։ Նա ասել է,- "Աչքս սովոր էր միայն գեղեցիկ բաների"[11]։ 1957 թվականին Կարոլինան ամուսնանում է վենեսուելացի կալվածատեր Գիլլերմո Բերհրենս Թելլոյի հետ։ Նրանք ունենում են երկու աղջիկ՝ Մերսեդեսը և Անա Լուիզը[12][13][14]։ Ավելի ուշ նրանք ամուսնալուծվում են։ 1968 թվականին Կարակասում նա ամուսնանում է Ռեյնալդո Էռերա Գուեվարայի հետ, ով 1962 թվականին իր հոր մահից հետո ժառանգել էր Թորրե ընտանիքի 5-րդ Մարկես իսպանական տիտղոսը[15][16]։ Ամուսնանալով Կարոլինան ստանում է Թորրե տան Մարկեսի կին տիտղոսը, սակայն այն կրում է մինչև 1992 թվականը, քանի որ Ռեյնալդոն և Կարոլինան տղա չեն ունենում[17]։ Ամուսինը հանդիսանում է "Վենիտի Ֆեըր" (Vanity Fair) ամսագրի ծրագրերի գլխավոր խմբագիրը։ Նրանք ունեն երկու դուստր՝ Կարոլինա Ադրիանան և Պատրիսիա Քրիստինան և 6 թոռ[10][11][18]։ 2009 թվականին Կարոլինան դարձավ Միացյալ Նահանգների քաղաքացի[4]։
Կարիերա և բրենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս համագործակցելով Միք և Բիանկա Ջագերների և Էնդի Վարհոլի հետ Ստուդիո 54-ում՝ Կարոլինան հայտնի դարձավ իր դրամատիկական ոճով։ Նա առաջին անգամ երևաց "Ինտերնեյշընըլ Բեսթ Դրեսդ ցանկում" 1972 թվականին, ավելի ուշ 1980 թվականին ընտրվեց "Փառքի Սրահում"[11]։ Այդ տարի Կարոլինայի ընկերուհին՝ "Վոգ" ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկում է նրան թողարկել հագուստի հավաքածու։ Նա այդպես էլ անում է՝ արդեն ունենալով հագուստների օրինակները նախագծված Կարակասում։ Հայնտի "Պարկ Ավենյու" բուտիկը համաձայնում է ցուցադրել Կարոլինայի հագուստները։ Սկզբնական հաջողություն ունենալով՝ նա վերադառնում է Կարակաս։ Պոդյումին նրա առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1980 թվականին, որտեղ նաև ներգրավված էր ապագա սուպերմոդել Իման[11]։ Ընկերությունը հիմնվել է 1980 թվականին Նյու Յորք քաղաքում և 1981 թվականին ճանաչում է ստացել այնպիսի կարևոր հրատարակություններից, ինչպիսիք են "Ուիմինզ Ուեըր Դեյլի"(Women's Wear Daily) և "Թաթլեր" (Tatler)։ Նրա հայտնի հաճախորդներից էին Ռենե Զելվեգերը և Ժակլին Քենեդի Օնասսիսը։ Վերջինս Կարոլինային խնդրել էր նախագծել իր դստեր հարսանեկան զգեստը[11]։ 1980-ականների վերջերին իսպանական օծանելիքի ընկերություն "Պուիգը" արտոնագրում է Կարոլինա Էռերա անունը՝ ստեղծելով և շուկա ներմուծելով օծանելիքի հավաքածու։ 1995 թվականին նույն ընկերությունը ձեռք է բերում Կարոլինա Էռերա նորաձևության բիզնեսը՝ Կարոլինային նշանակելով կրեատիվ տնօրենի պաշտոնին[19]։ 2008 թվականին նրանք թողարկում են Սի Էյջ (CH ) Կարոլինա Էռերա բրենդը։ 2012 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում գործում է Սի Էյջ Կարոլինա Էռերայի 18 բուտիկ, իսկ նրա հավաքածուները հանդիպում են 104 երկրների 280 խանութներում[20]։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Կարոլինա Էռերան ստացել է "Լայֆթայմ Ըչիվմենթ" մրցանակը Ամերիկայի Նորաձևության Դիզայներների կոնսուլի կողմից[21] և 2004 թվականին "Տարվա Ուիմինսվեըր դիզայներ" մրցանակը։ Էռերան "Նյու Յորքի Էքսելենս մրցանակի Ինթերնեյշընըլ Սենթրի" մրցանակակիր է, ինչպես նաև գեղարվեստում վաստակի համար ստացել է "Իսպանիայի Ոսկե Մեդալ"։ Մեդալը շնորհել է թագավոր Դոն Խուան Կարլոս 1-ը 2002 թվականին։ 1997 թվականին ստացել է Թագուհի Սոֆիայի անվան Իսպանական Իսնտիտուտի ոսկե մեդալը[22][23]։ 2012 թվականին արժանացել է "Ֆեյշըն Գրուպ Ինթըրնեյշընըլ Սուպերսթար մրցանակին" և "Տարվա Սթայլ ըվորդս դիզայներ" մրցանակին[24][25]։ Նա յոթ անգամ հայտնվել է "Վոգ" ամսագրի շապիկին[21] 2004 թվականից հանդիսանում է "Միմի Սոու" զարդերի ընկերության բաժնետոմսերի անդամ[26]։ 2014 թվականին վաստակել է "Նորաձևության Կատարողական արվեստի համար կուտյուր կոնսուլ մրցանակը"[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Arnold R., Hernandez A. Herrera, Carolina // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081140
