Կարպիս Զոբյանը ծնվել է Թուրքիայի Քաստեմանի քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Բուխարեստիկոնսերվատորիան։ 1948 թվականից Տիմիշոարայի, 1949 թվականից՝ Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ։ 1968 թվականից ապրում է ԱՄՆ-ում, ելույթներ ունենում տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում։ Դերերգերից են՝ Կանիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռադամես, Օթելլո, Մանրիկո (Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Տրուբադուր»), Դոն Խոզե (Բիզեի «Կարմեն»), Տուրիդդու (Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»), Գերման (Չայկովսկու «Պիկովայա դամա»)։ Հանդես է գալիս նաև կամերային համերգներով․ Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 697)։