Կեպան ֆուտբոլով զբաղվել է 2004 թվականից մինչև 2011 թվականը «Աթլետիկ Բիլբաո» ակադեմիայում։ Նա խաղացել է թիմի պատանեկան, կադետական և երիտասարդական հավաքականներում։
2012 թվականին Իսպանիայի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականում Կեպան դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Կեպան մասնակցել է առաջնության բոլոր խաղերին։ Հուլիսի 12-ին, Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում Կեպան «հերոսացել». նա իրեն հիանալի է դրսևորել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Առաջնության եզրափակչում՝ Հունաստանի ընտրանու դեմ խաղում, Կեպան իր դարպասը անառիկ է պահել՝ օգնելով թիմին հաղթել առաջնությունում։