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ 3,0 3,1 «La Vanguardia Ediciones Newspaper, Jan. 22, 2013 - Subject Page - Carolina Herrera». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 4,0 4,1 Leader, Romney (2009 թ․ սեպտեմբերի 25). «Carolina Herrera Makes It Official». Style.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Vanity Fair». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 «New York Times, January 4, 1994 - For Carolina Herrera, Tranquillity Amid Success by Bernadine Morris». The New York Times. 1994 թ․ հունվարի 4.
- ↑ Poggi, Jeanine. «Forbes Magazine, November 13, 2008 - Inaugural Gowns Fit for Michelle Obama».
- ↑ «Vogue Espana Biography of Carolina Herrera».
- ↑ «New York Times, Oct. 14, 1989 - Ana L. Behrens-Pacanins Is Married To Luis Paraud-Carpena, Developer». The New York Times. 1989 թ․ հոկտեմբերի 14.
- ↑ 10,0 10,1 «Reinaldo Herrera Weds in Caracas». The New York Times. 1968 թ․ սեպտեմբերի 21.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Carolina Herrera: Portrait of a Fashion Icon, by Alexandra Kotur, Published by Assouline, 2004, from the forward by Hamish Bowles pp. 8-13
- ↑ Latinas in the United States: A Historical Encyclopaedia, Volume 1, pages 325-326
- ↑ «Ana Behrens-Pacanins Is Married To Luis Paraud-Carpena, Developer». The New York Times. 1989 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Shapiro, Harriet (1982 թ․ մայիսի 3). «From Venezuela to Seventh Avenue, Carolina Herrera's Fashions Cast a Long Shadow». People. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Gobierno De Espana, Agencia Estatal Boletin Oficial del Estado - Order 3742, Feb. 1, 1975» (PDF).
- ↑ «The Independent, Mar. 6, 2010 - My Secret Life: Carolina Herrera, fashion designer, 71, by Charlotte Philby». London. 2010 թ․ մարտի 6.
- ↑ «Gobierno De Espana, Agencia Estatal Boletin Oficial del Estado - Order 26340, March 16, 1992» (PDF).
- ↑ «Weddings/Celebrations: Patricia Herrera, Gerrit Lansing». The New York Times. 2002 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Puig, a Spanish fashion empire that started with a lipstick». Modaes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «CNN, Mar 14, 2012 - How Carolina Herrera turned being chic into big business, by Felicia Taylor». 2012 թ․ մարտի 14.
- ↑ 21,0 21,1 «Vogue Magazine - Bio page and timeline for Carolina Herrera». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Madrid with Carolina Herrera». Travel+Leisure. 2005 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Spanish Institute Gala Announcement». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Elle Magazine, Jul. 16, 2012 - CAROLINA HERRERA IS AN HONORARY SUPERSTAR, by Hadas Margulies».
- ↑ «WWD, Sep. 7, 2012 - Style Awards Honor Carolina Herrera, Reed Krakoff, by Rosemary Feitelberg».
- ↑ «Fashion Week Daily - Carolina Herrera joining Mimi So board». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Karimzadeh, Marc (2014 թ․ փետրվարի 7). «The Couture Council to Honor Carolina Herrera». WWD. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Էռերա» հոդվածին։ |
|